|
|
21.03.2011
Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հայաստանը կարեւորում է Խորվաթիայի հետ հարաբերությունների խորացումը բոլոր ուղղություններով: Նա վստահություն հայտնեց, որ Խորվաթիայի նախագահ Իվո Յոսիպովիչի` այս տարվա նոյեմբերին Հայաստան նախատեսված այցը լուրջ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություների ընդլայնման համար: ՀՀ ԱԺ նախագահը կարեւորեց խորհրդարանական դիվանագիտության դերը միջպետական հարաբերություններում եւ մասնավորապես հակամարտությունների կարգավորման գործընթացում: «Կարծում եմ, որ Խորվաթիայի խորհրդարանում 2010 թ. հուլիսին ձեւավորված Խորվաթիա-Հայաստան եւ 2009 թ. փետրվարին Հայաստանի Ազգային ժողովում ստեղծված բարեկամության միջխորհրդարանական խմբերը նույնպես կարեւոր դերակատարություն կունենան միջխորհրդարանական երկխոսության խթանման գործում` երկկողմ եւ բազմակողմ հարթություններում, այդ թվում` միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վեհաժողովների շրջանակներում»,- ասաց Հայաստանի խորհրդարանի ղեկավարը: Հովիկ Աբրահամյանն կարեւորեց երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության շարունակական բնույթը: ՀՀ Ազգային ժողովի նախագահը նշեց, որ Հայաստանն առանձնահատուկ կարեւորություն է տալիս Խորվաթիայի հետ համագործակցության հնարավորությանը ԵՄ նախաձեռնությունների` Արեւելյան գործընկերության եւ Սեւծովյան համադաշնեցում ծրագրերի շրջանակներում: «Այս համատեքստում մենք կարեւորում ենք ընթացիկ տարվա փետրվարին հնչեցված` խորվաթական կողմի նախաձեռնությունը եվրաինտեգրման գործընթացի շրջանակներում երկու երկրների միջեւ համագործակցության արձանագրության ստորագրման վերաբերյալ,- ասաց Հովիկ Աբրահամյանը:- Հայկական կողմը սկզբունքորեն համաձայն է ներկայացված փաստաթղթի դրույթներին եւ ստորագրման հնարավորությանը կանդրադառնա մոտակա ժամկետներում»:
Շնորհակալություն հայտնելով Հայաստան այցելելու հրավերի համար` Խորվաթիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը նշեց, որ իր այցի հիմնական նպատակը խորհրդարանական արդյունավետ եւ բեղմնավոր համագործակցության հաստատումն է: Միաժամանակ, Խորվաթիայի խորհրդարանի նախագահի համոզմամբ, այցը խթան կհանդիսանա երկու երկրների կառավարությունների համար` սերտացնելու հետագա համագործակցությունը, ինչպես նաեւ գործարարներին հնարավորություն կտա ընդլայնելու կապերն ու ամրապնդել փոխվստահությունը:
Ներկայացնելով Եվրամիությանն անդամակցելու գործընթացում Խորվաթիայի անցած ճանապարհը` Լուկա Բեբիչն ասաց, որ իրենք ցանկանում են կիսել իրենց փորձը, միաժամանակ, տեղեկանալու այդ ուղղությամբ Հայաստանի ձգտումներին: Խորվաթիայի խորհրդարանի նախագահը ողջունեց Հայաստանի եւ Եվրամիության միջեւ ասոցացման համաձայնագրի շուրջ բանակցությունների սկիզբը: Լուկա Բեբիչը վստահություն հայտնեց, որ հայ եւ խորվաթ խորհրդարանականների հանդիպումն իր ներդրումը կունենա հետագա համագործակցության ընդլայնման, եվրոպական կառույցներին ինտեգրվելու գործընթացում:
Զրուցակիցներն անդրադարձան նաեւ միջազգային կառույցներում համագործակցությանը:
Երկու խորհրդարանների նախագահներն էլ համակարծիք էին, որ տնտեսական բնագավառում շատ չիրացված հնարավորություններ կան: ՀՀ ԱԺ նախագահը նշեց, որ տնտեսության մի շարք ոլորտների զգալի ներուժը, այդ թվում` էներգետիկա, գյուղատնտեսություն, զբոսաշրջություն, արդյունաբերություն, տրանսպորտ, առողջապահություն եւ այլն, բավարար բացահայտված ու օգտագործված չէ: ՀՀ ԱԺ նախագահը համոզմունք հայտնեց, որ իր խորվաթ գործընկերոջ այցը խթան կհանդիսանա նաեւ տնտեսական հարաբերությունների ակտիվացման համար:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|