National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից յուրաքանչյուրի անձնական տեսակը որքանո՞վ է հարմար նախարար աշխատելու:

-Հայաստանում կուտակված են բազմաթիվ խնդիրներ եւ նախարարներն էլ ըստ ոլորտների պատասխանատու են այդ խնդիրների լուծման համար: Այն նախարարները, որ առաջարկել է ՕԵԿ-ը, կարողանում են բավարար չափով կատարել կոալիցիոն կառավարության ծրագրով նախատեսված պարտականությունները: Չմոռանանք այն իրողությունը, որ նախարարն աշխատում է` համաձայն կառավարության հաստատված քառամյա աշխատանքային եւ միջինժամկետ պետական ծախսային ծրագրերի, այսինքն` ըստ էության գերակա ուղղություններն արդեն իսկ ընդհանուր ծրագրով նախանշված են, եւ ես կարծում եմ, որ ՕԵԿ նախարարները մյուս նախարարներից ոչ վատ կարողանում են իրականացնել իրենց պարտականությունները: Բավարար չափով բարեփոխումներ տարբեր ոլորտներում ծրագրված է իրականացնել ՕԵԿ նախարարների կողմից: Միայն երեք տասնյակ հայեցակարգեր եւ օրենքներ են ընդունվելու առաջիկայում` մեզ վերապահված ոլորտներում, որոնք բազմաթիվ դրական փոփոխություններ են առաջացնելու:

-Հարցազրույցներից մեկում Դուք խոսել էիք իշխանության իրավահաջորդի մասին եւ ասել էիք, որ իրավահաջորդների ժամանակն անցել է: Արդյո՞ք սա թափանցիկ ակնարկ չէ ուղղված Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին:

-Ոչ, որովհետեւ ես երբեք ակնարկներով չեմ խոսում ոչ հանրապետության նախագահի, ոչ պաշտպանության նախարարի հետ, մենք առկահարցերը քննարկում ենքաշխատանքային հանդիպումների ժամանակ, այլ ոչ թե մամուլի միջոցով:Այնպես որոչ հետին միտք կա, ոչ էլ թափանցիկ ակնարկ. ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Իվերջո` ցանկացած արտահայտություն կարելի է մեկնաբանել այն ընթերցողների տեսանկյունից: Ես եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ, այո, ոչ թե իշխանությունը պետք է ծնի իշխանություն, այլ ժողովրդի ընտրությունը պետք է ծնի իշխանություն: Մենք միապետական ժամանակներում չենք ապրում, որպեսզի իրավահաջորդներ կարգվեն: Այլ խնդիր է, որ յուրաքանչյուր երկրի գործող նախագահ կարող է ունենալ նախապատվություններ եւ ընտրություններից առաջ հայտնել, թե ում կցանկանար տեսնել իշխանության ղեկին: Բացառություն չէ նաեւ Հայաստանի Հանրապետությունը: Ազատություն, համերաշխություն, առաջընթաց` սրանք պետք է լինեն մեր քաղաքական սկզբունքներն առաջիկայում, սկզբունքներ, որ պետք է գործեն իրական ժողովրդավարության պայմաններում: Մենք պետք է գիտակցենք եւ ընդունենք, որ աշխարհը փոխվում է, մեր տարածաշրջանը եւս գտնվում է ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում, մենք պետք է հասկանանք նաեւ, որ հայը իր տեսակով ավելի շատ ժողովրդավարական գործընթացների եւ բազմակարծության կողմնակից է: Իսկ ժողովրդավարությունը ենթադրում է նախեւառաջազատ եւ թափանցիկ ընտրություններ` բոլոր մակարդակներում: Իվերջո` ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել` առանց մեր համաձայնության: Այս առումով ինձ համար կարեւոր է, որպեսզի մեր հասարակությունը վստահի առաջընթացի իրական հույսին, որովհետեւ հուսալքությունը չի կարող ճանապարհի վստահելի ուղեկից լինել:

-Մամուլում արդեն եղել են ակնարկներ, որ Դուք ընդդիմության միասնական առաջնորդ դառնալու հնարավորություններ ունեք, այդ տեսակետը որքանո՞վ եք իրական համարում:

-Անընդհատ փորձում են նման շեշտադրումներով հարցադրումներ անել, ես պատասխանում եմ, որ դա հարցադրումն անողի իրավունքն է: Ես այսօր Ազգային ժողովի նախագահն եմ, ՕԵԿ նախագահն եմ, ընդդիմությունն էլ ունի բազմաթիվ առաջնորդներ` մեկը մեկից լավը, եւ բնականաբար, ես այդպիսի միասնական առաջնորդ դառնալու հավակնություն չունեմ:

-Կոալիցիոն խորհրդի նիստերը շարունակում են գումարվել գրեթե ամիսը մեկ անգամ եւ չորրորդ կողմի մոտ: Ինչու՞ դրանք չեն գումարվում կուսակցությունների գրասենյակներում, ինչպես որոշված էր ի սկզբանե: Ընդհանրապես, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի կառավարման կերպը:

-Կոալիցիան գործում է ստորագրված հուշագրի շրջանակներում: Չպետք է մոռանանք, որ իշխանությունն այսօր բաղկացած է չորս մասից` հանրապետության նախագահ եւ կոալիցիոն երեք կուսակցություններ, եւ ես կարծում եմ, որ կոալիցիան գործում է սովորական, աշխատանքային ռիթմով: Ճիշտ չէր լինի, որ երեք կուսակցությունները հավաքվեին` քննարկումներ անեին, որովհետեւ, կրկնում եմ, կոալիցիան բաղկացած է չորս կողմից եւ բազմաթիվ խնդիրներ, բնականաբար, անհրաժեշտ է քննարկել հանրապետության նախագահի հետ, որը Սահմանադրությամբ ունի բավականաչափ մեծ լիազորություններ եւ առանց հանրապետության նախագահի մասնակցության չեն կարող ամբողջական լինել` քանի որկան համընդհանուր խնդիրներ, եւ նախագահի մասնակցությունը անհրաժեշտ ու ճիշտ է:

-Կոալիցիայի անդամ լինելով` ՕԵԿ-ը, ի տարբերությունը մյուս կուսակցությունների, հանդես է գալիս իշխանության քննադատությամբ: Ինչպե՞ս դա բացատրել: Եվ չի՞ ստացվում, որ Դուք ընդդիմություն եք խաղում իշխանության ներսում:

-Այս թեմայով մամուլում տարբեր գնահատականներ են եղել: Ստիպված եմ կրկնել` «Օրինաց երկիր» կուսակցությունը բարեփոխումներ պահանջող եւ իրականացնող քաղաքական կազմակերպություն է իշխանության ներսում: Լինելով իշխանության մեջ, մենք պատասխանատվություն ենք կրում եւ չենք կարող աչք փակել իշխանության մեջ առկա թերությունների ու սխալների վրա: Մենք համոզված ենք, որ առողջ քննադատությամբ ու հետեւողական աշխատանքով հնարավոր կլինի նաեւ խնդիրները լուծել: Երբ մենք խոսում էինք, որ հանրապետությունում փակվել են արհեստագործական ուսումնարանները, անհրաժեշտ է վերականգնել դրանք, մեզ քարկոծում էին, բայց բարձրացված հարցերը, եւ ինչու ոչ, առկա քննադատությունը օգնեց, որ քննարկումերի արդյունքում համատեղ քաղաքական որոշում կայացվի` վերաբացելու բոլոր փակված ուսումնարանները:Իհարկե, նման մոտեցումները ոչ միշտ են ըմբռնումով ընկալվում: Բայց սա մեր տեսակն է, մենք կարծում ենք, որ լավին` լավ, վատին` վատ պիտի ասվի, չնայած տարաբնույթ քննադատություններին, որ հնչում են մեր հասցեին: Նույնը վերաբերում է բազմաթիվ այլ հարցերի:

Այսօր յուրաքանչյուր կուսակցություն կարող է իր առաջնահերթություններն ունենալ. եթե ՀՅԴ-ն շարունակ բարձրաձայնում է ցեղասպանության ճանաչման. հայ դատի խնդիրները, մենք պիտի ըմբռնումով մոտենանք այդ քաղաքական ուժին` ելնելով իրենց կենսագրությունից, իրենց որդեգրած խնդիրներից: ՀՀԿ-ն ունի իր ծրագրերը: Ընդդիմադիր դաշտում գտնվող կուսակցությունները` իրենցը: Եթե այսօր ՕԵԿ-ը խոսում է սոցիալական խնդիրներից, եթե քննադատում է առկա բացասական երեւույթները, քննադատում է կոռուպցիան, ավանդների վերադարձման հարցն է բարձրացնում, պետք է ըմբռնումով մոտենալ նաեւ այս կարեւոր խնդիրներին, քանի որ դրանք վերաբերում են մեր երկրին ու ժողովրդին:

-Իդեպ, սովետական ժամանակ ոլորտի պատասխանատու էր լինում: Արդյոք կոալիցիոն կառավարությունը նույն սովետականի վերադարձը չէ եւ չի հակասում ժողովրդավարության սկզբունքներին:

-Ոչ, չի հակասում: Այսօր Արեւմտյան ու Արեւելյան Եվրոպայի երկրների գերակշիռ մասում գործում են կոալիցիոն կառավարություններ եւ հենց կոալիցիոն կառավարությունը ժողովրդավարության դրսեւորում է: Բաղմաթիվ երկրներ` Գերմանիայից մինչեւ Լատվիա, կառավարվում են կոալիցիոն կառավարությունների կողմից: Դա քաղաքական համագործակցության կոնկրետ դրսեւորում է:

-Կոալիցիոն կառավարությունը արդյոք նույնը չէ, ինչ օլիգարխների կարգավիճակը, վերջիններս տնտեսության ճյուղերն են սեփականաշնորհել, իսկ կուսակցությունները` իշխանության ոլորտները:

-Հարցադրումն ընդունելի չեմ համարում, որովհետեւ կուսակցությունները կազմելով կոալիցիոն կառավարություն, յուրաքանչյուրը պատասխանատու են որշակի ոլորտների գործունեության համար: Գերմանիայում կանաչները ղեկավարում են արտաքին քաղաքականության ոլորտը, սոցիալ-դեմոկրատները` մյուս, Լատվիայում` երեք կուսակցություններ բաժանում են նախարարական պորտֆելները... Այնպես որ կուսակցությունների հարցում ոչ թե սեփականաշնորհման խնդիր կա, այլ` պատասխանատվության: Ինչ վերաբերում է օլիգարխներին, ես կողմնակից եմ, որ Հայաստանում ստեղծվի ոչ թե օլիգարխիկ տնտեսություն, այլ փոքր ու միջին բիզնեսի վրա կառուցված տնտեսություն: Ես հանդես եմ գալիս Հայաստանում փոքր ու միջին ձեռներեցության զարգացման դիրքերից` ազատ շուկայական տնտեսության զարգացման օգտին եւ մենաշնորհային տնտեսության դեմ: Ցավոք, Հայաստանում այդ գործընթացները դեռեւս դանդաղում են, որի հետեւանքով հաճախ հարուստներն ավելի են հարստանում, իսկ աղքատներն ավելի են աղքատանում: Սա նշանակում է, որ մենք պետք է շարունակենք օրենսդրական եւ ինստիտուցիոնալ բարեփոխումները երկրում` իրոք միջին խավ ձեւավորելու համար:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»
Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայ...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հան...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸՀոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց....

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյան...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության
Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջու...

17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը: -Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-
    ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ    -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայա...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վ...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am