|
|
26.08.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց սփյուռքահայ երիտասարդների
Օգոստոսի 26-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայկական բարեգործական Ընդհանուր Միության երիտասարդական ծրագրերի շրջանակներում Հայաստան այցելած մի խումբ երիտասարդների` ՀԲԸՄ երեւանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանի եւ ՀԲԸՄ Կենտրոնական վարչական ժողովի անդամ Վազգեն Յակուբյանի ուղեկցությամբ: Շուրջ 30 երիտասարդները ներկայացնում էին ՀԲԸՄ Ֆրանսիայի երիտասարդական խումբը, որում ընդգրկված էին նաեւ ազգությամբ ֆրանսիացիներ:
Խորհրդարանի ղեկավարը բարձր գնահատեց ՀԲԸՄ հայրենանվեր ու ազգանպաստ գործունեությունը Սփյուռքում եւ Հայաստանում: Նա նշեց, որ նախկինում եւս եղել են հանդիպումներ ՀԲԸՄ երիտասարդների հետ եւ կարեւոր համարեց նրանց այցերը Հայաստան, որովհետեւ անմիջական շփումները լուրջ խթան են հայրենիքի հետ կապերը սերտացնելու համար: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել նմանօրինակ այցելություններին եւ երիտասարդների կողմից ցուցաբերվող նախաձեռնություններին:
ՀԲԸՄ երեւանյան գրասենյակի տնօրեն Աշոտ Ղազարյանը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովում հյուրընկալվելու համար եւ տեղեկացրեց, որ ամռան ընթացքում ՀԲԸՄ միջոցով մոտ 600 երիտասարդներ են այցելել Հայաստան:
Արագ փոփոխվող աշխարհում տեղեկատվության ճիշտ մատուցումը չափազանց կարեւոր է, եւ այս տեսանկյունից, ըստ Ազգային ժողովի նախագահի, շատ մեծ է հայրենիք այցելող երիտասարդների դերակատարությունը, ովքեր հնարավորություն ունեն ճիշտ եւ լիարժեք տեղեկատվություն տարածել արտերկրում` դառնալով Հայաստանի յուրօրինակ դեսպաններ:
ԱԺ նախագահը կարեւորեց երիտասարդների հետ հանդիպումները եւ տեղեկացրեց, որ Ազգային ժողովի աշխատանքներն ավելի թափանցիկ դարձնելու եւ երիտասարդությանն ավելի մոտեցնելու նպատակով իրականացվում է «Բաց դաս» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս անմիջական շփում ունենալ օրենսդիր բարձրագույն մարմնի հետ եւ պատկերացում կազմել նրա գործունեության մասին : Ձեւավորվել է Երիտասարդական խորհրդարան, որի ամբիոնը երիտասարդները կարող են օգտագործել իրենց առաջարկները ներկայացնելու համար:
Անկաշկանդ զրույցի ընթացքում սփյուռքահայ երիտասարդները Հայաստանի Ազգային ժողովի նախագահին ուղղեցին իրենց հարցերը, որոնք վերաբերում էին հայ-թուրքական հարաբերություններին, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային խնդիրներին:
Խորհրդարանի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստան եւ Արցախ այցելությունից երիտասարդների ստացած տպավորություններով, նրանց հետագա ծրագրերով: Հանդիպման ավարտին, հնչեցրած հարցադրումների եւ մտահոգությունների համար շնորհակալություն հայտնելով երիտասարդներին, Հովիկ Աբրահամյանը եւս մեկ անգամ պատրաստակամության հայտնեց աջակցել նման ծրագրերին:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|