National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»

ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ

Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրությունների անցկացման հրամայականը դամոկլյան սրի պես կախված է մեր գլխին: Եվ ոչ թե սոսկ այն պատճառով, որ դա պահանջում են միջազգային կառույցները, այլդա անհրաժեշտ է հենց մեզ` մեր պետությաննու ժողովրդին:

Տեղական ինքնակառավարման մարմինների առաջիկա ընտրությունները կարեւորագույն  նշանակություն ունեն մեզ համար` իբրեւ ժողովրդավարական Հայաստանի կայացման գործում լավագույն ներդրում կատարելու իրական հնարավորություն: Զարգացումը ժողովրդավարության ուղիով մեզ համար պետք է դառնա առաջնային նպատակ եւ առաջին անվիճարկելի անհրաժեշտություն: Սա ոչ միայն քաղաքական, այլեւ բարոյական հարց է: Մենք պետք է այնպես անենք, որ մեր երիտասարդները տեսնեն ապագայի եւ առաջընթացի իրական հույսը: Իսկ այդ հույսը ազատությունն է, ազատ մտածելու, ազատ գործելու, ազատ ընտրություն կատարելու իրական հնարավորության գիտակցումը ու առկայությունը:

Արդյո՞ք մենք առաջ ենք ընթանում ազատ ընտրությունների վերջնական հաղթանակի բացարձակ վստահությամբ:

Վստահ եմ, որ ոչ: Ուստի անհրաժեշտ է վերածնել հույսը:  Անհրաժեշտ է վերածնել հավատը, քանի որ վախեցողները շատ են, անհրաժեշտ է վերածնել հանդուրժողականությունը,  քանի որ չարությունն իրական ուժ է դառնում ներքաղաքական կյանքում, անհրաժեշտ է ուժեղացնել պայքարը ապօրինությունների եւ ստվերայնության դեմ, որովհետեւ այսօր կոռուպցիան եւ ներկլանային խմբերը իրական ուժ են եւ խոչընդոտ մեր ժողովրդավարական բարեփոխումների ճանապարհին:

Ասելով, որ միեւնույն է, ոչինչ չի փոխվելու, շատերը հրաժարվեցին քվեարկելուց, ասելով, որ միեւնույն է ոչինչ չի փոխվելու, շատերը զբաղված են ընտրական հանցագործություններով` չգիտակցելով, որ դա ուղղված էիրենց իսկ զավակների եւ երկրի ապագայի դեմ: Մենք պետք է վերափոխվենք, որովհետեւ վերափոխում են պահանջում մեր ժառանգները: Մենք պետք է ամբողջ ուժով պայքարենք ծայրահեղականության դեմ եւ հանդուրժողականության համար, քանի որ, ցավոք, ոմանք ուրախանում են ոչ միայն իրենց հաջողությունով, այլ դիմացինի անհաջողությունով, որի հետեւանքով  Հայաստանում հաստատուն դիրքերով ամրապնդվում է ներքաղաքական ատելությունը: Քաղաքական խաղաղության եւ քաղաքական ազնիվ մրցակցության գաղափարներին հաջորդելու են գալիս քաղաքական առանց կանոնների մղվող պատերազմն ու ատելությունը միմյանց նկատմամբ: Անհանդուրժողականությունը, կրավորական արժեքներն ու գաղափարները թռիչքաձեւ զարգացում են ապրում: Խորանում է ամեն ինչ ու ամենքին փչացնելու ու վարկաբեկելու գործընթաց` առանց հիշելու, որ այս շղթայում հաղթողներ չեն կարող լինել ու չեն լինելու: Եվ դա հավասարապես վերաբերում է այդ գործընթացները  կազմակերպողներին:

Առողջ քննադատությունը, այլընտրանքային տեսակետների առաջադրումը, նորարարությունն ու ակտիվ աշխատանքը հաճախ սվիններով են ընդունվում:

Ինչու՞:

Որովհետեւ մարտնչող տգիտությունը  հետեւողականորեն նոր բարձունքների է ձգտում: Որովհետեւ առաջընթացի ու արեւմտյան արժեքների քաղաքակիրթ ինտեգրացիայի իրական մղումները ոմանց սին պատրանքներ են թվում, ինչը եւ նրանց դարձնում է իրենց ճահճացած արժեքային համակարգը քանդելու վճռական թշնամիներ:

Արդեն իսկ եկել է ժամանակը, որ մենք ունենանք ազատ ընտրության մի ծրագիր, որը վերստին վստահություն կներշնչի թեամբողջ հասարակությանը, թե քաղաքական դաշտին: Հենց այդ պատճառով կարեւոր է հաղթահարել ազատ ընտրության խոչընդոտը համերաշխության եւ քաղաքական բոլոր ուժերի` այս գաղափարի պաշտպանությանը միտված համընդհանուր դաշինքի միջոցով:

Կարծում եմ, որ հենց այսպիսին պետք է լինի մեր միասնական հավակնությունը:

Իշխանություն, թե ընդդիմություն` բոլորս պետք է գիտակցենք այս ճանապարհի ընտրության կարեւորությունը: Բոլորս պետք է աջակցենք, որ ժողովրդավարության զարգացման ընդհանրական աշխարհայացքը դառնա մեր հրամայականըեւ արմատավորվի մեր գիտակցության ու գործելակերպի մեջ:

Իրական ժողովրդավարության դինամիզմը, հասարակության կառավարման` իր հավասարը չունեցող մոդելը,  իրավացիորեն օրեցօր ավելի շատ հավատ ու հպարտություն է ներշնչում մեր երկրի ավելի ու ավելի շատ քաղաքացիների: Նոր գաղափարներն ու նոր արժեքային համակարգը ազատ ընտրություններ են ենթադրում: Այս իմաստով մենք պետք է դրսեւորենք նաեւ իդեալիզմ եւ խիզախություն. իդեալիզմ, որովհետեւ շատերի համար ազատ ընտրությունը նման է քաղաքական բլեֆի, եւ խիզախություն, որովհետեւ այն անհրաժեշտ է պոռթկում կատարելու դեպի վաղվա օրը:

ՄԻ ՔԻՉ ԱՆՑՅԱԼ...ԱՊԱԳԱՅՈՒՄ

Ի վերջո, մենքպետք է գիտակցենք, որ Հայաստանը չի կարող հաջողության հասնել արդեն իրեն սպառած գաղափարներով: Եվ քանի, որ շատերն են խոսում են այս մասին, «հայի վերջին խելքի» պատմության մեջ չընկնելու համար փորձենք կանխատեսել, թե ինչ է մեզ սպասվում, եթե 2005 թ. տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները կրկին արժանանան միջազգային դիտորդների քննադատությանը: Բնականաբար` 2006 թ. հունվարին ԵԽ կընդունի մի շատ կոշտ բանաձեւ` դրանից բխող բոլոր բացասական հետեւանքներով: ԵԱՀԿ-ն կընդունի ընտրությունները դատապարտող հերթական հայտարարությունը: ԱՄՆ Պետդեպարտամենտը հանդես կգա կոշտ գնահատականներով: Միջազգային իրավապաշտպան եւ այլ հասարակական կազմակերպությունները Հայաստանում ժողովրդավարության զարգացման վիճակը եւ ընտրական համակարգը կհամարեն  անկատար:

Ու՞մ է ձեռնտու այս զարգացումը:

Առաջին հայացքից` ընդդիմությանը, որը ձեռք կբերի իշխանությանը վերստին ու հիմնավորված քննադատելու` ոչ լեգիտիմընտրություններ կազմակերպելու հերթական մեղադրանք ներկայացնելու հնարավորությամբ: Նրանք նաեւ կփորձեն աշխարհին ապացուցել, որ այս իշխանությունները անընդունակ են նորմալ ընտրություններ անցկացնել:

Առաջին հայացքից ձեռնտու է նաեւ իշխանությանը, քանի որ համայնքներում իշխանությունը կունենա համախոհ ու հնազանդ համայնքի ղեկավարներ, կպահպանի ամուր դիրքեր: Ցավոք, այսօր Հայաստանում այս տեսակետը կիսողները քիչ չեն ոչ իշխանության,ոչ էլ ընդդիմության դաշտում, քանի որ նրանցից ոմանք առաջնորդվում են ինչքան վատ, անքան լավ սկզբունքնով, մյուսներն էլկենաց ու մահու կռիվ են տալիս իրենց դիրքերի ամրապնդման, կամ` գոնե պահպանման համար:

Սակայն ավելի լուրջ մտորելու դեպքում պարզ է դառնում, որ այս սցենարը չի կարող ձեռնտու լինել ոչ իշխանությանը, ոչ էլ ընդդիմությանը, որովհետեւխայտառակ են լինելու պետությունը, երկիրն ուժողովուրդը: Եվ եթե բոլորս` մեր ողջ հասարակական-քաղաքական դաշտն իրոք մտահոգ է հնարավոր այս ելքով, ապա պետք է ճիշտ եզրահանգում անենք առանցքում ունենալով մեր ժողովրդի հավաքական նկարագիրը:

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԱՆԳԵԼՈՒ ԱՌԱՋԱՐԿ

Իսկ ի՞նչ վիճակում է հայտնվում ժողովուրդը: Իվերջո`եւ իշխանությունը, եւ ընդդիմությունը կոչված են իրենց գաղափարների ու տեսակետների շրջանակներում ժողովրդի շահերը պաշտպանել կամ գոնե ներկայացնել: Ցավոք, այսպայմաններում ժողովուրդը հայտնվում է ոչ միայն խաղից դուրս, այլեւ մերժված ու անտեսված վիճակում:Մինչդեռ ժողովրդի անունից խոսող ցանկացած ուժ նախ պետք է մտածի ազգի հավաքական նկարագրի մասին: Ի վերջո` համաշխարհային հանրությանը մենք ներկայացնելու ենք ազատության եւ իրական ժողովրդավարության ձգտող մի ժողովուրդ, թե՞ հատվածական ու անձնական շահեր պաշտպանող կուսակցական ու հասարակական կառույցներ:Այս համապատկերում առավել քան արժեվորվում է վաղվա մեր զարգացումները քաղաքակիրթ ճանապարհով տանելու անհրաժեշտությունը:

Այս ամենից ելնելով` որպես Ազգային ժողովի նախագահ կցանկանայի հանդես գալ առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելուն միտված հասարակական համաձայնության մի յուրօրինակ պայմանագիր ստորագրելու նախաձեռնությամբ, որը կարող է դառնալ հասարակական հաշտության հնարավորություն առաջիկա ընտրությունները հիրավի ազնիվ մրցակցության պայմաններում անցկացնելու համար: Համոզված եմ, որ ազատ ընտրության գաղափարը հանրային շարժման վերածելու անհրաժեշտությունը, որն ամրապնդվում է քաղաքացիական հասարակության ինստիտուտների, ընտրապայքարին մասնակցող քաղաքական ուժերի համաձայնությամբ, կարող է առանցքայիննշանակություն ունենալ:

Վստահեցնում եմ, որ ես ոչ այնքան ռոմանտիկ եմ, որ տարվեմ անպտուղ երազանքներով, ոչ էլ այնքան ուտոպիստ եմ, որ երազանքն ու իրականությունը չտարբերեմ: Խնդիրը մեկն է` ի՞նչ ճանապարհ ենք մենք ընտրում: Ի՞նչ է մեզ պետք: Օրվա խնդիրների կիսատ-պռատ լուծում, որ վաղը վերադառնալու է ավելի շատ հարցականներով, թե՞ սկզբունքային ու արմատական փոփոխություններ մեր մտածելակերպում ու գործելակերպում: Համոզված եմ, որ անհրաժեշտ է իմաստավորել մեր ապագայի ճանապարհը: Այդ իսկ պատճառով արդեն այսօր պետք է գիտակցենք, որ Հայաստանը շատ փոքր երկիր է մեր անպարագիծ ամբիցիաների համար, բայց եւ շատ մեծ երկիր է, երբ ուզում ենք աշխատել ու աշխատանքի արդյունքում երկրում կուտակված խնդիրները լուծել: Մեզ օդ ու ջրի պես անհրաժեշտ է հասարակական համաձայնության մթնոլորտը, որպեսզի մեզ ընտրողները իրական հնարավորություն ունենան իրենց խաբված ու անիրավված չզգալու:

ԻՆՉ-ՈՐ ԲԱՆ ՉԱՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԿԱՐԵԼԻ Է ԳՏՆԵԼ ՀԱԶԱՐ ՊԱՏՃԱՌԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՈՉ ԵՐԲԵՔ ԱՐԴԱՐԱՑՈՒՄ

Ես նաեւ վստահ եմ, որ այս նախաձեռնությունը արժանանալու է քննադատության: Հերքումի ումերժումի` նրանց կողմից, ում համար Հայաստանի իրական ժողովրդավարացման գործընթացը կամ քաղաքական հանդուրժողականությունը որեւէ արժեք չունեն: Նախաձեռնությունը, անշուշտ, կփնովենտարաբնույթ «հիմնավորումներով», եւ, իհարկե, չեն հապաղի պեղել ու պոպուլիզմ գտնել: Երբ չես ուզում գործ անել, հազարավոր պատճառաբանություններ կարող ես հնարել, բայց` իրականում ոչ մի արդարացում: Համոզված եմ, սակայն, որ կգերակշռեն այն քաղաքական ուժերը եւ հասարակական կազմակերպությունները, ովքեր կգիտակցեն հասարակական համաձայնության անհրաժեշտությունը, որին կարող են միանալ եւ քաղաքական ուժերը, եւ հասարակական կազմակերպությունները, եւ ԶԼՄ-ները, եւ անհատ քաղաքացիներ: Իմ համոզմամբ, այդ պայմանագիրը կարող է լինել այն հիմքը, որի շուրջ տեղի կունենա հասարակության համախմբումը ներազգային այնպիսի կարգ կազմավորելու նպատակով, որը թույլ կտա համատեղ ուժերով պայմաններ ստեղծել քաղաքացու իրավունքների ազատ իրացմանեւ ազատ կենսագործունեության համար:

Մանավանդ որ 1995-2003 թթ. տեղի ունեցած բոլոր ընտրություններն էլ արժանացել են միջազգային, մեղմ ասած, ոչ բարեհաճ գնահատականների: Բոլոր նրանք, ովքեր կատարվող առաջարկը դատափետելու նպատակով կհիշեն 2003-ի ընտրական խախտումների մասին, թող հիշեն 1999 թ. ընտրությունները եւ միջազգային հանրության գնահատականները: Նրանք, ովքեր կխոսեն 1999 թ. ընտրությունների մասին, թող հիշեն 1995 թ. ընտրությունների միջազգային գնահատականները: Համոզված եմ, որ թեկուզեւ ուշացած, բայց եկել է կարեւոր մի գիծ քաշելու ժամանակը:

Երկիրը մեկն է,եւ մենք բոլորս պատասխանատու ենք մեր երկրի համար. այլընտրանք չկա: Հազիվ թե այլընտրանք կարող է համարվել քննադատության ու հերքում-մերժումի իրավունքը` գործ անելու ու իրավիճակ փոխելու հնարավորության համեմատությամբ:

Վերջապես` երբեք չպետք է մոռանալ նաեւմեր արտաքին քաղաքական հրամայականները: Մենք ունենք ոչ միայն ընտրությունների ազատ, արդար անցկացման անհրաժեշտություն, այլեւ ի վերջո մեր երկրի արտաքին իմիջի, առկա արտաքին քաղաքական մարտահրավերներին դիմակայելու խնդիրներ`Ղարաբաղի հարց, տարածաշրջանային զարգացումներ, որոնք եւս, իմ կարծիքով, պետք է միտված լինեն դեպի մեր ապագան, այլ ոչ թե անցյալը:

Եվ վերջում` հեղինակելով այս հրապարակումը, ես հույս ունեմ ընթերցողների արձագանքը ստանալ` իրենց տեսակետների ներկայացմամբ: Քննարկումների, ինչու ոչ, նաեւ բանավեճերի, տեսակետների հակադրման ու համադրման արդյունքում հիրավի կարող ենք ունենալ հասարակական համաձայնության պայմանագիր` մենք մեզ համար ու մենք մեզ հետ, որի խնդիրն է ժողովրդավարական Հայաստանի կառուցումը: Համոզված եմ, նաեւ, որ իբրեւ չորրորդ իշխանություն ու հասարակական կարծիքի ձեւավորման ամբիոն, զանգվածային լրատվամիջոցներն էլ իրենց հրապարակումներով մեծապես կարող են նպաստել հասարակական համաձայնության պայմանագրի կայացմանը:

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»
Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայ...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հան...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸՀոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց....

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյան...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության
Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջու...

17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը: -Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-
    ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ    -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայա...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ
2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վ...

23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am