ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.
«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներ
Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է տարեցների միջազգային օր: Սա ողջ համաշխարհային հասարակայնության, Հայաստանի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության համար լավ առիթ է մեկ անգամ եւս որդիաբար գնահատելու, վերարժեւորելու մեր տարեց քաղաքացիների վաստակը Հայաստանի կայացման, նրա պատմության մի կարեւոր հատվածի կերտման գործում: Այն նաեւ լավագույն հրահանգ է նվիրաբար խորհելու ձեր ունեցած խնդիրների ու հոգսերի լուծման ուղիների շուրջ:
Տարեցների միջազգային օրվան ընդառաջ ողջունելի է երեկ կայացված քաղաքական որոշումը` սկսելու խորհրդային տարիներին ավանդադրված գումարների վերականգնման եւ փոխհատուցման գործընթացը: Սա բոլորիս համար պետք է դառնա լրացուցիչ վստահության եւ էներգիայի աղբյուր` առավել նվիրումով եւ անկեղծությամբ շարունակելու ձեր խնդիրների ու հոգսերի լուծման ուղղությամբ մեր ջանքերը:
Ապրեցեք առողջ, երկար եւ երջանիկ»: