National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»

ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

-Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյանին: Հստակեցրեք` ամերիկյան տրամադրությունների արմատականությունը:

-Հայաստանում լիդերների այնքան առատություն կա, որ մի քանի Հայաստանի կբավարարի: Գոնե այդպես մտածող, ինքնասիրահարված մարդկանց ոչ քիչ խմբեր կան այսօր հրապարակային, հասարակական, քաղաքական դաշտում: Ձեր հարցի մեջ կահակադրության տարր, ինչը ճիշտ չեմ համարում: Կարող եմ խոսել իմ մասին. ես Վաշինգտոնումէի գտնվում ԱՄՆ Պետքարտուղարության «Լիդերների միջազգային այցելուներ» ծրագրով, որիշրջանակներում շուրջ 180 պետությունների, կառավարությունների եւ խորհրդարանների ղեկավարներ են այցելել ԱՄՆ: Քանի որ 15 տարում սա ԱԺ նախագահի առաջին նման այցն էր ԱՄՆ, բնականաբար լավ առիթ է նաեւ շնորհակալություն հայտնելու ԱՄՆ իշխանություններին այցի պատշաճ կազմակերպման համար: Կարող եմ ասել, որհանդիպումներն անցել են փոխադարձ հետաքրքրության, փոխըմբռնման եւ համագործակցության շարունակման պատրաստակամության պայմաններում: Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի տրամադրություններին, ապաասեմ հետեւյալը. ԱՄՆ-ը մեզնից ակնկալում է ժողովրդավարական բարեփոխումների հետեւողական խորացում, սահմանադրական եւ ընտրական ռեֆորմների իրականացում, կոռուպցիայի դեմ նպատակային պայքար, ազատ եւ թափանցիկ ընտրություններ եւ այլն: Ակնհայտ է, որ տնտեսական թեկուզեւ փոքր, բայց արդեն օրըստօրե նկատելի դարձող առաջընթացը պետք է զուգակցել ժողովրդավարական բարեփոխումների խորացման քաղաքականության հետ: ԱՄՆ-ում կարելի է ասել, որ ոչ թե տրամադրությունների արմատականություն կար, այլ` ակնկալիքների: Իսկ այդ ակնկալիքները կապված են այսօր եւ առաջիկա մի քանի տարիներին մեր երկրում տեղի ունեցող առանցքային քաղաքական իրադարձություններին` սահմանադրական հանրաքվեն,նոր համապետական ընտրությունները ազատ եւ միջազգային չափանիշներով անցկացնելու եւ մի շարք այլ խնդիրների հետ:

-Եթե սահմանադրական հանրաքվեն տապալվի, կամ նրա արդյունքները կեղծվեն, որը շատ ավելի հավանական է,ԱՄՆ-ը արդյո՞ք կցանկանա օգնել Հայաստանում հեղափոխություն անելուն: Դեսպան Էվանսի վերջին հայտարարություններում կարծես կային նման դիտարկումներ:

-Ես արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ եթե-ապաներով չեմ առաջնորդվում: Իսկ ինչու՞ եք ելակետ վերցնում, որ սահմանադրական հանրաքվեն պիտի տապալվի, արդյունքները պիտի կեղծվեն: Ինչո՞ւ, օրինակ, ավելի լավ ելակետ չենք վերցնում, որ հանրաքվեն կկայանա, դրանով իսկ նպաստելով ժողովրդավարական բարեփոխումների խորացմանը երկրում: Իսկ որ այդ բարեփոխումներն իրոք առաջընթաց քայլ են, դա արդեն իսկ ակնհայտ է: Եվ ոչ թե միայն մեր կարծիքով, այլ նույն միջազգային հանրության եւ ամերիկյան փորձագետների կարծիքով եւս, որոնք իդեպ հինգ մատի պես գիտեն եւ Հայաստանը, եւ սահմանադրական բարեփոխումների բովանդակությունը: Այժմ հեղափոխությունների մասին. յուրաքանչյուր հեղափոխություն կատարվում է երկրում բարեփոխում անելու հիմնավորմամբ, ես կողմ եմ իրական բարեփոխումներին, այլ ոչ թե հեղափոխություններին, իսկ բոլոր նրանք, ովքեր դեմ եմ նույն այդ իրական բարեփոխումներին, նրանք իրոք առաջացնում են այդ հեղափոխությունները:

Դեսպան Էվանսի այդ դիտարկմանը ծանոթ չեմ, բայց չեմ կարծում, որ քողարկված դիտարկումեր կան, որովհետեւ մինչեւ օրս դեսպանի բոլոր ելույթները ինձ համար եղել են հստակ ու հասկանալի: Այժմ ԱՄՆ-ի մասին. ես համոզված եմ, որ ԱՄՆ-ը Հայաստանում ուզում է տեսնել ժողովրդավարություն` իր կանխատեսելի զարգացումներով:Իմ բոլոր հանդիպումների ընթացքում, որ ես ունեցել եմ Վաշինգտոնում ու Նյու Յորքում, վստահ կարող եմ ասել, որ ԱՄՆ-ը շահագրգիռ է Հայաստանում եւ տարածաշրջանում ժողովրդավարության զարգացման եւ տարածաշրջանային խաղաղության ամրապնդման մեջ:Այս ճանապարհին մենք դաշնակիցներ ենք` համատեղ աշխատելուերկրում եւ տարածաշրջանում ժողովրդավարության, համագործակցության եւ խաղաղության ամրապնդման համար: Իվերջո` ժողովրդավարությունը հավասար է խաղաղության, որովհետեւ այն ամենակարճ եւ արդյունավետ ճանապարհն է դիմակայելու ահաբեկչությանը, պատերազմին, աղքատությանն ու այլ մարտահրավերների: Ըստ որում` ոչ միայն մեր բարդ տարածաշրջանում,այլեւ ամբողջ աշխարհում:

-Ձեր կարծիքով` սահմանադրական հանրաքվեից հետո ինչպիսի զարգացումներ են հնարավոր, եթե հանրաքվեն տապալվի: Հնարավոր է, որքավության նոխազ դառնա խորհրադարանը, որն այսօր շեշտվում է, որպեսսահմանադրական փոփոխությունների պատասխանատու:

-Մամուլում եղել են տարբեր տեսակետներ ու վարկածներ` հանրաքվեն տապալվելու ու քավության նոխազների որոնման կամ նշանակման մասին: Ես չեմ կարծում, որ դրանք ավելին են, քան վարկածն ու տեսակետը: Ժողովրդավարությունը բազմակարծություն է ենթադրում եւ ես առանձնապես մեծ վտանգներ չեմ տեսնում նման ենթադրությունների մեջ: 1988 թվականից հետո մենք ազգովին այնքան փորձությունների միջով ենք անցել, որ իրավական, քաղաքական ու պատմական բավականաչափ գիտելիքներ կուտակել ենք` ճիշտ կողմնորոշվելու առումով: Ես ձեզ կարող են ասել` ինչ զարգացումներ են հնարավոր, եթե հանրաքվեն չտապալվի: Ազգային ժողովը ձեռնամուխ կլինի օրենսդրական այն փոփոխություններին, որոնք նախատեսված են սահմանադրության փոփոխություններով. կստեղծվեն երկրի զարգացման նոր հնարավորություններ: Հանրաքվեն ապրիորի, իրեն-իրեն չի կայանալու, տապալվելու կամ հաջողության հասնելու` որոշողը այն մարդիկ են լինելու, ովքեր գնալու են իրենց «այո»-ն կամ «ոչը» ասելու: Գիտեք` գործերը միշտ ավելի բարձր են խոսում, քան սոսկ բառերը, ուրեմն եկեք միասին բոլոր շահագրգիռ ուժերի հետ ապացուցենք, որ Հայաստանում հնարավոր է այդ բարեփոխումներն անել: Խորհրդարանը քավության նոխազ դառնալու ոչ մի շանս չունի` դա լինելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրությունը` հին, թե նոր սահմանադրությամբ առաջնորդվել: Եվ Ազգային ժողովը այս պարագայում ընդամենը այն օղակն է եղել, որտեղ այդ փոփոխությունները քննարկվել ու միջազգային կառույցների աջակցությամբ համապատասխանեցվել են եվրոպական ստանդարտներին: Ավելին` այլ մարմին էլ չկա, որ դա իրականացնի: Այնպես որ, յոթ քաղաքական խումբ ու խմբակցություն ունեցող օրենսդիր իշխանությունը քավության նոխազ դառնալու կամ դարձնելու ոչ մի հնարավորություն չկա: Ինքս դեմ եմ խախտումներով հանրաքվե անցկացնելու յուրաքանչյուր փորձին: Մենք պետք է հարգենք մարդկանց ընտրության իրավունքը:

-Մինչ ձեր՝ ԱՄն մեկնելը ձեր մասին խոսվում էր, որպես եվրոպական արժեքների ջատագով եւ եվրոպական կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչ, հիմա, կարծես շեշտադրումները փոխվել են եւ դուքամերիկյան արժեքների ջատագով եք դարձել, ինչո՞ւ:

- Ամերիկյան եւ եվրոպական արժեքներն իրար գումարած նշանակում են արեւմտյան արժեքներ, քաղաքակիրթ աշխարհում այդպես է տարածված, այնպես որ իմ եվրոպական կողմնորոշումները ամերիկյան տարամադրությունների հետ հակադրելու կարիք եւ անհարժեշտություն չկա: Ես հանդես եմ գալիս Հայաստանում հենց այդ արեւմտյան արժեքների հետեւողական ներդրմամբ, եվրոպական ինտեգրացիայի խորացմամբ, եւ մեր երկիրն ու տարածաշրջանը միասնական եվրոպական ընտանիքում տեսնելու ցանկությամբ:

- Այդ դեպքում ո՞ւր մնաց Ռուսաստանը եւ, ո՞րն է ըստ ձեզ, Ռուսաստանի դերն ու նշանակությունը մեր երկրի համար:

- Սա հենց այնդեպքն է, որ մենք մեր հարաբերությունները չպետք է ճամբարավորենք: Այլ խնդիր է, թե մեր երկրի համար ինչ արժեքային համակարգ ենք գերադասելի համարում: Ռուսաստանը Հայասատանի համար բարեկամ երկիր է, մեր գործընկեր երկիրը, խոսքն այն մասին է, թե ապագայում ի՞նչ աշխարհաքաղաքականմիավորի մեջ էլինելու Հայաստանը,լինելո՞ւ է Եվրամիության մեջ, որպես եվրոպական ընտանիքի լիաժեք անդամ, զարկ էտալու եվրոինտեգրման խորացմանը, թե՞ դառնալու է Ռուսաստան-Բելոռուս միությաներրորդ անդամ: Իմ կարծիքով, մենք պետք է մեր հարաբերությունները երկկողմանի զարգացնենք Ռուսաստանի հետ, ունենալով եվրոպական միասնական ընտանիքում լինելու հեռանակարը, եւ ոչ թե Ռուսաստան-Բելոռուս-Հայաստան, եռյակում, ինչպես այսօր փորձում են անել եւ տարբեր քաղաքական գործիչներ եւ քաղաքական ուժեր:

- Դուք, որպես Աժ նախագահ, պատրա՞ստ եք դիմակայել այն ամենին, ինչ պատրաստվում էանել ընդդիմությունն ԱԺ դահլիճում, այսինքն, օգտագործելով Աժ ամբիոնը, ապացուցել, որ կոալիցիան աշխատում է միայն սեփական խնդիրները լուծելու համար:

- Իհարկե, պատրաստ ենք, ամեն մի քաղաքական ուժ կարող էներկայացնել իր տեսակերտը: Ասում են՝ կույրին հայելի պետք չի, այսօր ակնհայտ է, որ Հայաստանում կան նաեու բազմաթիվ դրակն տեղաշարժեր, բայց կան նաեւ բազմաթիվ անարդարություններ, այսիքն, լավն էլ կա, վատն էլ, սեւ ու սպիտակի բաժանելու քաղքականությունն ընդունելի չի: Անհրաժեշտ է առողջ քննասատությունը ընդունել, բայց, նաեւ լավ գործերին էլ հարկավոր է ճիշտ գնահատական տալ:

-Պարոն Բաղդասարյան, երրորդ գումարման Ազգային ժողովը կարծես իսկ առանձնանում է իր ակտիվ գործունեւությամբ միջազգային ասպարեզում` դաի՞նչ նպատակով է արվում:

-Վերջին շրջանում իրոք որ ակտիվացել են միջխորհրդարանական կապերը, եւ դա շատ կարեւոր է Հայաստանի առջեւ ծառացած խնդիրները լուծելու համար: Մոտ երկու անգամ ավելացել են բարեկամության խմբերը եւ միջխորհրդարանակն կապերը այլ պետությունների խորհրդարանների հետ: 30-ից ավելի խորհրդարանների հետ, որոնց հետ որեւէ կապ չենք ունեցել, հաստատել ենք միջխորհրդարանական կապեր: Ինչ խոսք, սրանք շատ կարեւոր իրողություններ են, որովհետեւ նշանակում են, որ այդքան երկրներ վաղը, մյուս օրը, երբ Հայաստանի հետ կապված հարցեր կքննարկվեն միջազգային կառույցներում, մեխանիզմներ կունենանք այդ երկրների հետ աշխատելու ու հայանպաստ դիրքորոշումներ ձեւավորելու մեր երկրին ու ժողովրդին հուզող խնդիրները լուծելու ժամանակ: Խորհրդարանի 15 տարին, որ հիմա տոնելու ենք, լավ առիթ է այդ կապերը խորացնելու (80-ից ավելի պատվիրակներ են հրավիրված), բարեկամությունն ամրապնդելու, խոսելու Հայաստանում պառլամենտական ավանդույթների արմատավորման մասին, որովհետեւ այսօր աշխարհում մեծանում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ մենք պետք է կարողանանք խորհրդարանական ժողովրդավարությունը հասու դարձնել եւ երկրի ներսում, եւ նրա սահմաններից դուրս: Մենք պետք է վարենք ակտիվ նախաձեռնողական քաղաքականություն: Ես մի առիթով արդեն ասել եմ, որ աշխարհի մայրաքաղաքներում նստած Հայաստանի դարդ ու ցավի մասին չեն մտածում առավոտից երեկո: Մենք փոքր երկիր ենք, մենք պետք է վարենք ակտիվ, նախաձեռնողական արտաքին քաղաքականություն` կարողանալու լուծումներ տալ մեր երկրի առջեւ ծառացած խնդիրներին: Երբ քննարկվում են տարածաշրջանին վերաբերող խնդիրներ, կամ երբ Ղարաբաղի հարցն է քննարկվում, այս բոլոր խնդիրների շուրջ ճիշտ լուծումներ, ճիշտ դիրքորոշումներ գտնելու համար շատ կարեւոր է ունենալ տարբեր երկրների խորհրդարանների հետ քաղաքական ամուր կապեր, պատվիրակություններ միջազգային կազմակերպություններում: Այո, այս երկու տարում ավելի շատ խորհրդարանների նախագահներ են եղել Հայաստանում, քան անցած 13 տարում եւ սա ոչ թե պատահականություն է, այլ ակտիվ եւ հետեւողական աշխատանքի արդյունք:

ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»
Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայ...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հան...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸՀոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց....

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության
Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջու...

17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը: -Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-
    ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ    -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայա...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վ...

23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am