|
|
17.05.2011
ՀՀ ԱԺ նախագահը առանձնազրույց ունեցավ Հունգարիայի խորհրդարանի նախագահի հետ
Մայիսի 17-ին սկսվեց Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի պաշտոնական այցը Հայաստան:
Հանդիպումները խորհրդարանում սկսվեցին Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ Հունգարիայի խորհրդարանի նախագահ Լասլո Կյովերի առանձնազրույցով:
Ողջունելով Հունգարիայի Հանրապետության խորհրդարանի նախագահին` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց իր հրավերը ընդունելու եւ պաշտոնական այցով Հայաստան այցելելու համար եւ նշեց, որ նրա այցը հայ-հունգարական միջխորհրդարանական կապերի զարգացման նոր հեռանկարներ է բացում: ԱԺ նախագահի համոզմամբ պարոն Կյովերի այցը կնպաստի նաեւ երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը եւ զարգացմանը: Հովիկ Աբրահամյանը կարեւորեց Հունգարիայի հետ փոխգործակցության ակտիվացումը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ այլ ուղղություններով: «Հայաստանը կարեւորում է Եվրոպայի հետ ինտեգրումը եւ այն մեր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է»,-նշեց ԱԺ նախագահը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Լասլո Կյովերը նշեց, որ առաջին անգամ է պաշտոնական այցով Հայաստան այցելում Հունգարիայի խորհրդարանի նախագահ եւ համոզմունք հայտնեց, որ իր այցը կնպաստի ոչ միայն խորհր?դարանների միջեւ համագործակցության խորացմանը, այլեւ միջպետական կապերի զարգացմանը: Նա նույնպես անհրաժեշտ համարեց երկկողմ հարաբերությունների զարգացումը տարբեր ոլորտներում` ընդգծելով, որ համագործակցության չօգտագործված մեծ ներուժ կա:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, կարեւորեցին միջազգային կառույցներում համագործակցության խորացումը, խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում, անդրադարձ եղավ նաեւ տարածաշրջանային խնդիրներին: Այս համատեքստում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը շեշտեց, որ հակամարտությունները պետք լուծվեն խաղաղ բանակցությունների արդյունքում եւ պատերազմը 21-րդ դարում խնդիրների լուծման հնարավորություն չէ: Համաձայնելով Հովիկ Աբրահամյանի հետ Լասլո Կյովերը հույս հայտնեց, որ տարածաշրջանային բոլոր խնդիրների լուծումները կտրվեն խաղաղ, բանակցային ճանապարհով` բացառելով ռազմական միջամտությունը: Կողմերը համակարծիք էին, որ ԼՂ հակամարտության կարգավորման միակ ձեւաչափ պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խումբը:
09.12.2011 Լիբանանի Նախագահը` Ազգային ժողովում
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովում Լիբանանի Հանրապետության Նախագահ Միշել Սուլեյմանը եւ նրա գլխավորած պատվիրակությունը հանդիպեց ՀՀ ԱԺ ն...
08.11.2011 ՀՀ ԱԺ նախագահն ընդունեց ԻԻՀ ԱԳ նախարարին
Նոյեմբերի 8-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ԻԻՀ արտաքին գործերի նախարար Ալի Աքբար Սալեհիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին ...
18.10.2011 Պետական պարգեւ շվեյցարահայ գործարարին
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Ժնեւում Հայաստանի Հանրապետության դեսպանությունում հանդիպեց շվեյցարահայ գործարար, բարերար,...
08.10.2011 Նշվեց Ուսուցչի տոնը
Հոկտեմբերի 8-ին Հայաստանի հանրապետական կուսակցության նախաձեռնությամբ «Առնո Բաբաջանյան» համերգասրահում նշվեց Ուսուցչի տոնը: Երեւանի ու տարբեր մար...
03.10.2011 Հանդիպում ընդլայնված կազմով
Հոկտեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ պաշտոնական այցով ՀՀ ժամանած Լիբանանի խորհրդարանի նախագահ Նաբիհ Բը...
28.07.2011 Լեհաստանի Նախագահը Ազգային ժողովում
Հուլիսի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Լեհաստանի Հանրապետության Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու գլխ...
18.07.2011 ԱԺ նախագահն ընդունեց Լիոնի քաղաքապետին
Հուլիսի 18-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ֆրանսիայի Լիոն քաղաքի քաղաքապետ, սենատոր Ժերար Կոլոմբի գլխավորած պատվիրակությ...
23.05.2011 Բաց դաս Կոտայքի մարզի դպրոցականների համար
Մայիսի 23-ին Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հանդիպեց «Բաց դաս» ծրագրի շրջանակներում խորհրդարան այցելած Կոտայքի մարզի տարբեր համայնքների դպրո...
03.05.2011 ԵՎՐԱՆԵՍԹ-ի ԽՎ-ի հիմնադիր նիստում
Մայիսի 3-ին մեկնարկեց ԵՎՐԱՆԵՍԹ-ի խորհրդարանական վեհաժողովի հիմնադիր նիստը Արեւելյան գործընկեր երկրների խորհրդարանների ղեկավարների եւ ազգայ...
29.04.2011 ՀՀ ԱԺ նախագահը կմեկնի Բրյուսել
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Եվրոպական խորհրդարանի նախագահ Եժի Բուզեկի հրավերով մայիսի 3-ին կմասնակցի Բրյուսելում կայանալիք «Եվրանեսթ» խորհրդ...
31.03.2011 Շվեյցարիայի Նախագահը Ազգային ժողովում
Մարտի 31-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Շվեյցարիայի Համադաշնության Նախագահ...
25.03.2011 ԱԺ նախագահը այցելեց Րաֆֆի Հովհաննիսյանին
Մարտի 25-ին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ժառանգություն» խմբակցության անդամ Րաֆֆի Հովհաննիսյանին այցելեց ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: ...
21.03.2011 Հանդիպում` ընդլայնված կազմով
Հայաստանի եւ Խորվաթիայի խորհրդարանների նախագահների հանդիպմանը հաջորդեցին բանակցություններն ընդլայնված կազմով: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ Հա...
11.03.2011 Հայտարարություն
Հայտարարություն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին....
03.03.2011 «Բաց դաս» խորհրդարանում
Խորհրդարանական «Բաց դաս»-ին մասնակցելու համար մարտի 3-ին Ազգային ժողով էին եկել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դպրոցականները` իրենց ուսոցիչների ուղե...
03.03.2011 ՀՀ ԱԺ նախագահը մտահոգություն է հայտնել
Մարտի 3-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի հետ եւ իր մտահոգությունն է հայտնել...
28.02.2011 ԱԺ նախագահը հանդիպեց դպրոցականների հետ
«Բաց դաս» ծրագրի շրջանակներում քառօրյա նիստերի առաջին օրը` փետրվարի 28-ին, խորհրդարան էին այցելել մայրաքաղաքի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների...
08.02.2011 Հերթական «Բաց դաս»-ը խորհրդարանում
Ազգային ժողովում անցկացվող «Բաց դաս»- երի շրջանակում փետրվարի 8-ին խորհրդարանում հյուրընկալվել էին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դպրոցների բարձր դա...
|