|
|
20.07.2011
ՀՀ ԱԺ նախագահը ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողին
Հուլիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերին:
Շնորհակալություն հայտնելով Հայաստանի հետ համագործակցության եւ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման գործում համազեկուցողների կատարած աշխատանքի համար` ԱԺ նախագահը կարեւորեց նրանց գործադրված ջանքերը, որոնք միտված են աջակցել Հայաստանին` հաղթահարելու բարեփոխումների գործընթացում առաջացած խնդիրները: Հովիկ Աբրահամյանը անդրադարձավ վերջին ամիսներին Հայաստանում իրականացվող դրական տեղաշարժերին, մասնավորապես կարեւորվեց ՀՀ Նախագահի առաջարկության հիման վրա ԱԺ կողմից 2011 թվականի մայիսին հայտարարված համաներումը, որը նորանկախ Հայաստանի պատմության մեջ թվով իններորդն է, սակայն ազդեցության շրջանակի, ընդգրկման ու դրսեւորման առումով այն աննախադեպ է եւ ունի թե մարդասիրական եւ թե քաղաքական նշանակություն: ԱԺ նախագահի խոսքով այս համաներումն առանձնանում է նաեւ նրանով, որ շատ դրականորեն ազդեց ներքաղաքական մթնոլորտի բարելավման վրա` հանրության շրջանում առաջացած լարվածությունը մեղմելու եւ քաղաքական ուժերի միջեւ համագործակցության հենք ստեղծելու համար: Անդրադառնալով քաղաքական երկխոսությանը` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ ՀՀ Նախագահը տարբեր առիթներով նշել է, որ մեր ժողովրդի հոգսերով ու մեր երկրի զարգացմամբ մտահոգ ուժերի համար երկխոսության միջոցով առաջ շարժվելը միակ տրամաբանական եւ ընդունելի ճանապարհն է: Զարգացնելով վերջին շրջանի դրական միտումները, ձեւավորվեց աշխատանքային խումբ, որը ներկայացնում է ՀՀ Նախագահին, գործադիր իշխանությունը եւ խորհրդարանական մեծամասնությունը, Հայ ազգային կոնգրեսի հետ երկխոսություն հաստատելու համար: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ հուլիսի 18-ին տեղի է ունեցել կոալիցիայի եւ ՀԱԿ ներկայացուցիչների առաջին հանդիպումը, որի ընթացքում մտքեր են փոխանակվել այն հարցերի շուրջ, որոնք համարվում են հրատապ, ինչպես նաեւ ներկայացվել են երկու կողմերի դիրքրոշումները երկխոսության վերաբերյալ: Անդրադառնալով 2012 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունենալիք հերթական խորհրդարանական ընտրություններին` ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի իշխանությունները ՀՀ Նախագահի գլխավորությամբ կարեւորում են ազատ, արդար, թափանցիկ եւ ժողովրդավարական ընտրությունների անցկացումը: Այս համատեքստում կարեւորվեց ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, որը մշակվել է ԵԽ Վենետիկի հանձնաժողովի, ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, տեղական եւ միջազգային փորձագետների հետ սերտ համագործակցությամբ: ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ նոր ընտրական օրենսգրքի պատշաճ կիրառմամբ մենք կկարողանանք անցկացնել ազատ, արդար եւ միջազգային չափանիշերին համապատասխան ընտրություններ: Այս օրենսգիրքը նախորդների համեմատ առանձնանում է նրանով, որ ընդունվել է խորհրդարանական ընտրություններից մեկ տարի առաջ եւ նախատեսում է մի շարք կանխարգելիչ միջոցառումներ, որոնք կարող են էապես փոխել ընտրությունների անցկացման մթնոլորտը: Նոր ընտրական օրենսգիրքը լուծում է տվել նախորդ ընտրություններում տեղ գտած թերություններին ու բացերին:
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցող Աքսել Ֆիշերը գոհունակությամբ փաստեց Հայաստանում ընթացող դրական բարեփոխումները, կարեւորեց նոր ընտրական օրենսգրքի ընդունումը, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին եւ անհրաժեշտ համարեց ազատ եւ արդար ընտրությունների անցկացումը, քաղաքական ուժերի եւ թեկնածուների համար հավասար պայմանների ապահովումը: Նա բարձր գնահատեց Հայաստանի Ազգային ժողովի դերը երկրում իրականացվող բաերոփոխումների գործընթացում եւ երկրում քաղաքական մթնոլորտի առողջացման գործում: Նա գոհունակությամբ փաստեց ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության լավ եւ արդյունավետ աշխատանքը :
Հանդիպմանը անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|