Հայաստանի Հանրապետությունն ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական եւ իրավական պետություն է: Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը եւ օրենքներին համապատասխան` օրենսդիր, գործադիր եւ դատական իշխանությունների տարանջատման սկզբունքի հիման վրա:
Պաշտոնական անվանումը
Հայաստանի Հանրապետություն
Մայրաքաղաքը
Երեւան
Խոշոր քաղաքները
Գյումրի, Վանաձոր
Պետական լեզուն
հայերեն
Կրոնը
Բնակչության բացարձակ մեծամասնությունը Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ
է:
Դրամական միավորը
դրամ, շրջանառության մեջ է մտել 1993թ.-ից:
Բնակչությունը
2 986 100 (2017թ.)
Էթնիկ կազմը
հայեր` 96%
ազգային փոքրամասնությունները` ռուսներ, եզդիներ, քրդեր, ասորիներ, հույներ,
ուկրաինացիներ, հրեաներ եւ այլն
Օգտակար հանածոները
Հայաստանում արդյունահանում են ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի,
արծաթ, կապար, ցինկ: Զգալի են պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պերլիտի, բազալտի,
աղի պաշարները: Կա նաեւ թանկարժեք եւ կիսաթանկարժեք քարերի մեծ տեսականի:
Տարածքը
29.74 հազար քառ. կմ
Ծովի մակարդակից միջին բարձրությունը
1,800 մետր
Ամենաբարձր լեռնագագաթը
Արագած լեռը (4,090 մետր)
Դիրքը
հարավից 38 աստիճան հյուսիսային լայնության 50'
հյուսիսից 41 աստիճան հյուսիսային լայնության 20'
արեւմուտքից 43 աստիճան արեւելյան երկայնության 30'
արեւելքից 46 աստիճան արեւելյան երկայնության 00'
Հարեւան երկրները
հյուսիսում` Վրաստան
արեւելքում` Ադրբեջան
հարավում` Իրան
հարավ-արեւմուտքում` Նախիջեւան (Ադրբեջան)
արեւմուտքում` Թուրքիա