|
|
08.10.2011
Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մարզերից ժամանած ուսուցիչների հետ հանդիսավոր միջոցառմանը մասնակցեցին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀԿ տարածքային կազմակերպությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ:
Ինչպես նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ, ՀՀԿ կանանց խորհրդի նախագահ Հերմինե Նաղդալյանը, այս օրերին ՀՀԿ-ն ավանդաբար բազմաթիվ միջոցառումներ է անցկացնում ուսուցիչների համար, կազմակերպում այցելություններ վետերան ուսուցիչներին, մեծարում նրանց:
ՀՀԿ նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ Ուսուցչի օրվա առթիվ Հայաստանի տարբեր կրթօջախներ ներկայացնող ուսուցիչներ արժանացել էին ՀՀԿ պատվոգրերի ու շնորհակալագրերի, որոնք հանձնեց Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Հանձնելով պարգեւները եւ շնորհավորելով ուսուցիչներին` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ իր համար մանկավարժը միշտ էլ եղել է մեծություն, բարձրագույն արժեք: ԱԺ նախագահի խոսքերով` մանկավարժները մեր պետության ծանր տարիներին չդավաճանեցին իրենց կոչմանը եւ կատարեցին իրենց սուրբ գործը, ինչը, խորհրդարանի ղեկավարի գնահատմամբ, մեծ մասնակցություն է մեր պետության կայացման գործընթացում: Ազգային ժողովի նախագահը կարեւորեց Հայաստանի հանրապետական կուսակցության դերը պետության կյանքում, միաժամանակ, անհրաժեշտ համարելով այդ դերի բարձրացումը, մանավանդ որ, նրա խոսքով, ՀՀԿ-ն ունի համապատասխան ներուժ եւ ռեսուրսներ: Եւս մեկ անգամ շնորհավորելով ուսուցիչներին` Աժ նախագահը կոչ արեց լինել միասին:
Մի խումբ մանկավարժներ պաշտպանության նախարարի հրամանով պարգեւատրվել էին նախարարության «Գարեգին Նժդեհ» մեդալով, իսկ կրթության եւ գիտության նախարարի հրամանով` ԿԳՆ «Ոսկե հուշամեդալ»-ով եւ պատվոգրերով, որոնք հանձնեց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նա նույնպես շնորհավորեց մանկավարժներին եւ կարեւորեց դպրոցի ու կրթության դերը պետության հզորացման գործում:
Միջոցառումը եզրափակվեց համերգով:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|