|
|
28.06.2011
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային
Հունիսի 28-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:
Ողջունելով հյուրին` ԱԺ նախագահը շնորհավորեց նրան բարձր պաշտոնը ստանձնելու կապակցությամբ եւ վստահություն հայտնեց, որ նրա անդրանիկ այցը մեր երկիր նոր խթան կհանդիսանա Հայաստան-ՆԱՏՕ փոխգործակցությունն զարգացնելու գործում:
Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը նշեց, որ ՆԱՏՕ-Հայաստան համագործակցությունը բարձր հիմքերի վրա է դրված եւ համոզմունք հայտնեց, որ այն կշարունակվի:
Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքով` եվրաինտեգրման քաղաքականությունը Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայություններից է, եւ ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի հարաբերություններն այդ քաղաքականության տարրերից են: ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանը մտադիր է զարգացնել համագործակցությունը ներկա տեմպերը՝ «Գործընկերություն հանուն խաղաղության», Անհատական գործընկերության գործողությունների ծրագրերի շրջանակում, ինչպես նաեւ ՆԱՏՕ-ի մասնակցությամբ միջազգային խաղաղապահ գործողություններում :
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ տարածաշրջանային խնդիրների: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանի ցանկությունն է բոլոր հակամարտությունները լուծել խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բարձր գնահատելով ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի դերը եւ նրա աշխատանքներին ՀՀ ԱԺ մասնակցությունը` խորհրդարանի նախագահը նշեց, որ ըստ առկա տեղեկությունների, այս տարվա հոկտեմբերին Բուխարեստում կայանալիք ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանի օրակարգում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ փորձ է արվելու ներառել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ բանաձեւ: Նա նշեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից դուրս նման բանաձեւերի քննարկումները չեն նպաստում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերին եւ նպատակահարմար չհամարեց այդ փաստաթղթի քննարկումը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում: Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը խոստացավ ՆԱՏՕ-ի ԽՎ նախագահին ներկայացնել հայկական կողմի տեսակետը:
Անդրադարձ կատարվեց նաեւ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշեց, որ ՆԱՏՕ-ն հավանություն է տալիս ընտրական օրենսդրության մեջ կատարված փոփոխությանը, հայտարարված համաներմանը, իշխանության եւ ընդդիմության միջեւ երկխոսությանը: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ իշխանություններն ունեն անհրաժեշտ քաղաքական կամք` ամրապնդելու ժողովրդավարության եւ մարդու իրավուքների պաշտպանությանն ուղղված բարեփոխումները:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|