|
|
18.08.2011
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մարզաառողջարարական համալիր
Օգոստոսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի եւ ԱԺ պատգամավորների ուղեկցությամբ այցելեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի` Դիլիջանում գտնվող «Տնտեսագետ» մարզաառողջարարական համալիր: Այստեղ հուլիսի 6-ից օգոստոսի 29-ը 4 հերթափոխով հանգստանում են 120-150 ուսանող:
Համալիրի բնակիչները ջերմորեն ողջունեցին ԱԺ նախագահին, ով նաեւ այդ բուհի խորհրդի նախագահն է: Հովիկ Աբրահամյանը նրանց հետ անմիջական զրույցում հետաքրքրվեց հանգստացողների առօրյայով, կենցաղային պայմաններով, այնուհետեւ գործնականում ծանոթացավ դրանց` շրջելով համալիրի սենյակներով: Ուսանողների հետ զրույցը շարունակվեց սուրճի սեղանի շուրջ, ապա նաեւ ճամբարականների հետ համատեղ ընթրիքի ժամանակ: Իսկ թեմատիկան ընդարձակվեց ճամբարական առօրյայից մինչեւ երիտասարդության խնդիրներ: Այդ թեմաներին նա անդրադարձավ նաեւ լրագրողների հետ զրույցում` կարեւորելով երկրի քաղաքական, տնտեսական գործընթացներում երիտասարդների դերն ու մասնակցությունը. « Մենք բարձր ենք գնահատում քաղաքական եւ տնտեսական գործընթացներում մեր ապագա սերնդի, երիտասարդության աջակցությունը, միջամտությունը եւ մասնակցությունը։ Մենք ունենք դրա կարիքը, անհրաժեշտությունը, եւ համոզված եմ, որ այն կնպաստի, կօգնի ավելի ճիշտ կառավարել մեր երկիրը, ավելի ճիշտ գնահատել երիտասարդներին։ Որպես ԱԺ նախագահ՝ ես գտնում եմ, որ 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների ընթացքում մենք պետք է ներգրավենք շատ ակտիվ երիտասարդների, որոնք իրենց մասնակցությունը կբերեն մեր երկրի ապագա քաղաքական եւ տնտեսական գործընթացներին»։
Մինչ ընթրիքն Ազգային ժողովի նախագահը անմիջականորեն տեղեկացավ նաեւ ապագա տնտեսագետների մարզական «նվաճումներին», որոնք ներկայացվեցին վոլեյբոլի խաղահրապարակում եւ թենիսի սեղանների շուրջ: Ընդ որում, Հովիկ Աբրահամյանը խաղերի պասիվ դիտորդի դերում չէր. ակտիվ երկրպագու լինելուց եւ խաղադաշտում գտնվողներին ոգեւորելուց բացի նա ավելի ակտիվորեն մասնակցեց նախ վոլեյբոլի մրցախաղին, ապա սեղանի թենիս մարզաձեւում ուժերը չափեց լավագույն ճամբարական խաղացողի հետ: Հենց տեղում, արձագանքելով ուսանողներին, ԱԺ նախագահը խոստացավ թենիսի երկու նոր սեղան նվիրել նրանց: Թեեւ Հովիկ Աբրահամյանն առանց այդ էլ դատարկաձեռն չէր եկել. նա «Տնտեսագետ» մարզաառողջարարական համալիրին նվիրեց հեռուստացույցներ:
Ուսանողների` ԱԺ նախագահի այցով առերեւույթ փոքր-ինչ պաշտոնական դարձած, բայց իրականում հենց ԱԺ նախագահի շնորհիվ սովորականի նման անկաշկանդ միջավայրում անցկացված առօրյան ավարտվեց ճամբարական ավանդական խարույկով, որը վառեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Խարույկի շուրջ սկիզբ առավ մտերմիկ զրույց, որը շարունակվեց կիթառի նվագակցությամբ ու երգով եւ եզրափակվեց ԱԺ նախագահի եւ ուսանողների մասնակցությամբ շուրջպարով:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|