|
|
05.10.2011
Ազգային ժողով էին այցելել Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի մի խումբ ուսանողներ
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողով այցելած` Երեւանի Մովսես Խորենացու անվան համալսարանի մի խումբ ուսանողներ ԱԺ «Բաց դաս» ծրագրի շրջանակներում ներկա գտնվեցին խորհրդարանի նիստին, այնուհետեւ հանդիպում ունեցա Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ:
Հանդիպումների այս` ավանդական դարձած ձեւաչափը հնարավորություն է ընձեռում անմիջական մթնոլորտում շփվել խորհրդարանի ղեկավարի հետ, նրան հարցեր ուղղել, զրուցել տարբեր խնդիրների շուրջ: Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողների եւ ԱԺ նախագահի երկխոսությունն այս տեսանկյունից բացառություն չէր: Հովիկ Աբրահամյանը նախ համառոտ ներկայացրեց խորհրդարանի կառուցվածքն ու գործունեությունը, ընտրակարգն ու գործառույթները, ապա ուսանողների հետ հարցուպատասխանի ընթացքում անդրադարձավ մի շարք, այդ թվում` խորհրդարանական աշխատանքին ու դիվանագիտությանը, տարածաշրջանին, երիտասարդությանը, կրթությանը, ընտրություններին վերաբերող հարցերի:
Կարեւորելով խորհրդարանական դիվանագիտության դերը եւ արձանագրելով, որ վերջին տարիներին այն մեզանում բավականին աշխուժացել է, Աժ նախագահն այս համատեքստում մասնավորապես անհրաժեշտ համարեց պրոֆեսիոնալ պատգամավորների ներկայությունը խորհրդարանում, ովքեր կարող են ակտիվ մասնակցություն ունենալ մեր պատվիրակությունների կազմում: Իր գործունեությունը ծավալող Երիտասարդական խորհրդարանը, որտեղ երիտասարդները հնարավորություն ունեն ցուցադրել իրենց գիտելիքներն ու ընդունակությունները, կարող է ի հայտ բերել ապագա խորհրդարանականների: ԱԺ նախագահը ուսանողներին կոչ արեց ավելի ակտիվ լինել, մանավանդ որ ԱԺ «Բաց դաս» ծրագիրը հնարավորություն է տալիս ավելի ակտիվ եւ ուղղակի շփվել օրենսդիր բարձրագույն մարմնի հետ, անմիջականորեն ծանոթանալ նրա աշխատանքին: Իսկ երիտասարդության ակտիվությունը կարեւոր է նաեւ քաղաքացիական հասարակության ձեւավորման տեսանկյունից:
Ուսանողներից մեկի հարցին պատասխանելիս անդրադառնալով ընտրությունների թեմային` Հովիկ Աբրահամյանը նշեց, որ երբ հերթական ընտրություններին մնացել է մի քանի ամիս, յուրաքանչյուր իրեն հարգող, ժողովրդի ու պետության մասին մտածող քաղաքական ուժ ոչ թե պետք է խոսի արտահերթ ընտրությունների մասին, այլ նախապատրաստվի հերթական ընտրությունների, մասնակցի դրանց, ձգտի տեղ զբաղեցնել խորհրդարանում: ԱԺ նախագահը նշեց, որ միջազգային կազմակերպությունների ու կառույցների հետ համագործակցությամբ ամիսներ առաջ ընդունված նոր Ընտրական օրենսգիրքը հնարավորություն է տալիս անցկացնել արդար ընտրություններ:
Մովսես Խորենացու անվան համալսարանի ուսանողների եւ դասախոսների կողմից համալսարանի ռեկտորն Ազգային ժողովի նախագահին նվիրեց բուհի գիտական հանդեսի հերթական համարը, այնուհետեւ ուսանողներն Աժ նախագահի հետ լուսանկարվեցին խորհրդարանի նիստերի դահլիճում:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|