National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության

Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջունեց ԵԽԽՎ-ի եւ Հայաստանի իշխանությունների համագործակցությունը եւ նշեց, որ սահմանադրական բարեփոխումների գործընթացում գտնվող մեր երկրի համար նման բարձրաստիճան պաշտոնյայի այցը ունի մեծ նշանակություն` հատկապես այս ընթացքում, երբ խորհրդարանում արտահերթ նստաշրջանով քննարկվելու է սահմանադրական բարեփոխումների նախագիծը երկրորդ ընթերցումով: ԱԺ նախագահը կարեւորեց Վենետիկի հանձնաժողովի հետ սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ կատարված աշխատանքը: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդավարությունը ոչ թե խոսք է, այլ գործ, եւ ժողովրդավարական բարեփոխումների խորացումը պետք է սկսել երկրի հիմնական օրենքից: Նա հույս հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ԵԽԽՎ-ի եւ Վենետիկի հանձնաժողովի հետ համատեղ կիրականացնեն սահմանադրական բարեփոխումներ:

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը կարեւորեց իր այցը Հայաստան եւ տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ն աշխատում է բոլոր շահագրգիռ կողմերի հետ: ԵԽԽՎ նախագահը հույս հայտնեց, որ քաղաքական ուժերը սահմանադրական փոփոխությունների շուրջ կգան ընդհանուր հայտարարի եւ կարեւորեց ընդդիմության ու իշխանության համատեղ աշխատանքը սահմանադրական բարեփոխումների նախագծում բարելավումներ կատարելու առումով, քանի որ բոլոր այդ ուժերը ՀՀ-ի քաղաքացիների հանդեպ մեծ պատասխանատվություն ունեն` «Սա կլինի ապացույց, որ Հայաստանը ընթանում է ժողովրդավարական պետություն դառնալու ճանապարհով»,- ասաց Ռենե վան դեր Լինդենը: Նա կարեւորեց սահմանադրական փոփոխությունների մասին բնակչության իրազեկումը, սահմանադրության արդյունավետ քարոզարշավը, որ ժողովուրդը հասկանա, թե բարեփոխումների գործընթացը որքանով է կարեւոր ու անհրաժեշտ երկրի հետագա զարգացման համար: Բանախոսը նշեց, որ ԵԽԽՎ-ն դիմել է Հայաստանի իշխանություններին նախորդ ընտրությունների ընտրացուցակները ճշգրտելու եւ ընտրակեղծարարներին պատժելու կոչով: Նա նշեց, որ քաղաքական բոլոր խմբակցությունները եւ խորհրդարանը իրենց քննարկումներում պիտի ամրապնդեն լրատվամիջոցների անկախության երաշխիքները, առանց որոնց կենսունակ ժողովրդավարություն անհնար է ունենալ:ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ արեց քաղաքական կուսակցություններին թույլ չտալ, որ երկրի շահերից վեր դասվեն կուսակցական վիճաբանությունները: Նա տեղեկացրեց, որ «Ընդլայնվող Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրին մասնակցելիս հաշվի կառնվի, թե Հայաստանը ինչ առաջընթաց է արձանագրել մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:

ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեցին լրագրողների հարցերին :

«Քանի որ ակտիվանում է Եվրախորհրդի դերը Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հարցում, հնարավո՞ր է Մինսկի խմբի մանդատը որոշ չափովփոխարինվի այդ գործընթացում»,- «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի հարցին ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենը պատասխանեց, թե ինքը դեմ կլիներ, որ Եվրախորհուրդը փոխարիներ  Մինսկի խմբին, քանի որ հարցը պետք է լուծվի երկու պետությունների միջեւ. Եվրախորհուրդը կարող է օգտակար լինել հաշտեցման գործընթացում: Նա կարեւորեց Ադրբեջանի եւ Հայաստանի խորհրդարանների պատգամավորների անձնական հանդիպումները: Այս հարցում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը համաձայնեց ԵԽԽՎ նախագահի հետ` ընդգծելով, որ Մինսկի խումբը այս տարիների ընթացքում արդեն մասնագիտացել եւ, լավագույնս տիրապետում է տեղեկատվությանը եւ նոր ֆորմատներ ստեղծելու կարիք չկա: Առավելեւս, որ երկու նախագահների հանդիպումները ու քննարկումները շարունակվում են:

«Որքանո՞վ կարելի է կապել ժողովրդավարացման   գործընթացը եւ ղարաբաղյան խնդրի կարգավորումը»,- «Ինտերֆաքս» գործակալության լրագրողի հարցին ի պատասխան պարոն Ռենե վան դեր Լինդենը ասաց, որ ուղղակի կապ չկա, բայց կա անուղղակի կապ. լիարժեք ժողովրդավարական պետությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում հիմնախնդրի վերջնական լուծման համար:

ԱԺ նախագահը կարեւորեց ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը փոխադարձ զիջումների ճանապարհով` նշելով, որ իշխանությունը խաղաղության կողմնակից է: Ըստ Արթուր Բաղդասարյանի` ԵԽԽՎ-ն, հաշվի առնելով երկու կողմերի շահերը, կարող է աջակցել, որ հակամարտությունը ստանա արդար կարգավորում: «Ժողովրդավարությունը ավելի շատ օրենք է, քան բացառություն եւ բարեփոխումների գործընթացը պետք է սկսել երկրի հիմնական օրենքից. որքան ժողովրդավար է պետությունը, որքան ազատ է հասարակությունը, այնքան ավելի հեշտ է կոնֆլիկտների կարգավորումը երկրում»,- ասաց Աժ նախագահը: Բանախոսը հայտնեց, որ ժողովրդավարությունը երկրում պիտի ամրապնդվի անկախ դատական համակարգի, ազատ մամուլի, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի եւ մրցունակ շուկայական հարաբերությունների առկայության դեպքում:

«Իրավունք» թերթի լրագրողի հարցին, թե կայացա՞վ արդյոք ընդդիմության եւ իշխանությունների հետ պլանավորված կոշտ խոսակցությունը, պարոն Ռենե վան դեր Լինդենը պատասխանեց, որ երկու կողմերին էլ կոչ է արել անցկացնել քաղաքական երկխոսություն:

«Մեդիամաքս» գործակալության լրագրողի հարցին, թե ինչպիսի՞ն է ԵԽԽՎ նախագահի դիրքորոշումը` իմանալով «Արդարություն» դաշինքի որոշումը` «ոչ» ասել սահմանադրական բարեփոխումներին, պարոնՌենե վան դեր Լինդենը նշեց, որ որեւէ մեկը իրավունք չունի ներկուսակցական շահերից ելնելով նման որոշում ընդունել. պետք է փոխզիջումների գնալ: Ըստ նրա` Սահմանադրությունը ոչ միայն ներկա իշխանությունների համար է, այլեւապագա. այսօր ընդդիմություն ես, վաղը կլինես իշխանություն, ուստի ամեն ինչ պետք է անես, որ քո գաղափարները Սահմանադրության մեջ արտացոլվեն:

«Մի՞թե Հոլանդիան չմերժեց Եվրամիության Սահմանադրության տարբերակը` չվախենալով նշված պատժամիջոցներից»,-«Հայկական ժամանակ» օրաթերթի լրագրողի հարցադրմանը, ԵԽԽՎ նախագահը պատասխանեց, որ շատ մեծ տարբերություն կա Հոլանդիայում եվրոպական Սահմանադրություն ընդունելու եւ Հայաստանում սահմանադրական բարեփոխումների գործընթացի միջեւ: Բացի այ` հանրաքվեի տապալումը Եվրամիության ներսում Հոլանդիայի դիրքերը զգալիորեն թուլացրեց: Բանախոսը Հոլանդիայում հանրաքվեի տապալման պատճառ համարեց սահմանադրական փոփոխությունների մասին քաղաքացիների իրազեկության պակասը:

«Հայկական ժամանակի» թղթակցի` «Արդյո՞ք ուղիղ եթերով կհեռարձակվի Աժ արտահերթ նստաշրջանը» հարցին` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասախնեց, որ ինքը կողմ է արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը, որովհետեւ իրենք ժողովրդից թաքցնելու ոչինչ չունեն, ի վերջո այդ բարեփոխումները կատարվում են ժողովրդի եւ երկրի համար, ոչ թե առանձին քաղաքական ուժերի: ԱԺ նախագահը կարեւորեց քաղաքական տարբեր ուժերի կողմից առաջարկվող կոնստրուկտիվ մոտեցումների քննարկումները:


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»
Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայ...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հան...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸՀոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց....

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյան...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը: -Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-
    ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ    -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայա...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վ...

23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am