|
|
01.09.2011
ԱԺ նախագահն ընդունեց «Արի տուն» ծրագրի մասնակիցներին
Սեպտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց ՀՀ սփյուռքի նախարարության «Արի տուն» ծրագրի շրջանակներում տարբեր երկրներից Հայաստան այցելած պատանիների հետ: Ողջունելով ծրագրի մասնակիցներին ՀՀ Ազգային ժողովում` պարոն Աբրահամյանը կարեւորեց «Արի տուն» ծրագիրը, որը հնարավորություն է տալիս սփյուռքում բնակվող հայ երիտասարդներին ավելի լավ ճանաչել հայրենիքը: «Հայաստանի Հանրապետությունը բոլոր հայերի հայրենիքն է»,- ընդգծեց ԱԺ նախագահը: Նա խորհրդանշական համարեց երիտասարդների այցը Հայաստան, քանի որ սեպտեմբերին տոնելու են հայկական երկու պետությունների` Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության 20-ամյակները: Կարեւորելով նման հանդիպումները` պարոն Աբրահամյանը նշեց, որ օրերս հանդիպում է ունեցել սփյուռքից ժամանած մի խումբ երիտասարդների հետ, ովքեր Հայաստանում էին Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության ծրագրի շրջանակներում, որը շատ հետաքրքրիր անվանում ունի` «Հայաստան. կյանքի երկիր»:
ԱԺ նախագահը կարեւորեց երիտասարդության մասնակցությունը մեր երկրում ընթացող քաղաքական-տնտեսական գործընթացներին` նշելով, որ ամեն ինչ արվում է, որպեսզի երիտասարդները ներգրավված լինեն այդ գործընթացներում: Այս համատեքստում խորհրդարանի ղեկավարը տեղեկացրեց, որ Ազգային ժողովը իրականացնում է մի շարք ծրագրեր, այդ թվում «Բաց դռներ», «Բաց դաս» ծրագրերը, հյուրընկալելով դպրոցականների եւ ուսանողների` փորձում է ամրապնդել երիտասարդություն-խորհրդարան կապը: Նշվեց, որ ձեւավորվել եւ արդեն առաջին նիստն է գումարել Երիտասարդական խորհրդարանը, որի ամբիոնը երիտասարդները կարող են օգտագործել իրենց առաջարկները ներկայացնելու համար: Հնարավորություն է ստեղծվել, որ Երիտասարդական խորհրդարանի անդամները մասնակցեն նաեւ ԱԺ մշտական հանձնաժողովների եւ քառօրյա նիստերին` անմիջական մասնակցություն ունենալով օրենսդիր աշխատանքին:
Հովիկ Աբրահամյանը ներկայացրեց նաեւ իր դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ:
Ջերմ եւ մտերմիկ զրույցի ընթացքում երիտասարդները ԱԺ նախագահին ներկայացրին իրենց առաջարկները: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամորեն պատասխանեց նրանց հուզող բոլոր հարցերին, որոնք վերաբերում էին երկպալատ խորհրդարանի ստեղծմանը, «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի ընդունմանը: Առաջարկվեց ԱԺ նախագահի հովանու ներքո անցկացվող ասմունքի հանրապետական մանկապատանեկան մրցույթ-փառատոնին եւ Երիտասարդական խորհրդարանի աշխատանքներին մասնակցելու հնարավորություն տալ նաեւ սփյուռքահայ երիտասարդներին: Պարոն Աբրահամյանը ողջունելի համարեց նրանց առաջարկները:
Օգտվելով առիթից` ԱԺ նախագահը շնորհավորեց բոլորին Գիտելիքի, գրի եւ դպրության օրվա կապակցությամբ` հորդորելով արդյունավետ օգտագործել ուսումնառության տարիները, զինվել գիտելիքներով եւ օգտակար լինել հայրենիքին:
Հանդիպման ավարտին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը լուսանկարվեց «Արի տուն» ծրագրի մասնակիցների հետ:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|