|
|
27.03.2011
ՀՀ ԱԺ նախագահը մասնակցեց «Արտավազդ» մրցանակաբաշխությանը
Արդեն 50 տարի աշխարհում նշվում է Թատրոնի միջազգային օրը: Իսկ Հայաստանում արդեն ավելի քան 10 տարի է, անցկացվում է «Արտավազդ» թատերական ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում մրցանակներ են հանձնվում թատերական աշխարհի գործիչներին:
Մարտի 27-ին ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի թատերական գործիչների միությունը անցկացրին հերթական մրցանակաբաշխությունը, որն այս տարի եւս տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի բարձր հովանու ներքո: Արդեն օրինաչափություն է դարձել ՀՀ ԱԺ նախագահի վերաբերմունքը թատրոնի, թատերական գործիչների եւ ընդհանրապես մշակույթի ու մշակութային միջոցառումների նկատմամբ, եւ պատահական չէ, ինչպես թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը նշեց , որ Հովիկ Աբրահամյանը միակ պետական պաշտոնյան է, ով դեռ 1996 թվականին արժանացել է «Արտավազդ» մրցանակի` թատրոնի նկատմամբ ունեցած հոգատար վերաբերմունքի համար:
Մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարբեր անվանակարգերում մրցանակների արժանացան թատերական արվեստի տարբեր սերունդների ներկայացուցիչներ, մի հարկի տակ էր հավաքել թատրոնում դեռեւս իրենց տեղը հիմնավորող երիտասարդների ու վաստակաշատ ներկայացուցիչների: Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Երվանդ Ղազանչյանը շնորհակալություն հայտնեցին միջոցառմանը ներկա Աժ նախագահին` թատրոնի նկատմամբ ցուցաբերվող նրա վերաբերմունքի համար, իսկ Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը ցանկացավ, որ Հովիկ Աբրահամյանն ինչ պաշտոն էլ զբաղեցնի, միշտ ներկա լինի մրցանակաբաշխությանը, որովհետեւ, նրա խոսքերով, եթե 90-ականների դժվարին տարիներին Հովիկ Աբրահամյանը չկանգներ թատրոնի կողքին, որոշ ներկայացումներ այսօր բեմադրված չէին լինի:
Այս տարի «Արտավազդ» մրցանակաբաշխությունը նվիրված էր տաղանդաշատ դերասան Խորեն Աբրահամյանի ծննդյան 80-ամյակին, ում արվեստի շունչը մրցանակաբաշխության ողջ ընթացքում թեւածում էր Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դահլիճում: Ցուցադրվեց նրա մասին պատմող ֆիլմից մի հատված, իսկ ավանդական մրցանակներից բացի սահմանվել էր նաեւ Խորեն Աբրահամյանի անվան գլխավոր մրցանակ, որը դերասան Արմեն Մարությանին հանձնեցին մեծ դերասանի դուստրը եւ թոռը: Խորեն Աբրահամյանի վաստակի յուրատեսակ գնահատական էր ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի խոսքը, ով հորդորեց թատերական գործիչների եւ նկարիչների միություններին` դիմել Երեւանի քաղաքապետին` հաջորդ տարի Երեւանում ունենալ Խորեն Աբրահամյանի հուշարձանը ` խոստանալով նաեւ իր եւ Ազգային ժողովի մասնակցությունը:
Իր խոսքում Ազգային ժողովի նախագահը շնորհավորելով թատերական գործիչներին եւ «Արտավազդ»-ի մրցանակակիրներին` հիշեցրեց, որ անցյալ տարի կայացած մրցանակաբաշխության ժամանակ ինքը նշել էր, որ պետք է մարզերի բնակչությանն ավելի ակտիվորեն մասնակից դարձնել թատերական եւ ընդհանրապես մշակութային կյանքին: Եւս մեկ անգամ շնորհավորելով թատրոնի միջազգային օրվա առթիվ` նա բոլորին մարտի 28-ին հրավիրեց հայ թատրոնի բնօրրան Արտաշատ` թատրոնի տոնը միասին նշելու այս անգամ մարզում:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|