National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ

-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հանձնաժողովի նախագահ, եւ վերջապես` Աժ նախագահ:

-Անկախ Հայաստանի պատմությունը եւ Հայաստանի խորհրդարանների պատմությունը օրինաչափորեն նույնանում են: 1990 թվականի մայիսի 20-ին ու հունիսի 3-ին ընտրված Գերագույն Խորհրդի ընդունած «Հայաստանի Հանրապետության անկախության մասին Հռչակագրի»  12 կետերը սկիզբ դրեցին պետական ու հասարակական կարգի ձեւավորմանը: Հետո տեղի ունեցավ անկախության հանրաքվեն, որը Հայաստանը հռչակեց անկախ պետություն, ընդունվեցին հարյուրավոր օրենքներ, սահմանվեց հանրապետության նախագահի պաշտոն, մշակվեց ու ընդունվեց սահմանադրությունը... Մենք բոլորս այդ տարիների պատմությունը կրում ենք մեր հիշողության ու մեր հոգու մեջ, որովհետեւ այդ տարիները եղել են մեր պետականության ինքնահաստատման ու փորձությունների դիմակայման դժվարին, բայց հաղթական տարիներ: Իհարկե, եղել են սխալներ, եղել է ցուրտ ու խավար, եղել է նաեւ պետական ունեցվածքի զանգվածային կողոպուտու տնտեսության  կազմալուծում, բայց այսօր կա անկախ Հայաստանը` իր զարգացող տնտեսությամբ, միջազգային ճանաչումով եւ դա ես համարում եմ 15 տարիների գլխավոր ձեռքբերումը: Խորհրդարանը, ի վերջո, հասարակության հայելին է, հասարակական տրամադրությունների հիմնական կրողն ու արտահայտիչը, եւ խորհրդարանի գործունեությունը գնահատելիս հարկ է առաջնորդվել հենց այս չափորոշիչով: Անկերկբայորեն կարելի է ասել, որ անցած խորհրդարանական 15 տարիները ծանրակշիռ ներդրում են եղել պետականության կայացման գործում: Լավի ու վատի, չարի ու բարու, կատարվածի ու անելիքի հանրագումարը մեզ հնարավորություն է տալիս ասել, որ անցնելով բազմաթիվ դժվարությունների միջով երկրի օրենսդիր իշխանությունը լիարժեք կայացած է եւ իր ավանդն է բերում Հայաստանի Հանրապետության հզորացման ու զարգացման գործում: Մարդկանցհիշողությունը այն պահոցն է, որտեղ ոչինչ չի կորչում, բայց հիշողությունն էլ ունի ընտրության իրավունք` եւ լավ կլինի, որ բացասականի կողքին հիշենք նաեւ դրականը, ի վերջո ես հավատում եմ, որմարդիկ գերադասում են հիշել լավն ու բարին... Եվ տոնական առիթով ես չեմ ուզում խոսել սխալների մասին, ի վերջո, ոչ ոք սխալներից զերծ ու ապահովագրված չէ:  Լինելով Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր եւ երրորդ գումարման Ազգային ժողովի նախագահ` կարող եմ ասել, որ մշտապես առաջնորդվել եմ օրենքի գերակայության սկզբունքով: Եվ դա եմ համարել իմ` իբրեւ պատգամավորի գլխավոր գործը` նպաստել առավելագույնս արդյունավետ օրենքների ստեղծմանը եւ այն մթնոլորտի հաստատմանը, որտեղ այդ օրենքները կարող են գործել: Կարծում եմ` հենց այս մտայնությունն էլ ի վերջո գերիշխել է մեր գործունեության մեջ:

-Ըստ Ձեզ` ո՞ր խորհրդարանի գործունեության ժամանակահատվածում էր առավել ցայտուն արտահայտված քաղաքական ներկապնակը:

-Կարծում եմ` բոլոր, պարզապես տարբեր ժամանակներում այդ քաղաքական ներկապնակին տարբեր պահանջներ էին ներկայացվում: Գերագույն Խորհրդի ընտրության ժամանակ կայացած կուսակցություններ որպես այդպիսին չկային, եթե հաշվի չառնենք կոմունիստական կուսակցությունը, հետո հայրենիք վերադարձան ավանդական կուսակցությունները, սկսվեց նորանոր կուսակցությունների ստեղծման դեռ մինչեւ այսօր էլ մասնակիորեն շարունակվող գործընթացը... Այնպես որ` խորհրդարանը մշտապես եղել է քաղաքական ներկապնակը արտահայտող կառույց, այլ խնդիր է, թե այդ ներկապնակը ինչ գույներ ու երանգներ է ունեցել: Կարծում եմ, որ յուրաքանչյուր գումարման խորհրդարան ունեցել է իր ուրույն ոճը եւ իր նպաստն է բերել մեր պետականության կառուցման գործում:

-Ներկա խորհրդարանը որքանո՞վ կարելի է համարել նախորդների ավանդույթների շարունակողը:

-Իմելույթներում ես միշտ շեշտում եմ, որ հաջողությունների գրավականը նաեւ սերունդների հաջորդականության ու համերաշխության գաղափարին հետեւելն է: Յուրաքանչյուր նոր սերունդ զրո կետից չի սկսում կյանքը, այլ շարունակությունն է դառնում իր նախորդների գործի` նաեւ իրենով իր հաջորդների համար ճանապարհ հարթելով: Ճիշտ այդպես էլ խորհրդարանն է, որի հիմնական գործառնությունը օրինաստեղծությունն է, գործող օրենքների կատարելագործումը ու ըստ անհրաժեշտության նոր օրենքների մշակումը: Այդքանով` Հայաստանի բոլոր խորհրդարաններն էլ միմյանց սերտորեն կապված են: Ես, իհարկե, չեմ ուզում պարզունակացնել հարցն ու պատասխանել, թե քանի օրենսդրական նախաձեռնություն է երկրորդ գումարման Ազգային ժողովից երրորդին փոխանցվել: Ես գտնում եմ, որ գլխավոր ավանդույթը պահպանված է, իսկ դա օրենքներ ընդունելը եւ երկրում քաղաքական կայունության գրավական լինելն է, ինչը եւ եղել է ու կա եւ հուսանք` կլինի: Շարունակելով արդեն իսկ արմատավորված ավանդույթները` յուրաքանչյուր խորհրդարան բերում է իր խոսքը, իր շարունակականությունը:

-1995 թվականին եւս խորհրդարանում սահմանադրական մթնոլորտ էր: Ի՞նչ համեմատություն կա այն ժամանակվա եւ այսօրվա խորհրդարանական քննարկումների միջեւ:

-1995 թվականին հանրաքվեով ընդունված Սահմանադրությունը մեր կյանքի առաջին տասնամյակում կատարեց իր առաքելությունը, եւ երկրի առջեւ ծառացած բազմաթիվ փորձությունների ժամանակ ելքեր առաջարկեց: Բայց ի վերջո` կյանքը առաջ է շարժվում, նորանկախ ու զարգացող բոլոր պետություններն էլ բախվում եմ սահմանադրական փոփոխությունների կամ նոր սահմանադրության ընդունման անհրաժեշտությանը: Քաղաքական, տնտեսական, ներքին ու արտաքին կյանքի զարգացումները ստեղծում են նախադրյալներ ու հնարավորություններ` առաջընթաց քայլ անելու համար: 1995 թվականին էլ խորհրդարանում հարյուրավոր քննարկումներ են եղել եւ ընդունվել է սահմանադրության այն տարբերակը, որ այդ պահին կարող էր ընդունվել` ելնելով քաղաքական ուժերի, երկրի ընդհանուր քաղաքական ու տնտեսական մարտահրավերների մակարդակից: Այսօր այլ վիճակ է, այսօր մենք կարող ենք մի քայլ առաջ անել, այնպիսի մի կարեւոր քայլ, որ հետագա առաջընթացի հնարավորություններ է ստեղծելու: Այսօր առավել հնարավոր է դարձել իշխանության ապակենտրոնացումը, նրա թեւերի գործառնությունների հստակեցումն ու հավասարակշռության հաստատումը, այսօրվա հրամայականը մարդու եւ քաղաքացու իրավունքների պաշտպանության արդյունավետ մեխանիզմներ եւ անկախ դատական համակարգ ունենալն է: Անցած 15 տարիները ցույց տվեցին, որ ուժեղ խորհրդարանը նշանակում է ուժեղ ժողովրդավարության եւ բազմակարծության վրա խարսխված քաղաքական համակարգ, այսինքն` խորհրդարանի լիազորությունների մեծացումը եւս ժամանակի պահանջ է: Երկրի Հիմնական օրենքից են բխում բոլոր մյուս օրենքները, եւ մենք չենք կարող քաղաքակիրթ ու ժողովրդավարական երկրներում գործող չափանիշներին համապատասխանեցնել մեր օրենքները` առանց սահմանադրական արգելքների վերացման, առանց նոր իրողություններին ներդաշնակող նորմերի հաստատման: Ի վերջո` ժողովրդավարությունը նախեւառաջ օրենք է, այլ ոչ թե բացառություն օրենքներից: Հենց նաեւ սա է պատճառը, որ մենք պետք է սկսենք մեր երկրի Հիմնական օրենքից: Բացի այդ` մենք նաեւ պարտավորություն ենք ստանձնել ԵԽ-ում սահմանադրության փոփոխություններ կատարելու մասին, ինչը եւ անում ենք` մեր երկրի Հիմնական օրենքը մեր կյանքի նոր իրողություններին եւ եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու նպատակով: Այդ բարեփոխումներին աջակցում է միջազգային հանրությունը, մենք չպետք է մոռանանք, որ այդ պարտավորությունների չկատարումը բերելու է բազմաթիվ բացասական հետեւանքներ երկրի համար, որը ես ոչ միայն ճիշտ չեմ համարում, այլ ավելին` անբարենպաստ հետագա զարգացումների առումով: Երբ մի քանի ամիս առաջ միջազգային կառույցները քննադատում էին սահմանադրական բարեփոխումները, որ ամբողջական չենք իրականացնում, ուժեր կային, որոնք փնովում էին մեզ, թե ինչու այդ առաջարկները չեն ընդունվում: Հիմա այդ առաջարկությունները ընդունվել են, ունենք կոնսենսուս միջազգային փորձագետների հետ, եւ պետք է հնարավորը անենք բարեփոխումները ազատ, թափանցիկ եւ միջազգային չափանիշներով անցկացնելու համար:

-Երրորդ գումարման խորհրդարանի կարեւոր առաքելություններից մեկը սահմանադրական բարեփոխումների նախագծի մշակումն ու ընդունումն էր: Նախագծի հանրաքվեի դրական ելքը շատերը պայմանավորում են քարոզարշավի ճիշտ կազմակերպմամբ: Ինչպե՞ս եք գնահատում քարոզարշավի ընթացքը:

-Քարոզարշավի ճիշտ կազմակերպումն իրոք որ ունի կարեւոր նշանակություն: Իվերջո` սահմանադրական բարեփոխումները վերաբերում են մեր երկրին ու ժողովրդին, այլ ոչ թե իշխանություններին կամ ընդդիմությանը: Շատ կարեւոր է, որպեսզի յուրաքանչյուր ընտանիք, սոցիալական յուրաքանչյուր խավ իրոք տեղյակ լինի սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը: Միշտ էլ կարող են լինել տարբեր մոտեցումներ ու տարբեր դիրքորոշումներ, շատ կարեւոր է, որ մենք կարողանանք մարդկանց տալ ազատ ընտրության հնարավորություն: Իվերջո` ժողովրդավարությունը նաեւ իրավունք է` սխալ ընտրություն կատարելու, բայց հիմնականը, որ մենք կարողանանք մարդկանց բացատրել բարեփոխումների իրական կարեւորությունը, որ քաղաքացիները ըստ դրա կատարեն համապատասխան ընտրություն: Կարեւոր եմ համարում նաեւ համապատասխան մթնոլորտի առկայությունը:

-Մինչեւ քարոզարշավն սկսվելը Դուք կարծիք հայտնեցիք, որ քարոզարշավի շտաբը պետք է ղեկավարի հասարակության շրջանում հարգանք վայելող, չարատավորված անձնավորություն, լավ կլինի, եթե արվեստի գործիչ ընտրվի: Բայց քաղաքական գործիչ ընտրվեց` Ձեր կուսակից Մհեր Շահգելդյանը: Ինչո՞վ էր պայմանավորված այդ ընտրությունը:

-Նախ ճշտեմ` ոչ թե քարոզարշավի շտաբը, այլ համակարգող խորհուրդը: Եվ այդ խորհուրդն այսօր աշխատում է, աշխատում է հնարավորինս արդյունավետ ու այնտեղ ներկայացված են կոալիցիոն երեք կուսակցություններն էլ: Մհեր Շահգելդյանի, այլ ոչ թե արվեստի գործչի ընտրությունը կոալիցիայի եւ հանրապետության նախագահի քաղաքական որոշումն էր: «Օրինաց երկիրը» երբեք պատասխանատվությունից չի խուսափել եւ իր սկսած բոլոր գործերը ջանացել է մինչեւ վերջ հասցնել` եղած հնարավորությունների չափով: Ես կարծում եմ նաեւ, որ այս պարագայում Մհեր Շահգելդյանի ընտրությունը պայմանավորված էր նաեւ նրա կազմակերպական ունակություններով եւ քաղաքական ուժերի ու հասարակության մեջ ունեցած անկաշառ ու խելացի, հավասարակշիռ քաղաքական գործչի կերպարով:

-Ըստ Ձեզ` ընդդիմությունը ավելի շատ սեփական շահերով է պայմանավորում վերաբերմունքը սահմանադրական բարեփոխումների նկատմամբ, թե՞ իրոք մտահոգ է երկրի ճակատագրով:

-Երբ ես քաղաքական հանդուրժողականության ու համերաշխության կոչով հանդես եկա, ես նկատի ունեի, որ երկրի համար կենսական խնդիրների լուծման պահին պետք է գերակայություն տալ պետության ու ժողովրդի շահերին: Բայց քաղաքական դաշտում եւ քաղաքական պայքարում կուսակցությունները առաջնորդվում են իրենց տեսակետներով ու պատկերացումներով: Ես չեմ կարծում, որ իշխանությունն ու ընդդիմությունը անհաղթահարելի անջրպետով են միմյանցից բաժանված` Հայաստանը փոքր երկիր է այդքան շատ ու ներհակ շահեր ունենալու համար: Ես կարծում եմ, որ իշխանությունն էլ, ընդդիմությունն էլ իրոք մտահոգ են երկրի ճակատագրով, պարզապես տարբեր կերպ են պատկերացնում նույն խնդրի լուծումները: Իհարկե, ընդդիմության մեջ նույնպես կան ծայրահեղ դիրքորոշումներ, կան կառուցողական մոտեցումներ, կան շահարկումներ: Ես, որ միշտ պաշտպանել եմ կառուցողական մոտեցումները, միաժամանակ գիտակցում եմ, որ իվերջո` յուրաքանչյուր քաղաքական ուժ ինքն է որոշում իր գործունեության մարտավարությունը եւ ռազմավարությունը, մենք պետք է կարողանանք ըմբռնումով մոտենալ յուրաքանչյուր քաղաքական դիրքորոշման: Ինքս կարծում եմ, որ շատ ավելի ճիշտ է, որ սահմանադրական բարեփոխումները դրական ելք ունենան, որովհետեւ բոլոր այն ուժերը, ովքեր շահագրգռված են երկրում ժողովրդավարական բարեփոխումների խորացմամբ, պետք է կողմ լինեն իշխանության ապակենտրոնացմանը, խորհրդարանի կողմից նշանակվող օմբուդսմենին, դատական իշխանության անկախությանը, խորհրդարանի դերի մեծացմանը եւ այլն...

-Խորհրդարանն արդեն հասցրել է ընդունել 2006 թվականի պետական բյուջեի նախագիծը: Ձեր կարծիքով` նախագիծը սոցիալական խնդիրներին բավարար չափով լուծումներ ապահովու՞մ է:

-Առաջին անգամ պետական բյուջեի նախագիծը իր ծախսային մասով հատում է միլիարդի սահմանագիծը, դա Հայաստանի տնտեսական զարգացման վկայությունն է: Իհարկե` կարող էր եւ ավելին լինել, եթե խստացվեր հարկային ու մաքսային վարչարարությունը, եթե հետեւողական քայլերովնվազեցվեր կոռուպցիան, եթե ռեալ հնարավորություններ լինեին փոքր ու միջին ձեռներեցության զարգացման համար, եթե-ների այս շարանը կարելի է երկար շարունակել: Ու դա նշանակում է, որ անելիքներ շատ կան ու դրանք մեր բոլորի անելիքներն են, որովհետեւ ոչ ոք մեր փոխարեն մեր խնդիրները չի լուծի: Ես կարծում եմ, որ իր 2006-ին իրոք հնարավոր կլինի լուծել սոցիալական շատ խնդիրներ: «Աղքատության հաղթահարման ռազմավարության» ծրագրի շրջանակներում 1 միլիարդ դրամ է հատկացվում սառեցված ավանդների վերադարձին, իսկ դա շոշափում է ամբողջ բնակչության շահերը: Եվ` առաջին հերթին նպաստառուների, թոշակառուների, հաշմանդամների, հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, այն մարդկանց, ովքեր այսօր ավելի քան կարիք ունեն իրենց տարիների վաստակը վերագտնելու: Ավանդների վերադարձի բավականին մեծ ինդեքսավորում է սահմանված` երկրորդը ԽՍՀՄ ամբողջ տարածքում եւ դա նշանակում է, որ քաղաքական ուժերի համատեղ ջանքերով գտնված է խնդրի այսօր հնարավոր լավագույն լուծումը: Նաեւ ամրագրված է, որ 2007 թվականին ու հետագա տարիներին մեկ միլիարդ դրամից պակաս գումար չի կարող հատկացվել ավանդների վերադարձին: Ես դա համարում եմ կարեւոր եւ սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված կոնկրետ քայլ:

-Կոալիցիայի ձեւավորման օրից ի վեր պարբերաբար խոսվում է վերջինիս փլուզման մասին: Գո՞հ եք կոալիցիայի շրջանակներում համագործակցության արդյունքներից: Ասում են նաեւ, թե կոալիցիան կապրի մինչեւ 2007 թվականը: Դուք եւս այդ կարծիքին եք:

-Կոալիցիայի հուշագրի ստորագրումից անցել է ավելի քան երկու տարի, կոալիցիան կա, գործում է, կատարում է պետական կառավարման համակարգում իր ստանձնած դերը: Այս պահին ես չեմ տեսնում այնպիսի հարց, որ կարող էդառնալ կոալիցիայի հանկարծամահության պատճառ: Այո, տարաձայնություններ եղել են ու կան, բայց եթե դրանք չլինեին, կլինեին ոչ թե երեք կուսակցություններ, այլ մեկ կուսակցություն, որն էլ ամեն ինչ եւ կվճռեր եւ կիրականացներ` ինչպես ԽՍՀՄ-ում էր, մենք այդ փուլն արդեն հաղթահարել ենք: Բազմակարծությունը, տեսակետների համադրումն ու հակադրումը լավագույն հնարավորությունն են ճիշտ լուծումներ գտնելու համար: Ես օրինաչափ եմ համարում, որ կոալիցիան կգոյատեւի մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ: Հետագայում կարող են արդեն լինել այլ զարգացումներ:Քաղաքական կանխատեսումները անշնորհակալ զբաղմունք են, խորհրդարանական ընտրությունները ու 2007 թվականը 7 սարի ետեւում չեն: Ժամանակը իվերջո ունիհամոզելու բացառիկ կարողություն, եւ մենք պետք է հնարավորն անենք այդ ժամանակն օգտագործելու երկրում ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու, տնտեսական եւ սոցիալական առաջընթացը զարգացնելու եւ ի վերջո` մրցունակ ու կազմակերպված երկիր ստեղծելու համար:

ԳԱՅԱՆԵ ԳԱՍՊԱՐՅԱՆ


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»
Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայ...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸՀոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց....

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյան...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության
Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջու...

17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը: -Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-
    ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ    -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայա...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վ...

23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am