National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-

     ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ

   -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայաստանի իշխանությունները շարունակում «պինգ-պոնգ» խաղալ Վենետիկի հանձնաժողովի հետ եւ չեն ընդունում այս կառույցի կողմից արված առաջարկները:

-Սահմանադրական փոփոխությունների գործընթացը կրում է ընթացիկ աշխատանքային բնույթ: Գործող սահմանադրությունը, որ բազմիցս ապացուցել է իր կենսունակությունը, կյանքի, հասարակական հարաբերությունների զարգացմանը զուգընթաց, բարեփոխումների կարիք է զգում եւ գիտեք, որ այն նաեւ ներառված է ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների մեջ: Երկրի հիմնական օրենքը մեկ օրում փոխել հնարավոր չէ, այն իրենից ներկայացնում է բարդ ու պատասխանատու գործընթաց, որտեղ իրենց լուծումը պետք է ստանան բազմաթիվ սկզբունքային` իրավական կամ քաղաքական խնդիրներ: Սա նշանակում է կարծիքների համադրում եւ բախում, սա նշանակում է երկարատեւ լուրջ քննարկումներ երկրի ներսում եւ նրա սահմաններից դուրս: Ինչ վերաբերում է Վենետիկի հանձնաժողովի առաջարկություններին, ապա դրանք գերազանցապես ներառված են այն աշխատանքային նախագծի մեջ, որն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողովին:

-Այն, ինչ հուլիսի 7-ին ուղարկվել է վենետիկցիներին` համապատասխանու՞մ է սահմանադրությունը ժողովրդավարացնելու պահանջին:

  -Վենետիկի հանձնաժողով ուղարկված Սահմանադրության նախագիծը լուրջ լրամշակված փաստաթուղթ է: Ասել, որ ամբողջ աշխատանքն ավարտված է, ճիշտ չի լինի, քանի որ կան ճշգրտման ենթակա տարաբնույթ իրավական ու խմբագրական հիմնադրույթներ: Բայց որ ներկայացված նախագիծը էականորեն բարեփոխված է` փաստ է: Ես ցանկանում եմ անդրադառնալ հատկապես այն հիմնարար կետերին, որոնց վերաբերյալ հարցադրումներ էր արվել եւ ընդդիմության,  եւ միջազգային հանրության կողմից: Առաջին առանցքային խնդիրը վերաբերում է իշխանության թեւերի տարանջատմանը, հակակշիռների եւ զսպումների արդյունավետ համակարգ ձեւակերպելուն: Ըստ նախագծի` ՀՀ նախագահը վարչապետ կարող է նշանակել միայն խորհրդարանական մեծամասնության վստահությունը վայելող անձին, ավելին` նախագահը այլեւս չի կարող ազատել վարչապետին կամ կառավարությանը` առանց Ազգային ժողովի համաձայնության: Սա բավականին կարեւոր բարեփոխում է, որով մեծանում է Ազգային ժողովի դերը եւ օրենսդիր իշխանությունը դառնում է էական հակակշիռ: Կարեւոր եմ համարում նաեւ դատական իշխանության ոլորտում կատարված բարեփոխումը, համաձայն որի այսուհետ դատական իշխանությունը դառնում է անկախ գործադիր իշխանությունից. արդարադատության խորհուրդը ձեւավորվում է 13 անդամից, իննը ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովում, երկուսին նշանակում է Ազգային ժողովը, երկուսին նշանակում է հանրապետության նախագահը: Արդարադատության խորհրդի նիստերը նախագահում է   վճռաբեկ դատարանի նախագահը` առանց քվեարկության իրավունքի: Սրանք նույնպես կարեւոր բարեփոխումներ են: Երրորդ խումբը վերաբերվում է տեղական ինքնակառավարմանը. սահմանադրության նախագծում  հստակ գրված է, որ Երեւանը համայնք է: Իսկ համայնքների ղեկավարները ընտրվում են: Այսինքն սպառիչ լուծում է տրված քաղաքապետի ընտրովիության խնդրին:

-Ձեր կարծիքով` ինչպե՞ս պիտի ընտրվի Երեւանի քաղաքապետը:

-Կա երկու մոտեցում` ուղղակի ընտրություն եւ անուղղակի ընտրություն: Երկուսն էլ միջազգային փորձում ընդունված եւ տարածված ձեւեր են: Ես ինքս անուղղակի ընտրության կողմն եմ, որովհետեւ դա հնարավորություն կտա քաղաքական համակարգը զարգացնել եւ ներկայացուցչական մարմնի միջոցով ընտրել համայնքի ղեկավարին: Սակայն այս խնդիրը կլուծվի օրենքով: Կարեւորն այն է, որ հստակ ամրագրվում է, որ Երեւանի քաղաքապետի պաշտոնը պետք է լինի ընտրովի` դա եւ ընդդիմության առաջարկն էր, եւ Վենետիկի հանձնաժողովի: 

-Կարծիք կա, որ Սահմանադրության  փոփոխման մեջ մեծ դերակատարություն է ունեցել ԱԺ նախագահը, այդպե՞ս է:

-Որպես Աժ նախագահ` ես ունեցել եմ իմ ակտիվ դերակատարումը սահմանադրական բարեփոխումների գործընթացում` եւ ձեզ, եւ հանրությանը հայտնի են իմ հրապարակային տեսակետները, որ եւ թերթերում են տպագրվել, եւ հնչել են հեռուստատեսությամբ` սահմանադրական բարեփոխումների գործընթացի առնչությամբ: Եթե ուզում ենք կառուցել ազատ, ժողովրդավարականա հասարակություն, անպայման պետք է մեր երկրի Հիմնական օրենքում  կատարենք այդ փիլիսոփայությունից բխող փոփոխություններ: Այդ փոփոխությունները պետք է բխեն իշխանության ապակենտրանացման, իշխանության թեւերի հստակ տարանջատման, անկախ եւ պաշտպանված դատական համակարգի ստեղծման, մարդու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմների ստեղծման, տեղական ինքնակառավարման արդյունավետ համակարգի փիլիսոփայությունից: Բնականաբար` ես ակտիվորեն մասնակցել եմ այդ աշխատանքներին եւ իպաշտոնե, եւ որպես քաղաքական ուժի ղեկավար: Կատարվածը համատեղ աշխատանքի արդյունք է: Իսկ թե  ով կոնկրետ ինչ դերակատարում է ունեցել, կգնահատի ժամանակը, խնդիրը, թերեւս ոչ թե յուրաքանչյուրի արած-չարածին գնահատական տալն է, այլ` աշխատանքի արդյունքին:    

  -Եթե ընդդիմությունը մերժի մասնակցել սահմանադրական փոփոխությունների գործընթացին, ինչպե՞ս եք համոզելու ԵԽ-ին, որ Հայաստանում կա քաղաքական համաձայնության մթնոլորտ, չէ որ նաեւ դա է պահանջվում ՀՀ իշխանություններից:

  -Իմ գործառույթների մեջ չի մտնում որեւէ մեկին որեւէ բան համոզելը, առավելեւս` Եվրոպայի խորհրդին: Եվրոպայի խորհուրդը մասնագիտացված քաղաքական կազմակերպություն է եւ, վստահ եղեք, որ բավականաչափ տեղեկացված է թե Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների, թե յուրաքանչյուր քաղաքական ուժի դիրքորոշումների մասին: Առանց մեզ էլ` իրենք իրենց տեսակետները ունեն եւ այդ տեսակետների հիման վրա էլ` ձեւավորում են իրենց համապատասխանմ դիրքորոշումը:   

-Հնարավոր համարու՞մ եք, որ սահմանադրական հանրաքվեն դառնա իշխանափոխության սկիզբ:

-Ես արդեն ասել եմ, որ ընդամենը մեկուկես տարի հետո Հայաստանում   խորհրդարանական ընտրություններ են եւ անհրաժեշտություն չկա նոր իշխանափոխությունների: Սահմանադրական հանրաքվեի հաջողությամբ բոլորս պիտի շահագրգռված լինենք: Մենք պիտի ունենանք բարեփոխված սահմանադրություն, որը բխելու է մեր շահերից, միեւնույն ժամանակ` կատարենք Հայաստանի կարեւորագույն պարտավորություններից մեկը: Սահմանադրական փոփոխոթյունները նշանակում են դրական բարեփուխումներ նաեւ մեր օրենսդրության մեջ: Իվերջո` չպետք է մոռանալ, որ վատ օրենքները լավ հնարավորություն են ստեղծում չարաշահումների եւ ապօրինությունների համար:

Ես չեմ կարծում, որ սահմանադրական հանրաքվեն կարող է դառնալ իշխանափոխության սկիզբ, սահմանադրական հանրաքվեի հաջողության համար պետք է համակողմանի քարոզչություն լինի, որ հանրաքվեի արդյունքները համապատասխանեն ժողովրդի իրական ցանկություններին: Մենք չպետք է գնանք որեւէ ընտրական գործընթաց կեղծելու ճանապարհով, որը հիմք կարող է հանդիսանալ ներքաղաքական ցնցումների համար: Հայաստանի ապագան ազատ ընտրություններն են, այլ ոչ թե բռնաճնշումները, ընտրողների կամքի կամայական չարաշահումները, որը նշանակում է ճանապարհ դեպի անցյալ, այլ ոչ թե ապագա: Մի ճանապարհ, որի դեմ կպայքարենք ոչ միայն մենք եւ մեզ նման մտածող բազմաթիվ քաղաքական ուժեր, այլ նաեւ ողջ ժողովուրդն ու միջազգային հանրությունը: Ի վերջո` բոլոր նրանք, ովքեր խոչընդոտում են ժողովրդավարական բարեփոխումներին, առաջացնում են անխուսափելի հեղափոխություններ, որովհետեւ աշխարհը զարգանում է դեպի առաջ եւ այս մրցակցային ու հարափոփոխ պայմաններում մեզանից պահանջվում է լինել առավել սթափ, հավասարակշռված եւ նախաձեռնող բարեփոխումների խորացման գործընթացում, որը միտված է լինելու մեր երկիրը տեսնելու քաղաքակիրթ եվրոպական ընտանիքում, որը նշանակում է ազատ, մրցունակ տնտեսություն, բաց, թափանցիկ եւ հանդուրժող հասարակություն:

  -ԶԼՄ-ներում արդեն շրջանառվում է ղարաբաղյան հարցի կարգավորման նոր տարբերակ, ըստ որի վերադարձվում են ազատագրված հինգ շրջանները, 10 տարվա ընթացքում Ղարաբաղը անցկացվում է հանրաքվե եւ այլն: Ծանո՞թ եք այս տարբերակին եւ Ձեր գնահատականը:

-Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ տեղի են ունենում բանակցություններ, ժամանակից շուտ հրապարակային դիրքորոշումներ արտահայտելը, մանավանդ Աժ նախագահի կողմից, տեղին չեմ համարում, որովհետեւ այն կարող է վնասել բանակցային գործընթացին: Բայց փաստ է, որ նկատելի է աշխուժությունը եւ կան դրական միտումներ խնդիրը կարգավորելու համար: Իմ կարծիքով` Հայաստանի համար կարեւոր է երկու հիմնական սկզբունք` նախ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության խնդիրը, եւ երկրորդը` հարցը պետք է լուծվի փոխադարձ զիջումներով:   Ցանկացած փոխզիջում չպետք է լինի մեր ժողովրդի արժանապատվության եւ հազարավոր մարդկանց արյան գնով ձեռք բերված հաղթանակի հաշվին: Կարծում եմ` մենք պետք է հնարավորն անենք ռազմի դաշտում ձեռքբերված հաղթանակը դիվանագիտական հաջողությամբ ավարտելու: Մենք պետք է գիտակցենք, որ միակողմանի պահանջներ ներկայացնելով խնդիրը լուծել հնարավոր չէ: Խնդիրը պետք է լուծվի երկու կողմերի համար ընդունելի մեխանիզմներով: Բացի այդ` թե դիմությունը, թե ընդդիմությունը ներկայացնող քաղաքական ուժերը ժամանակին հանդես են եկել համատեղ քաղաքական հայտարարությամբ, որի հիմնական թեզերն արդիական են մնում նաեւ այսօր: Ինչ վերաբերում է հինգ շրջաններին կամ հանրաքվեին, ժամանակից շուտ պետք չէ եզրակացություններ անել: Երբ կհստակեցվեն մոտեցումները, կտրվեն հստակ քաղաքական գնահատականներ այդ մոտեցումներին:

                                                                                               ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»
Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայ...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հան...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸՀոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց....

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյան...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության
Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջու...

17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը: -Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վ...

23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am