|
|
29.06.2011
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների
Հունիսի 29-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի մի խումբ ուսանողների, ովքեր այս տարվա հունվարից ստանում են Ազգային ժողովի նախագահի կրթաթոշակ: Այն սահմանվել է ԱԺ նախագահ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի խորհրդի նախագահ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ եւ տրվում է բարձր առաջադիմություն ու հասարակական ակտիվություն ցուցաբերող 20 ուսանողի: Հանդիպմանը ներկա էին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը, ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը:
ԱԺ նախագահը նշեց, որ իշխանությունները կարեւորում են կրթության ու գիտության դերը եւ փորձում են հնարավորության սահմաններում առավելագույն աջակցություն ցուցաբերել այդ ոլորտներին: ԱԺ նախագահի խոսքերով` կրթությունն այն հուսալի հիմքն է, որի վրա կառուցվում է երկրի բարեկեցությունը, պետք է ավելի շատ ֆինանսական միջոցներ ուղղել կրթությանն ու գիտությանը եւ դրանք արդյունավետ օգտագործել: Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Ազգային ժողովի նախագահի կրթաթոշակներ հատկացնելը նպատակ ունի ուսանողության, երիտասարդության մեջ խրախուսել վերաբերմունքը գիտության, կրթության հանդեպ, այդ կրթաթոշակները պետք է ընկալել նաեւ որպես բարոյական աջակցություն:
Անկաշկանդ, ջերմ ու անկեղծ զրույցը խորհրդարանի նախագահի եւ ուսանողների միջեւ հնարավորություն տվեց վերջիններիս անմիջական մթնոլորտում բարձրացնել իրենց հուզող խնդիրները, տեղեկանալ դրանց վերաբերյալ ԱԺ նախագահի դիրքորոշումների եւ տեսակետների մասին: Ուսանողների հարցադրումները վերաբերում էին աշխատատեղերին, կրթության եւ պրակտիկայի կապին,կրթական գործընթացներին եւ այլ թեմաների: Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց որակյալ կրթություն ստանալն ու որակյալ մասնագետ դառնալը: Դրա համար անհրաժեշտ է, որ ուսումնառության ընթացքում տեսական գիտելիքներ ստանալուն զուգահեռ նաեւ գործնական գիտելիքներ ձեռք բերել` համագործակցելով պետական եւ մասնավոր հատվածի տարբեր ոլորտների ձեռնարկությունների եւ ընկերությունների հետ: Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց աջակցել այդ գործընթացին:
Ուսանողներն անդրադարձան նաեւ ժամանակակից տեխնիկայով կահավորված լսարաններ ունենալու եւ անհրաժեշտ ուսումնական գրականության բացակայության խնդիրներին, որոնց լուծմանը եւս Հովիկ Աբրահամյանը խոստացավ գործնական աջակցություն ցուցաբերել:
Հանդիպման ավարտին ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը բուհի աշխատակազմի, ուսանողության անունից շնորհակալություն հայտնեց Հովիկ Աբրահամյանին ցուցաբերվող աջակցության համար: ԱԺ նախագահը պատրաստակամություն հայտնեց հետագայում եւս շարունակել նման հանդիպումները եւ շփումները ուսանողների հետ:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|