National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»

Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայրերից, որոնցից եւ ոչ մեկից նա չխուսանավեց: Երեկ արդեն նա պատասխանել էր «Ազատություն» ռադիոկայանի հարցերին, որոնցում շոշափվող խնդիրների վերաբերյալ նա տեսակետներ էր հայտնել մեր կայքէջում ավելի վաղ:

Լավրենտ Խաչատրյան, քիմիական գիտությունների դոկտոր, Բաթոն Ռուժ-

Հարգելի Ա. Բաղդասարյան, հետեւելով Ձեր ելույթներին ես գալիս եմ այն եզրակացության, որ դուք հաճախակի երկակի դեր եք տանում, կներեք ինձ, ինչպես ասում են`համ նալին եք խփում, համ` մեխին. օրինակ՝ բոլորն են նշում Ձեր խիզախ ելույթը հանրաքվեի արդյունքների վերաբերյալ. մտնելո՞ւ եք արդյոք Սահմանադրական դատարան այդ հարցով, թե էլի հետընթաց եք անելու:

- Շնորհակալություն Ձեր գնահատականի համար, բայց թույլ տվեք չհամաձայնել` «համ նալին, համ մեխին» խփելու Ձեր տեսակետի հետ, որովհետեւ Հայաստանում, ցավոք, ամեն ինչ սեւի ու սպիտակի է բաժանված, եւ սկզբունքային դիրքորոշումները երբեմն դիտարկվում են նալին կամ մեխին խփելու դիրքորոշում: Լինել իշխանության մեջ` չի նշանակում աչք փակել եղած թերությունների վրա, լինել իշխանության մեջ` նշանակում է պայքարել այդ թերությունների վերացման համար, իսկ պայքարելու լավագույն միջոցը ակտիվ խոսելն ու գործնական քայլեր իրականացնելն է: Սխալները շրջանցելը ոչ միայն չի նպաստում դրանց վերացմանը, այլեւ դժվարացնում է դրանց հաղթահարումը, որովհետեւ այն, ինչ այսօր չի արվում, վաղը կրկնակի ջանքեր է պահանջում :

Ըստ իս` հանրաքվեի շուրջն արդեն բավականին քննարկումներ եղել են, այո, ես գտնում եմ, որ եղել են լցոնումներ եւ պետականության կառուցման գործումկարեւորագույն նշանակություն ունեցող հանրաքվեի ժամանակ կեղծիքներ կատարողները պետք է պատժվեն օրենքի սահմաններում: Սա միանշանակ է: Սահմանադրական դատարան պետք էր դիմել օրենքով նախատեսված յոթնօրյա ժամկետում` 44 պատգամավորների ստորագրությամբ, ինչը չի նախաձեռնվել եւ չի արվել ոչ ընդդիմության, եւ ոչ էլ դիմության կողմից: Արդեն իսկ հայտարարել եմ, որ կեղծիքների մասին իմ տեղեկությունները փոխանցել եմ դատախազություն: Հանրաքվեին անհրաժեշտ է տալ քաղաքական, իրավական եւ բարոյական գնահատական, ինչը ես արել եմ: Կարծում եմ, որ խորքային վերլուծություններ կատարելու անհրաժեշտություն կա:

Խաչատուր Բադալյան, Երեւան-Հարգելի պարոն Բաղդասարյան, ո՞ւմ շահերն է պաշտպանում Ազգային ժողովը` տոնավաճառների համար սահմանելով շատ ցածր հաստատագրված վճար`2772 դրամ 1 քմ ի համար, երբ բոլորն էլ գիտեն, որ տոնավաճառի կազմակերպիչները գանձում են 20 000-35 000 դրամ: Չե՞ք պատրաստվում արդյոք բարձրացնելայս հարցը:

- Ես բազմիցս բարձրացրել եմ այս հարցը, բայց ավաղ այն արդյունքը, որ կարող էինք ունենալ, չունեցանք: Չնայած կարողացանք պաշտպանել փոքր եւ միջին ձեռներեցությամբ զբաղվողների շահերը, պաշտպանել եւ տոնավաճառներում աշխատող մարդկանց շահերը, եւ մանր կրպակատերերի շահերը, եւ արդյունքներն ակնհայտ են. բոլորը գիտեն, թե ինչ պայքար ենք մղել այս ուղղությամբ: Ավելին անելու համար մեծ ու լրացուցիչ ջանքեր են հարկավոր: Ես ձեզ հետ համաձայն եմ, բայց պետք է գիտակցենք, որ շահերի մեծ բախում կա, մենք ունենք ժողովրդի վստահությունը, բայց չունենք բավարար իշխանություն` իրականացնելու համար այն ամենը, ինչ ցանկանում ենք, ինչ մեզնից սպասում են: Ես կարծում եմ, որ այստեղ լուրջ իրավական կանոնակարգման անհրաժեշտություն կա, որի համար մենք պայքարում ենք: Լինելով Աժ նախագահ` ավելի քան երկու տարի պահանջվեց, որ ընդունենք օրենք նախադպրոցական կրթության մասին, քանի որ եթե մենք այն ընդունեինք եւս մեկ տարի ուշ` մի քանի տասնյակ մանկապարտեզների շենքեր եւս կվաճառվեին: Շահերը մեծ են, պայքարը` նույնպես: Կարող եմ ասել, որ ես հետեւողական եմ լինելու այս եւ նմանատիպ այլ հարցերին լուծումներ տալու համար:

Մարինա Վարդանյան- Պարոն Բաղդասարյան, հնարավոր համարո՞ւմ եք ԱԺլուծարումը ՀՀ նախագահի կողմից:

- Ազգային ժողովի լուծարումը պետք է ունենա հիմնավոր նախադրյալներ ու պատճառներ` եթե երեք ամիս խորհրդարանը չի կարողանում նիստեր գումարել , որոշումներ եւ օրենքներ ընդունել: Այսօր Հայաստանում խորհրդարանը լուծարելու ոչ իրավական, ոչ էլ քաղաքականպատճառներ գոյություն չունեն:

Աշոտ Երեմյան, անհատ ձեռներեց, վարորդ, Երեւան, -Հարգելի պարոն Բաղդասարյան, վերջերս խորհրդարանում քննարկվում էր մի օրինագիծ, որը նախատեսում էր լիցենզավորում տաքսի ծառայությունների համար, ինչպես նաեւ մեծ պետական տուրքեր: Ձեր անմիջական ջանքերով կառավարությունը օրինագիծը հետ վերցրեց, բայց ես տեղեկություններ ունեմ, որ այն նորից են ուզում բերել: Սա իմ նման մարդկանց համար տնաքանդություն է լինելու, որովհետեւ ուսանող որդուս, որի միջոցով ես ուղարկում եմ Ձեզ իմ հարցը, ոչ միայն հետագա վարձը մուծելն է հարցի տակ դրվում, այլ նաեւ պիտի փասափուսեքս- հավաքենք գնանք: Էլ ինչ միջին խավի մասին է խոսքը, եթե սա էլ են ուզում մի քանիսին տալ: Ես Ձեզհավատում եմ եւ խնդրում եմ տեր կանգնել: Ամոթ է, չէ, ի՞նչ են ուզում մեզանից, ուզելն էլ, չէ, վերջը չափ պիտի ունենա:

- Եթե խոսում ենք տնտեսության զարգացման մասին, ես համոզված եմ, որ պետք է ամեն ինչ անենք փոքր ու միջին բիզնեսի զարգացման համար: Օլիգարխիկ տնտեսությունը Հայաստանի քաղաքական ու տնտեսական զարգացման ապագանչէ: Հայաստանի ապագան փոքր ու միջին բիզնեսի վրա խարսխված տնտեսությունն է, այդ պատճառով էլ մենք ոչ թե պետք է ճնշենք նախաձեռնությունը, այլ հստակ ծրագիր ունենանք, թե ինչպես փոքր ձեռնարկությունները դարձնենք միջին. միջինը դարձնենք խոշոր: Այս ճանապարհին ես ուղղակի անընդունելի եմ համարում այն մոտեցումը, որ օրինագծի քննարկման ժամանակ դրստորվեց. փորձ էր արվում հազարավոր մարդկանց զրկել մի կտոր հացից, փորձ էր արվում տաքսի ծառայությունները խոշորացնել եւ կուտակել մի քանի մարդկանց ձեռքում, որի դեմ ես պայքարել եմ եւ ուրախ եմ, որ ունենք լավ արդյունք: Դուք լավ տեղեկացված եք խորհրդարանի կյանքին, վստահ եղեք, որ բոլոր հնարավորությունները կօգտագործվեն ու օգտագործվում են ոչ միայն միջին խավի գոյության իրավունքները պաշտպանելու, փոքր ու միջին ձեռներեցների իրավական պաշտպանության համար, այլեւ Հայաստանի յուրաքանչյուր քաղաքացու: Կարծում եմ` «փասափուսա հավաքել- գնալը» ելք չէ, ո՞ւր գնանք, այս երկիրը մերն է, ու մենք ձեզ հետ միասին պետք է շենացնենք: Ես քանիցս ասել եմ` մարդիկ պիտի տեղեկացված լինեն ու պաշտպանեն իրենց իրավունքները` հաջողության հասնելու համար: Խոսելով` առանց պայքարի, առանց աշխատանքի մենք լավ արդյունքի, լավ :

Արամ Հակոբյան, ԱՄՆ, Օհայո նահանգ -Գրում եմ Ձեզ այս նամակը` որպես իշխանության եւ ընդդիմության մեջ փոքրաթիվ ազնիվ մարդկանցից մեկին: Շատ հարցեր ունեմ, բայց կգրեմ միայն երկուսը.

1. Այդքան շատ խոսակցություններ կան հակակոռուպցիոն գործողությունների մասին Հայաստանում, այնուամենայնիվ` մենք բոլորս գիտենք, որ իրականության մեջ ոչինչ չի փոխվում: Ես Ձեզ մի պարզ օրինակ կբերեմ. ոստիկանությունը եւ հատկապես ճանապարհային տեսուչները դեռեւս գործում են խորհրդային ոճով: Միակ բառը որը նկարագրում է, թե ինչ է տեղի ունենում Երեւանի փողոցներում` «զզվանք» բառն է: Այո, մարդիկ զզվում են ճանապարհային տեսուչների գործողություններից, բայց դեռեւս ոչինչ չեն կարող անել: Եվ ինչն է ավելի վատ` մարդիկ սովորել են դրան, նրանցից շատերը մտածում են, որ դա երեւի նորմալ է, բայց հավաստիացնում եմ Ձեզ, եւ Դուք գիտեք, որ դա այդպես չէ: Մենք բոլորս ականատես եղանք այն փոփոխություններին, որոնք եղան այդ ոլորտում մեր հարեւան հանրապետությունում, Սահակաշվիլու իշխանության գալուց հետո: Դա ապացուցեց, որհնարավոր էայդ ոլորտում փոփոխություններ իրականացնել եւ ֆիքսել մի շարք պրոբլեմներ շատ կարճ ժամանակահատվածում: Չե՞ք կարծում արդյոք, որ ինչ-որ բան կա անելու` Հայաստանում իրավիճակը փոխելու համար եւ ոստիկանությունում, եւ ճանապարհային տեսուչների աշխատանքում, եւ առհասարակ կոռուպցիայի դեմ պայքարում,եթե մենք իրականում ուզում ենք քաղաքակիրթ երկիր դառնալ: Շատ կգնահատեի Ձեր ազնիվ պատասխանը:

- Միանգամայն համաձայն եմ Ձեզ հետ եւ եթե Դուք հայաստանաբնակ լինեիք, ականատեսը կլինեիք իմ բազում ելույթների ու հրապարակումների հենց Ձեր իսկ նշած հարցի շուրջը: Հայաստանում ակնհայտ է, որպետավտոտեսչությունը ժամանակակից մեթոդներով չի աշխատում: Դուք իրավացի եք` բերելով նաեւ հարեւան Վրաստանի օրինակը, որտեղ պաշտոնական այցով լինելով, անձամբ եմ տեսել կատարված փոփոխությունները: Հայաստանում այսօր իսկ բոլոր հնարավորությունները կան ժամանակակից տեխնիկայով հագեցած ծառայություն ունենալու եւ կարգազանց վարորդներին համապատասխան պատժի ու պատասխանատվության ենթարկելու համար:Բավականին հետեւողական աշխատանքի շնորհիվ կարող եմ փաստել, որ Հայաստանում կայացվել է քաղաքական որոշում` բարեփոխելու պետավտոտեսչության համակարգը, մենք պետք է ստեղծենք միջազգային չափանիշներին համապատասխան պետավտոտեսչության համակարգ: Կարող եմ ասել, որ բարեփոխումներն արդեն սկսված են, եւ մենք քաղաքական հետեւողականություն ունենք` խնդիրը մինչեւ վերջ լուծելու համար: Շատ հաճախ Հայաստանում ոչ մի բարի գործ անպատիժ չի մնում, այսինքն` ակնհայտ թվացող փոփոխությունների անհրաժեշտության դեպքում էլ միշտ չէ, որ վստահությամբ կարող ես ասել, թե դրանք տեղի կունենան` պայքարել ու աշխատել է պետք: Հայաստանում պետավտոտեսչության շուրջն իմ հրապարա կային դիրքորոշումների հետեւանքով մի քանի սկանդալներ եղան ամիսներ առաջ, բայց ես վստահ եմ, որ մոտ ապագայում մենք կունենանք պետավտոտեսչության լավ համակարգ:

2. Արդեն 4 տարի է ես ԱՄՆ-ում եմ եւ սովորում եմ Օհայոյի պետական համալսարանում: Իմ կինը նույնպես Հայաստանից է, ես երեխա ունեմ, որը ծնվել է այստեղ: Շուտով ես կվերջացնեմ իմ ուսումը եւ գիտական կոչում կստանամ: Իհարկե, ես շատուշատ շանսեր ունեմ այստեղ աշխատանք ստանալու, այնուհետեւ դառնալու սովորական ամերիկացի, բայց ես չեմ ուզում այդպես անել: Ես ուզում եմ Հայաստան վերադառնալ եւ կառուցել իմ ընտանիքն այդտեղ: Մենք կարոտել ենք մեր երկիրը, բայց այդտեղ աշխատանք չկա, որ ես կարողանամ իմ ընտանիքը պահել: Ես գիտեմ, որ ինձ նման շատ հայ երիտասարդներ ԱՄՆ-ից եւ այլ վայրերից Ձեզ կգրեին նույն հարցով: Ինչպե՞ս կպատասխանեք ինձ եւ նրանց, դուք կարո՞ղ եք այնպիսի խրախուսիչ պատասխան տալ, որ մենք կարողանանք վերադառնալ Հայաստան:

- Ես արդեն մի քանի հանդիպում ունեցել եմ եվրոպական ու ամերիկյան համալսարաններում ուսանած ու հայրենիք վերադարձած շրջանավարտների հետ ու բավականին տեղյակ եմ նրանց խնդիրներին:Ես չեմ ուզում քարոզիչի դեր ստանձնել, բայց համոզված եմ, որ լավ կյանքի համար լավ աշխատել է պետք: Շատերը սպասում են, որ երկիրը բարեկեցիկ դառնա ու իրենք վերադառնան, մարդկայնորեն հասկանալ կարող եմ, բայցոչ արդարացնել: Սա մեր երկիրն է, մեր տունը, եւ մենք պետք է մեր տունը հարուստ ու հզոր դարձնենք, ուրիշը դա չի անի: Սպառողական հոգեբանությամբ հեռուն չես գնա: Եվ հետո` հայրենիքը չեն սիրում միայն այն ժամանակ, երբ հզոր ու հարուստ է, այլ հայրենիքը սիրելով են հզոր ու հարուստ դարձնում:Եվ Դուք, եւ Ձեր ընտանիքը այսօր եք պետք Հայաստանին` Ձեր գիտելիքներով, երիտասարդությամբ, հաջողության հասնելու Ձեր ցանկությամբ, դա ամենակարեւորն է, որ ես կուզեի Ձեզ ասել: Պատրաստ եմ հանդիպել Ձեզ եւ քննարկել մեր հետագա համագործակցության հնարավորությունը, որովհետեւ համոզված եմ, որ Ձեզ նման մարդիկ անհրաժեշտ են Հայաստանին :

Լիլիթ Վարդանյան, Աթենք, Հունաստան-Նոր սահմանադրության ո՞ր կետն է սահմանում կրկնակի քաղաքացիության հարցը եւ ինչպիսի՞ սահմանափակումներ կան: Սփյուռքի հայերը կարո՞ղ են քաղաքացիություն ստանալ եւ ինչպիսի՞ նախապայմաններ կան:

- Ես շատ ուրախ եմ, որ Հունաստանում բնակվելով` Դուք հետաքրքրվում եք հայրենիքով ու երկքաղաքացիության ձեռքբերման հնարավորություններով: Առավել հստակության համար մեջբերում եմ ՀՀ Սահմանադրության 30.1 հոդվածը. (հոդվածի ծավալուն մեջբերումը տես Ա. Բաղդասարյանի` «Ազգի» կայքէջում տեղադրված պատասխանում.- Մ.Խ.)։

Հավելեմ, որ երկքաղաքացիություն ունեցող անձանց իրավունքներն ու պարտականությունները սահմանող օրենքի նախագիծը արդեն մշակվում է եւ գործողության մեջ կարող է մտնել միայն Հայաստանի ու այլ պետության միջեւ համապատասխան համաձայնագրի առկայության դեպքում:

Հովիկ, Բեեյրութ, Լիբանան-Պարոն Բաղդասարյան , Դուք իբրեւ ժողովրդի վստահությունը վայելող կուսակցության առաջնորդ հնարավոր համարո՞ւմ եք, որ առաջիկա նախագահական ընտրություններում ներկայացնեք Ձեր թեկնածությունը: Կարող եք հայտնել, թե ո՞րն է Ձեր կեցվածքը Արցախի հարցի կարելիությունների վերաբերյալ:

- Մինչեւ առաջիկա խորհրդարանական ու նախագահական ընտրությունները դեռ բավարար ժամանակ կա` որոշումներ կայացնելու համար: Իսկ Արցախի հարցի լուծման հնարավորությունների մասին ես քանիցս առիթ ունեցել եմ ասելու, որ հարցը պետք է ունենա փոխզիջումային լուծում: Վաղուց արդեն այս հարցը դադարել է լինել միայն Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող ու գտնվում է գերտերությունների ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ուշադրության կենտրոնում: Ես կարծում եմ, որ տարածաշրջանում ժողովրդավարացման ու ինտեգրման խորացումը իր հետ կբերի հարցի լուծման նոր հնարավորություններ: Բոլոր դեպքերում պետք է պաշտպանված լինեն արցախաբնակների մարդկային իրավունքներն ու անվտանգությունը, եւ պետք է լուծվի Արցախի կարգավիճակի հարցը:

«Ազգ» օրաթերթ, Երեւան-Պարոն Բաղդասարյան, հանրաքվեի հետ կապված Ձեր հայտարարություններին միանշանակ չվերաբերվեցին կոալիցիոն Ձեր գործընկերները: ՕԵԿ-ի եւ կոալիցիայի մյուս երկու կուսակցությունների գործընկերային հարաբերություններում ի՞նչ է տեղի ունենում այժմ:

- Գիտեք, ոմանք սկսում են ավելի շուտ վրեժ լուծել, քան նրանց հասցրել ես վիրավորել: Ես ճիշտ չեմ համարում այս մոտեցումը, այդ իսկ պատճառով Հայաստանում երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնական դաշինքի, որտեղ խանդը սիրուց ուժեղ է: Ես կողմնակից եմ ազատ, անկաշկանդ, սկզբունքայնության վրա խարսխված կոալիցիոն գործընկերային հարաբերությունների: Արդյոք ամեն ինչ ստացվում է եւ ամեն ինչ հարթ ու խաղաղ է ընթանում: Իհարկե ոչ: Հենց դրա համար էլ մենք ոչ թե մեկ, այլ երեք կուսակցություն ենք: Բայց վստահ եմ, որ թերությունների կողքին կա նաեւ կատարված դրական մեծ աշխատանք, որի արդյունքներն էլ ակնհայտ են: Ընտրություններից հետո ձեւավորված քաղաքական կոալիցիայում միշտ էլ կուսակցություններն ազատ արտահայտել ու պաշտպանել են իրենց տեսակետները, որոնք, բնականաբար, ոչ միշտ են համընկել: Ոչ առաջ, ոչ հիմա չկան այնպիսի խնդիրներ, որոնց շուրջը հնարավոր չէ համաձայնություն կայացնել: Այնուհանդերձ, ակնհայտ է, որ աշխարհում ոչինչ հավերժական չէ:

Հարցազրույցն ամբողջությամբ կարդացեք «Ազգի» դեկտեմբերի 19-ի կայքէջում։


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հան...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸՀոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց....

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյան...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության
Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջու...

17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը: -Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-
    ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ    -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայա...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վ...

23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am