|
|
04.03.2011
Ազգային ժողովում ստորագրվեց համագործակցության հուշագիր
Մարտի 4-ին խորհրդարանում ստորագրվեց «ՀՀ Ազգային ժողովի եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի միջեւ համագործակցության մասին» հուշագիր, որը վավերացրին ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը եւ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը: Ստորագրման արարողությանը ներկա էին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, պատգամավորներ, ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսը, ԱԺ աշխատակազմի եւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Հուշագրով նախատեսված համագործակցության նպատակն է աջակցել ՀՀ Ազգային ժողովի օրինաստեղծ գործունեությանը, ըստ անհրաժեշտության կատարել գործող օրենքների եւ դրանց նախագծերի համակողմանի իրավական փորձաքննություն եւ դրանց վերաբերյալ ներկայացնել գիտականորեն հիմնավորված եզրակացություններ, որոնք կրում են խորհրդատվական բնույթ, իրականացնել թեմատիկ դասընթացներ եւ իրազեկման այլ ծրագրեր: Օգտագործելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ամբիոնների եւ ստորաբաժանումների մասնագիտական ներուժը` կողմերը համագործակցելու են սահմանադրական իրավունքի, միջազգային եւ եվրոպական իրավունքի, վարչական իրավունքի եւ դատավարության, քաղաքացիական իրավունքի եւ դատավարության, քրեական իրավունքի եւ դատավարության, էկոլոգիական եւ հողային իրավունքի, աշխատանքային իրավունքի եւ իրավունքի այլ ոլորտներում: Էկոլոգիական օրենսդրության համակարգը կազմող, ինչպես նաեւ այդ ոլորտին առնչվող օրենսդրական ակտերի եւ դրանց նախագծերի հետ աշխատանքը կիրականացնի ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնը` որպես մասնագիտացված կառույց: Հաշվի առնելով ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկայի փորձը քաղաքացիներին իրավաբանական օգնություն ցուցաբերելու գործում` այդ կառույցն ըստ անհրաժեշտության իրավաբանական խորհրդատվություն կտրամադրի ՀՀ Ազգային ժողովին նմանաբնույթ խնդրանքով դիմած քաղաքացիներին:
Հուշագրի շրջանակներում ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմն ապահովելու է համապատասխան օրենքների կամ դրանց նախագծերի եւ կից փաստաթղթերի ժամանակին տրամադրումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետին, ըստ անհրաժեշտության ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի համապատասխան մասնագետների մասնակցությունը յուրաքանչյուր նախագծի համար պատասխանատու ՀՀ Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովի նիստերին` համապատասխան կարծիքը ներկայացնելու նպատակով:
Իր հերթին ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ապահովելու է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի կողմից տրամադրված օրենսդրական ակտերի նախագծերի վերաբերյալ առաջարկությունների եւ եզրակացությունների պատշաճ ներկայացումը եւ դրանց քննարկումը, թեմատիկ դասընթացների ծրագրերի մշակումը եւ համաձայնեցումը, ինչպես նաեւ համապատասխան օժանդակ նյութերի պատրաստումը եւ դասընթացների անցկացումը, ֆակուլտետի մասնագետների կողմից պատրաստած եւ հեղինակած հրատարակությունների տրամադրումը ՀՀ Ազգային ժողովի գրադարանին:
Կողմերի միջեւ գործնական հաղորդակցությունն իրականացվելու է ինչպես հասարակ նամակագրության, այնպես էլեկտրոնային փոստի միջոցով:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|