National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»

ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸ

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց.

- Այսօրվա մեր ճեպազրույցի ընթացքում մենք կխոսենք հոկտեմբերին Հայաստանում տեղի ունեցող կարեւոր իրադարձությունների մասին: Ես իմ խոսքը կուզենայի բաժանել երկու մասի` առաջինը արտաքին քաղաքականության ոլորտում խորհրդարանի գործունեության մասին, եւ երկրորդը` ներքաղաքական խնդիրների մասին: Ուզում եմ նշել, որ այս ամիս տեղի կունենան մի քանի առանցքային նշանակության իրադարձություններ, մասնավորապես մոտ 120 միջազգային պատվիրակների մասնակցությամբ աշխարհի 15 երկրների խորհրդարանական պատվիրակությունների, 20-ից ավելի միջազգային կազմակերպությունների եւ դիտորդական առաքելությունների մասնակցությամբ Երեւանում կմեկնարկի ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հետ համատեղ «Ռոուզ ռոտ» միջազգային սեմինար-քննարկումը, որտեղ մենք կանդրադառնանք Հարավային Կովկասի անվտանգության խնդիրներին: Այդ քննարկումը կարեւոր քաղաքական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ տարածաշրջանային զարգացումների տեսանկյունից, եւ ես համոզված եմ, որ շատ հետաքրքիր կլինի, մոտ 26 զեկույց է նախատեսվում: Մենք կլսենք տարբեր երկրների, տարբեր միջազգային կազմակերպությունների քաղաքական հարցադրումները մեր տարածաշրջանի ներկայի ու ապագայի շուրջ: Երկրորդ կարեւոր իրա դարձությունը այն է, որԵրեւանում կմեկնարկեն ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովիերկու մշտական հանձնաժողովների նիստերը, մեկը ‎‎ ֆինանսների եւ տնտեսության հանձնաժողովի նիստը, մյուսը` գիտության, կրթության, մշակույթի եւ նորից մի քանի տասնյակ պատգամավորների եւ փորձագետների այցելությունը Հայաստան հնարավորություն կտա ԱՊՀ շրջանակներում խոսել համագործակցության եւ զարգացման մասին` տնտեսության, ֆինանսների, մշակույթի, գիտության, կրթության բնագավառներում: Ես կարծում եմ, որ նաեւ բացառիկ լավ հնարավորություն կստեղծվի, որպեսզի մենք կարողանանք նպաստել նաեւ գիտական, կրթական եւ մշակութային հաստատությունների միջեւ փոխանակումներին եւ երկխոսությանը ԱՊՀ տարբեր երկրների միջեւ: Եւ վերջապես հոկտեմբերի վերջին եւ նոյեմբերի առաջին օրերին Երեւանում կգումարվի պատգամավորական բարեկամության հայկական վեհաժողովի նախագահության նիստը, որին մասնակցելու կգան նախագահության անդամները աշխարհի չորս, հինգ երկրներից եւ բացի դրանից մենք նաեւ նոյեմբերին կնշենք խորհրդարանի 15 տարին եւ այդ կապակցությամբ 80-ից ավելի մասնակիցներ ունենք աշխարհի տարբեր երկրների խորհրդարաններից: Հայաստան կայցելեն խորհրդարանների նախագահներ, եւ ես կարծում եմ, որ այդ բավականին հագեցած ամիսը հնարավորություն կտա արտաքին քաղաքական գործունեությունը` մեր երկրի, մեր խորհրդարանի ակտիվացնել: Դրանից բացի մենք այս շաբաթ կընդունենք Հնդկաստանի Կոնգրեսի նախագահի, Հնդկաստանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը, որտեղ նաեւ կխոսենք եւ միջպետական, եւ մեր միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման մասին:

Ներքին քաղաքական կյանքում առանցքային, կարեւոր իրադարձություն եմ համարում ընթացիկ նստաշրջանի օրակարգում ավանդների վերադարձման բավականին չարչրկված հարցի ընդգրկումը: Կայացել է բացառիկ քաղաքական համաձայնություն, բոլոր քաղաքական ուժերի, անկախ պատգամավորների միջեւ եւ արդեն քառօրյայի օրակարգում ընդգրկված է մեր ժողովրդին հուզող այդ արդարացի խնդիրը: Դուք գիտեք, որ բազմաթիվ, հարյուրավոր հեռուստահաղորդումներ ու հայտարարություններ, հոդվածներ ու ռադիոհաղորդումներ են նվիրվել ավանդների խնդրին, մասնավորապես փորձ անելով եւ չարչրկել, եւ վարկաբեկել եւ Արթուր Բաղդասարյանին, եւ «Օրինաց Երկիր» կուսակցությանը, բայց ես այսօր ուզում եմ հայտարարել, որ շնորհիվ հետեւողական քաղաքական համատեղ աշխատանքի մենք կարողացանք այդ խնդրի շուրջ ձեռք բերել քաղաքական համաձայնություն, որովհետեւ ավանդների վերադարձը վերաբերում է մեր ողջ երկրին ու ժողովրդին, շուրջ 2մլն 200000 մարդկանց արդար վաստակը իրենց վերադարձնելուն, եւ ես կարծում եմ, որ այս ուղղությամբ մենք կատարել ենք համատեղ աշխատանք: Ուզում եմ կարեւորել համերաշխության ու հանդուրժողականության անհրաժեշտությունը այդ խնդիրը մինչեւ վերջ լուծելու համար. ի վերջո վերքը տիրոջն է ցավ տալիս, մենք պետք է հասկանանք այն տասնյակ հազարավոր մարդկանց, ովքեր այսօր սպասում են այդ խնդրի լուծմանը, եւ ես` որպես խորհրդարանի նախագահ, նաեւ դիմում եմ լրագրողներին` հնարավորը անել քաղաքական շահարկումներից զերծ մնալու համար, իրոք լուծենք մեր ազգին, մեր երկրին, մեր ժողովրդին հուզող այս խնդիրը: Մարդու ձեռքը հինգ մատ ունի, եթե մի մատ ավելացվեց, այդ ձեռքի տեսքը հաստատ կփչացնի: Հիմա շատ մարդիկ կան, որոնք կցանկանան քաղաքական համաձայնությունը ստվերել: Ես նաեւ այս ելույթով հորդորում եմ բոլորին համատեղ աշխատելու, որեւիցե մեկը ավանդների վերադարձի խնդիրը չի փորձում մասնավորեցնել, սեփականաշնորհել, դա բոլորի համատեղ աշխատանքի արդյունքն է: Կարեւոր է, որ մենք կարողանանք միասին աշխատելով այն որոշումը, որ կայացվեց հանրապետության նախագահի եւ քաղաքական կոալիցիայի համատեղ նիստով եւ որին նաեւ մասնակցեցին տարբեր խմբերի, խմբակցությունների պատգամավորները, մենքպետք է կարողանանք դարձնել իրականություն` բոլորիս համատեղ աշխատանքով:

Եւ նաեւ ուզում եմ ձեր միջոցովմեր հայրենակիցներին տեղյակ պահել, որ այս քառօրյայի ընթացքում մենք կարեւորագույն սոցիալական օրինագծեր քննարկեցինք եւ ընդունեցինք: Այսուհետ ՀՀ-ում յուրաքանչյուր նոր ծնված երեխա կստանա 35.000 դրամ միանվագ դրամական օգնություն, այն ընտանիքը, որը գտնվում է կարիքավորության ցուցակում, կստանա կրկնակի` 70.000 դրամ յուրաքանչյուր երեխայի ծննդյան դեպքում, յուրաքանչյուր ընտանիք, որն ունի առաջին դասարան գնացող երեխա, կստանա միանվագ ‎‎ ֆ ինանսական օգնություն, եւ մենք այդ հասցեականացված քաղաքականությունը պետք է շարունակենք` ամեն տարի գումարները մեծացնելով, ավելացնելով, բայց ես կարծում եմ, որ արդեն իսկ շատ կարեւոր քայլ կատարվում է: Հենց հիմա ԱԺ-ում քննարկվում է «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, այս օրենքի ընդունումը նշանակում է, որ այսուհետ ՀՀ-ում անվճար դեղերով են ապահովելու սոցիալապես ծանր վիճակում գտնվող մարդիկ եւ յուրաքանչյուր տարի պետական առողջապահական նպատակային ծրագրերի շրջանակներում ժողովուրդը ստանալու էանվճար բուժօգնություն եւ դեղամիջոցներ: Այս մասին շատ կարեւոր է նաեւ հրապարակային տեղեկացումը, որպեսզի մարդիկ կարողանան տեղյակ լինել իրենց իրավունքներին, որովհետեւ, ի վերջո, եթե մարդիկ իրենց իրավունքներին տեղյակ չեն, նրանք այդ իրավունքները ուղղակի չունեն, մարդը պիտի տեղյակ լինի, որ պայքարի իրավունքների համար: Ես այսքանը կուզենայի ասել, եթե հարցեր կլինեն, ես կպատասխանեն:

Նաիրա Զոհրաբյան. «Հայկական ժամանակ»-Պարոն Բաղդասարյան, Դուք վստա՞հ եք, որ Ձեր գործընկերները, մասնավորապես ՀՀԿ-ն,կպահեն քաղաքական համաձայնությունը եւ եկող շաբաթ արդեն խորհրդարան ներկայացված բյուջեում հատուկ տողով ամրագրված կլինի ավանդների սոցիալական որոշ խմբերին վերադարձնելը:

-Այո, ես հավատում եմ, որ քաղաքական համաձայնությունը կպահպանվի ՀՀԿ-ի կողմից, նաեւ բոլոր այն քաղաքական ուժերի կողմից, ովքեր այս նախաձեռնությանը միացել են, որովհետեւ քաղաքական համաձայնությունը աներկբա է, հրապարակված է, պայմանավորվածությունը հստակ է, եւ բոլորն էլ շահագրգիռ են եւ պետք է հետեւողական լինեն, որպեսզի այդ խնդիրը լուծվի: Եւ բյուջեում պետք է անպայման նման հոդված նախատեսվի, որովհետեւ դրանք քսանից ավելի սոցիալական կատեգորիաներ են, եւ մենք, ըստ էության, մեր երկրում սկսում ենք բավականին կարեւոր սոցիալական, բայց նաեւ իր բովանդակության մեջ քաղաքական մի գործընթաց, որի էությունը այն է, որ երկար տարիներ այս սպասված խնդրի շուրջ վերջապես որոշում է կայացվել, համատեղ որոշում` խնդիրը լուծելու:

Օֆելյա Քոչարյան. «Ամբիոն».-Պարոն Բաղդասարյան, անդրադառնանք սահմանադրական հանրաքվեին, Ձեր կարծիքով, այնուամենայնիվ, սահմանադրական հանրաքվեին ժողովրդի «ոչ» ասելու դեպքում կլինի՞ իշխանափոխություն:

-Գիտեք, իշխանափոխության մասին խոսելիս մենք պետք է հաշվի առնենք մի պարզ իրողություն` ընդամենը մեկ եւ կես տարի հետո այս երկրում համապետական ընտրություններ են եւ հիմա խոսել իշխանափոխության մասին համարում եմ ոչ տեղին, եւ բազմիցս իմ դիրքորոշումները ես հստակ ու հրապարակային արտահայտել եմ: Մենք գտնվում ենք զարգացման փուլում, մենք գտնվում ենք բարեփոխումների բավականին բարդ ու պատասխանատու փուլում, ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, եթե լինի լրագրողների մեջ մեկը, որը կփորձի հիմնավորել, թե ներկայացված սահմանադրական բարեփոխումների նախագիծը վատն է, ես պատրաստ եմ նրա հետ բանավիճել: Նույնիսկ ընդդիմադիր մեր գործընկերների, որոնց հետ մենք ոչ միայն դահլիճային, խորհրդարանական քննարկումներում ենք հարաբերվում, այլ նաեւ աշխատանքային գործընկերներ ենք, գերակշիռ մասը ուղղակիորեն ընդունում են, որ այս բարեփոխումները ունեն ակնհայտ դրական տարրեր: Իհարկե, կարող էինք ավելի լավը ունենալ, բայց այն ինչ ունենք, հստակորեն առաջընթաց քայլ է եւ այդ մասին փաստել են նաեւ մեր գործընկերները: Ինչ վերաբերում է հանրաքվեի արդյունքներին, ես արդեն ասել եմ, որ մեր հասարակությունն այսօր չորս մասի է բաժանված` մարդիկ, ովքեր կողմ են սահմանադրական բարեփոխումներին, երկրորդը` մեր ժողովրդի մի հատվածը, որը դեմ է այդ բարեփոխումներին, որոնց հետ մենք պետք է փորձենք աշխատենք, երրորդը` մարդիկ, որոնք անտեղյակ են այդ բարեփոխումներին, այդ մարդկանց թիվը բավականին մեծ է, ովքեր ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչի մասին է խոսքը եւ չորրորդը` մարդիկ, ովքեր զբաղված են պարզ շահարկումներով, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է կարողանանք իրականացնել լայն հասարակական իրազեկման քարոզարշավ, եւ դա չպետք է լինի կոալիցիայի քաղաքական մենաշնորհը. դա պետք է լինի բոլոր այն հասարակական-քաղաքական ուժերի գործը, ովքեր ուզում են Հայաստանում ունենալ իշխանության ապակենտրոնացում: Տեսեք, ես ուզում եմ բերել Ա1+ հեռուստաընկերության օրինակը, որի մասին շատ է խոսվում: Ուրեմն, այսօր Հայաստանում կարգավորող մարմնի անդամներին նշանակում է ՀՀ նախագահը եւ, ըստ էության, նշանակող մարմնի առաջ են հաշվետու: Սահմանադրական բարեփոխումներից հետո կարգավորող մարմնի անդամների կեսին նշանակում է ԱԺ-ն, եւ դա ենթադրելու է նաեւ հաշվետվություն բազմակուսակցական մարմնի առաջ: Այս օրինակով ես ուզում եմ ցույց տալ, թե ինչքան դրական է, երբ հրապարակայնության գործընթացը մեծացվում է: Երկրորդ օրինակը` այսօր գլխավոր դատախազին նշանակում է ՀՀ նախագահը, ուրեմն, բնականաբար, գլխավոր դատախազը հաշվետու է հանրապետության նախագահի առջեւ: Նոր նախագծով գլխավոր դատախազին նշանակելու է ԱԺ-ն, ճիշտ է նախագահի առաջարկությամբ, բայց դա բերելու է նաեւ գլխավոր դատախազի հաշվետվություն, ինչպես աշխարհի բոլոր երկրներում է, այսինքն հաղորդում խորհրդարանին դատախազության գործունեության մասին: Այսօր մեր երկրում շատ է խոսվում հանցագործությունների մասին, հանցագործությունների դեմ պայքարը ուժեղացնելու մասին, բայց դուք տեսեք որեւէ տեղ չկա, որ այն դառնա լայն քննարկման առարկա, ինչպես աշխարհի բազմաթիվ երկրներում է: Այս սահմանադրական փոփոխությունները հնարավորություն են տալու բացել դռները, ավելի հրապարակային ու թափանցիկ դարձնել իշխանական համակարգը եւ վերջին մի օրինակ էլ բերեմ, որը վերաբերում է խորհրդարանին. այսօր եթե պատգամավորը հարց է տալիս կառավարությանը, ինչ պատասխան ուզեն կարող են տալ, երբ, ըստ էության, հարցը հնչեցվում է, մի դեպքում պատասխանը բավարարում է, մի դեպքում չի բավարարում: Առաջին անգամ Հայաստանում անկախ նրանից ընդդիմություն է, թե դիմություն, քաղաքական խմբավորումները, խմբակցությունները, խմբերը իրավունք են ստանում գրավոր հարցապնդում ներկայացնել կառավարությանը, եւ դրա հետ կապված Ազգային ժողովը Սահմանադրության նախագծի 80 հոդվածի երրորդ մասով իրավունք ունի որոշումներ կայացնել: Հասկանում եք` սա ինչ կարեւոր լծակ է, դուք` որպես փորձված լրագրողներ, պատկերացրեք, որ քաղաքական խմբակցությունը իրավունք է ստանում հարց բարձրացնել կառավարության առջեւ եւ այդ կապակցությամբ որոշում ընդունի ԱԺ-ն: Ինձ թվում է, որ այս բարեփոխումներով դրական միտումը ակնհայտ է եւ մենք պետք է հնարավորինը անենք, որպեսզի այն ընդունվի:

Վահան Վարդանյան. «Հայոց աշխարհ» օրաթերթ. -Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով այսօր որոնց թիվն է գերակշռում` կողմերի, դեմերի, թե չկողմնորոշվածների:

-Ինձ թվում է` այն մարդիկ, ովքեր կողմնորոշված չեն, ովքեր տեղյակ չեն, որովհետեւ իմ վերջին հանդիպւմները նաեւ հանրապետության տարբեր բնակավայրեր ցույց են տալիս, որ կա առողջ հետաքրքրություն: Օրինակ, երեկ Երեւանում մեծ հանդիպում եմ ունեցել Երեւան քաղաքի կենտրոնում, որտեղ մեր մտավորականությանսերուցքն է բնակվում,մարդիկ հարցեր են տալիս, հետաքրքրված են Սահմանադրությամբ, փաստորեն, բոլոր այն մարդիկ, ուժերը, որոնք շահագրգրիռ են, որ ռե ֆ որմներ Հայաստանում տեղի ունենան, պետք է լայն հասարակական իրազեկման արշավ սկսեն, որպեսզի մարդիկ կարողանան հասկանալ, թե ինչ բարեփոխումների մասին է խոսքը:

Կարմեն Դավթյան.«Ժամանակ» օրաթերթ- Պարոն Բաղդասարյան, որպես կոալիցիայի ան դամ` կմատնանշեիք, թե որտեղից են գոյանալու ավանդի գումարները եւ հնարավոր է, որ համամասնությունը չպահպանվի եւ ինչ-ինչ փոփոխություններ լինեն` կքանդվի կոալիցիան կամ վարչապետափոխություն տեղի կունենա:

-Ես նման սցենարը բացառում եմ, որովհետեւ, կրկնում եմ, կայացել է քաղաքական համաձայնություն եւ ես չեմ կարծում, որ հրապարակային քաղաքական համաձայնությունը խախտող կողմեր կլինեն: Երկրորդ` Հայաստանը այս տարի ունենալու է մեկ միլիարդ դոլարանոց բյուջե, ծախսային մասով: Սա նշանակում է, որ տնտեսական աճըաստիճանաբար ուղղել սոցիալական խնդիրների լուծմանը: Դուք տեսեք` մեկ ծնված երեխայի համար սոցիալապես անապահով ընտանիքը միանվագ ստանում է 70.000 դրամ, 65 տարին լրացած ՀՀ ցանկացած քաղաքացի ստանում է անվճար բուժօգնության իրավունք հիվանդանոցներում, պոլիկլինիկաներում, 2006 թվականից բոլորպոլիկլինիկական ծառայությունները ՀՀ-ում դառնում են անվճար, շարունակվում է աշխատավարձերի, կենսաթոշակների աճը, այսինքն գումարներ այսօր կան եւ այդ գումարները այսօր քննարկվում են եւ գերազանցապես ուղղվում են սոցիալական խնդիրների լուծմանը, իհարկե կան նաեւ մեծ ռեսուրսներ եւ եթե ավելի արդյունավետ դառնա պայքարը, վարչարարությունը ավելի է ֆեկտիվ դառնա, կոռուպցիայի, կաշառակերության դեմ պայքարը ավելի ամրանա, գումարները ավելին կլինեն: Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, կամաց-կամաց պետք է գնալ առաջ:


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»
Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայ...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հան...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյան...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության
Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջու...

17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը: -Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-
    ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ    -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայա...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վ...

23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am