National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ

-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը:

-Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի եւ ապագայի արտաքին քաղաքականության հիմնական գերակայություններից մեկը, որովհետեւ ԵՄ անդամակցությունը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստանի համար հայտնվելու նոր ինչպես աշխարհաքաղաքական, այնպես էլ տնտեսական իրողությունների մեջ, հնարավորություն կտա հայտնվելու անվտանգության բոլորովին նոր համակարգում: Դա հնարավորություն կտա մեզ մեր երկրում իրոք ներմուծել այնպիսի արժեքներ, որոնցով այսօր ժամանակակից աշխարհը շարժվում է առաջ: Եվ շարժվում է բավականին արդյունավետ:

-Իսկ ե՞րբ դա հնարավոր կլինի:

-Դա կախված կլինի այն խաղի կանոնների ընդունումից, որին պատրաստ կլինի Հայաստանը: Տակավին, այսօր մենք լինելով Եվրոպայի խորհրդի անդամ, դեռեւս ամբողջությամբ չենք կատարել այդ կազմակերպությանն անդամակցելիս ստանձնած բոլոր պարտավորությունները: Դա նշանակում է, որ ժամկետը նախեւառաջ պայմանավորված կլինի մեր երկրում բարեփոխումների ընթացքից, մեր պատասխանատվության աստիճանից, եւ, իհարկե, պայմանավորված է նաեւ արտաքին գործոններով: Ես կարծում եմ, որ եթե երկիրը գնա ժողովրդավարության խորացման ճանապարհով, եթե երկիրը գնա եվրոպական ընտանիքում ընդունված խաղի կանոնները ամբողջականորեն ներդրման ճանապարհով, ապա ես համոզված եմ, որ կարելի է խոսել առաջիկա տաս-տասնհինգ տարիների ընթացքում Եվրամիությանը ոչ միայն Հայաստանի, այլեւ մեր տարածաշրջանի անդամակցության մասին: Ի վերջո, նրանք, ովքեր խոչընդոտում են ժողովրդավարական խաղաղ փոփոխությունները, առաջացնում են արյունոտ հեղափոխություններ:

-Ձեր կարծիքով` ե՞րբ Հայաստանը կկարողանա դիմել ԵՄ անդամակցության բանակցությունները սկսելու համար: Ինչպե՞ս դրան նախապատրաստվել:

-Ես կարծում եմ, որ այսօր դեռեւս վաղ է, որ Հայաստանը դիմի Եվրոպական Միությանը անդամակցության բանակցություններ սկսելու համար: Վաղ է, որովհետեւ մեր երկիրը դեռեւս պատրաստ չէ ոչ քաղաքական, ոչ տնտեսական նկատառումներով: Նախեւառաջ պետք է կայանալ ու դրսեւորվել իբրեւ Եվրոպայի խորհրդի լիարժեք անդամ, նախ մենք պետք է բարեփոխենք մեր երկրի օրենսդրությունը, մեր երկրում մեր գործերը բերենք հասցնենք համաեվրոպական չափանիշներին: Հետեւելով, օրինակ, Մերձբալթյան երկրներին: Հետո նոր մտածենք դիմել ԵՄ-ին` բանակցություններ սկսելու համար: Ժամանակից շուտ նման հարցով դիմելը համարում եմ սխալ: Մանավանդ հայտնի է, որ Վրաստանը եւ Ուկրաինան նման փորձ մտադիր էին անելու եւ ԵՄ արձագանքը չուշացավ:

-Ի՞նչ գործոններ են ազդում ԵՄ հետ Հայաստանի ինտեգրման գործընթացի վրա:

-Այդ գործոնները բազմաթիվ են: Պետք է լուրջ ուսումնասիրություններ կատարել ԵՄ որպես միասնական միավորի ձեւավորման փորձի,այլ երկրների ԵՄ անդամակցության իմաստով: Վերջին շրջանում Արեւելյան Եվրոպայի երկրների միացումը ԵՄ-ին ուղեկցվեց բավականին բարդ ու երկարատեւ գործընթացով, որը ենթադրում էր ժողովրդավարական, իրավական, սոցիալական, տնտեսական ու քաղաքական բարեփոխումների իրականացում այդ երկրների պետական եւ հասարակական կյանքի տարբեր բնագավառներում: Այդ բարեփոխումները բնականաբար պայմանավորված են ԵՄ ինտեգրացիոն գործընթացի բովանդակության հետ: Դա նշանակում է խաղի միատեսակ կանոնների սահմանում բոլորի համար: Ովքեր ուզում են մուտք գործել ԵՄ, պետք է պահպանեն խաղի բոլոր կանոնները: Իսկ դա նշանակում է, որ պետք է վերացնել ինտեգրացիոն գործընթացներում առկա բացասական գործոնները: Հայաստանի մասով այդ գործոնները բազմաթիվ են` նախեւառաջ նկատի ունեմ ժողովրդավարական բարեփոխումների իրական խորացման անհրաժեշտությունը Հայաստանում, ԵՄ չափանիշներին համապատասխան օրենսդրական դաշտի ձեւավորումը, ընդունված օրենքների հստակ կիրառումը, կոռուպցիայի դեմ հետեւողական պայքարը, եւ բազմաթիվ այլ գործոններ: Այսօր կարող ենք ասել, որ եւ տնտեսական, եւ ժողովրդավարական, եւ այլ իմաստներով Հայաստանում բազմաթիվ են այն գործոնները, որոնք ազդում են ԵՄ լիարժեք ինտեգրման վրա: Այդ գործոնները հաղթահարելու համար պետք է հետեւողական ու նպատակասլաց աշխատանք:

-Ի՞նչ փոփոխություններ կարող է ԵՄ Սահմանադրության նախագծի ձախողումը մտցնել ԵՄ հետագա ծրագրերում:

- ԵՄ Սահմանադրության նախագծի ձախողումը, կարծում եմ, ուղղակի դադար բերեց Եմ ընդլայնման հետագա քայլերում: Այդ դադարը նաեւ անհրաժեշտ էր հասկանալու համար նոր անդամակցած երկրների հոգեբանությունը, որովհետեւ ԵՄ առանցքը կազմող երկրները` Ֆրանսիան, Հոլանդիան, Գերմանիան, մյուս երկրները եւ այնտեղ բնակվող հասարակությունները դեռեւս փաստացիորեն պատրաստ չէին նման ծավալի ընդլայնմանը, Սահմանադրության նախագծի ձախողումը երկու երկրներում, պատճառներից մեկն այն էր, որ ընդլայնված Եվրոպան պետք է կարողանա նոր եկող երկրների փիլիսոփայական, հոգեբանական գործոնները հաղթահարել: Իհարկե, նաեւ` տնտեսական: Դա նշանակում էր էժան աշխատուժի մուտք եվրոպական երկրներ, դա, բնականաբար առաջ է բերում այլ երկրների ժողովուրդների որոշակի մտահոգվածությունը, որ աշխատուժի շուկայի էժանացումը կարող է լուրջ հարված հասցնել կենսամակարդակին: Տարբեր մոտեցումներ եւս կան` կապված Թուրքիայի ԵՄ անդամակցության հետ: Կան գործոններ, որոնք պայմանավորված են նաեւ քաղաքական նկատառումներով: Առաջնայինը այն է, որ իրոք դադարի անհրաժեշտություն կար եւ որոշակի ժամանակ հետո այդ գործընթացը պիտի շարունակվի:

-Ի՞նչ հեռանկարներ եք տեսնում Թուրքիայի անդամակցության գործընթացում «հայկական հարցի» խաղարկումից, արդյոք Եվրոպան հետամուտ կլինի դրված պահանջների կատարմանը, թե այստեղ զուտ ժամանակ շահելու նպատակ է հետապնդվում:

-Եթե այսօր Թուրքիան ցանկանում է դառնալ ԵՄ անդամ, պիտի կարողանա ամբողջությամբ կատարել ԵՄ պահանջները: Իսկ դա նշանակում է նաեւ Հայաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատում: Մի երկիր, որը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին, պետք է իր մեջ համարձակություն ունենա լուծում տալու եւ այն խնդիրներին, որոնք կան հայ-թուրքական հարաբերություններում, դա վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը, դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը: Նույնը վերաբերում է նաեւ կիպրական խնդրին: Հայաստանին վերաբերող խնդիրները այս համատեքստում, այո, կարող են օգտագործվել եվրոպական երկրների ու եվրոպական կառույցների կողմից: Չեմ կարծում, որ այստեղ զուտ ժամանակ շահելու նպատակ է հետապնդվում: Ոչ էլ կարծում եմ, որ միայն Հայաստանի խնդիրներով պայմանավորված է Թուրքիան անդամակցելու կամ չանդամակցելու ԵՄ-ին: Ուղղակի դա պահանջներից մեկը պետք է լինի եւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը պետք է ճկուն լինի. ինչքան նախաձեռնող լինենք, կարողանանք եվրոպական կառույցներում, ԵՄ առանցքային երկրներում ներկայացնել Հայաստանին առնչվող խնդիրները, այնքան կարող ենք իրոք արդյունավետ լուծումներ ակնկալել:

-Արդյոք Հայաստանն այլընտրանք ունի ԵՄ անդամակցությանը:

-Որեւէ երկիր միշտ էլ այլընտրանք կարող է ունենալ: Այլ խնդիր է, թե այդ այլընտրանքը ուր կարող է տանել այդ երկրին: Կարծում եմ, որ ԵՄ լավագույն այլընտրանքն է Հայաստանի համար, եթե մի օր իրոք իրականություն դառնա: Որովհետեւ դա մեզ հնարավորություն կտա մեր երկիրը, մեր հասարակությունը ինտեգրել քաղաքակիրթ աշխարհին եւ ապահովել մեր ժողովրդի համար արժանապատիվ կենսակերպ:

-Ինչպիսի՞ն կլինի ԼՂՀ կարգավիճակը, եթե ԵՄ-ին անդամակցեն Անդրկովկասյան երեք պետությունները միասին:

-Ես չեմ ուզում այսօր խոսել ԼՂ կարգավիճակի մասին, որովհետեւ բանակցային գործընթացը շարունակվում է: Եթե-ապա-ներով խոսելը իմաստ չունի, պետք չէ իրադարձություններից առաջ ընկնել: Ուղղակի բոլորս էլ պետք է գիտակցենք, որ ԵՄ-ին անհրաժեշտ է առանց կոնֆլիկտների Կովկաս եւ պետք է համարձակություն ունենանք ձերբազատվել կենֆլիկտներից` հաստատելու լավ հարաբերություններ մեր հարեւանների հետ: Իվերջո` ինձ համար կարեւոր է առաջընթացի հույսը, քան անցյալի տխուր հիշողությունը:

-Որո՞նք են Ձեր կարծիքով ՀՀ հիմնական ակնկալիքները ԵՄ անդամակցությունից` բարձր կենսամակարդակ, քաղաքական ազդեցության մեծացում եւ խնդիրների լուծում, ժողովրդավարություն եւ մարդու իրավունքների պատշաճ պաշտպանություն եւ այլն:

-Թվարկված ակնկալիքները եւ բազմաթիվ այլ ակնկալիքներ, որ թվարկված չեն: Թվարկվածն էլ արդեն բավարար հիմնավորում է, թե ինչու Հայաստանը պետք է ԵՄ անդամ լինի:

-Ի՞նչ կտա Հայաստանը Եվրոպային: Ի՞նչը կարող է դառնալ ԵՄ հիմնական շարժառիթը:

-Եվրամիության իբրեւ պետությունների նոր տիպի միության առանձնահատկությունն այն է, որ անդամ երկրները պահպանում են իրենց ազգային ավանդական կերպարը, քաղաքական ու տնտեսական մեկ կառույցում տասնյակ ազգեր պահպանում են իրենց ինքնատիպությունը, մնալով իրենց հազարամյա ավանդույթներին հավատարիմ: Կարծում եմ, որ Հայաստանը Եվրամիությանը կբերի իր ինքնատիպությունը մշակութային առումով, տարածաշրջանում` արեւմուտքի ու արեւելքի երկխոսության հնարավորություն: Չմոռանանք, որ մեր աշխարհագրական դիրքը մեզ քաղաքակրթությունների խաչմերուկի դեր է վերապահել անցյալում, եւ ինչու, ոչ, նաեւ ապագայում:

Տաթեւիկ Շահունյան


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»
Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայ...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հան...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸՀոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց....

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյան...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության
Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջու...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-
    ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ    -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայա...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վ...

23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am