National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
Նամակ ԱԺ նախագահին
Ձեր անունը` Ձեր էլ. փոստի հասցեն` Ձեր հաղորդագրությունը`

CAPTCHA Image


 
03.05.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամուլի ասուլիսը ԱԺ վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա ՀՀ դատախազության մարմինների կողմից ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ

2004թ. մայիսի 11-ին ՀՀ Ազգային ժողովում Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության քննարկման արդյունքում,  «Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` հաշվետվությունը Ազգային Ժողովի նախագահի կողմից 27.05.2004թ.-ին ուղարկվել է գլխավոր դատախազություն: Հիշեցնեմ, որ հաշվետվությունը ներառում էր Վերահսկիչ պալատի կողմից վարկային ծրագրերի, ընդերքի շահագործման, գիտության, հարկային եւ մաքսային, տեղական  ինքնակառավարման, պետական գույքի մասնավորեցման եւ այլ բնագավառներում կատարված վերահսկողության թվով 19 հաշվետվություն, որոնցից բոլորի առնչությամբ իրականացվել են դատախազական հակազդման միջոցներ, ինչի մասին նշված է ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան գրությունում:

Մասնավորապես ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության հիման վրա դատախազության կողմից նախազգուշացվել է 63 պաշտոնատար անձ, ներկայացվել են թվով 35 միջնորդագրեր, վարչական պատասխանատվության է ենթարկվել 7 անձ, հարուցվել է թվով 3 քրեական գործ, վերականգնվել եւ ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 79,559.5 հազ. դրամ:

ՀՀ ԱԺ Վերահսկիչ պալատի հաշվետվությունների առնչությամբ ՀՀ դատախազության մարմինների կողմից օրենքի խախտման անթույլատելիության մասին նախազգուշացվել է 63 պաշտոնատար անձ, այդ թվում`

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում` 3 պաշտոնատար անձ,

ՀՀ բնապահպանության նախարարությունում` 13 պաշտոնատար անձ,

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեում` 4 պաշտոնատար անձ,

ՀՀ սոցիալական ապահովության պետական հիմնադրամում` 3 պաշտոնատար անձ,

40 համայնքների ղեկավարներ:

Ուսումնասիրության արդյունքներով իրավախախտումներ ծնող պատճառների ու դրանց կատարմանը նպաստող պայմանների վերացման նպատակով Հայաստանի Հանրապետության դատախազության մարմինների կողմից ներկայացվել է 35 միջնորդագիր, այդ թվում`

5 նախարարի (ՀՀ տարածքային կառավարման եւ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող, տրանսպորտի եւ կապի, կրթության եւ գիտության, բնապահպանության, էներգետիկայի),

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին, հարկային պետական ծառայության պետին,մաքսային պետական կոմիտեի նախագահին, պետական գույքի կառավարման վարչության պետին եւ ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի նախագահին,

22 համայնքների ղեկավարների,

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահին եւ «Նոր Ակունք» ՓԲԸ-ի տնօրենին:

Վերահսկիչ պալատի հաշվետվության առնչությամբ դատախազության մարմինների կողմից հարուցվել է 7 վարչական վարույթ, այդ թվում`

«Տու ֆ եռյակ», «Սալախոր», «Հառիճաձոր» եւ «Աշտարակի քարհանք» ՍՊԸ-ների կողմից առանց համապատասխան փաստաթղթերի (ընդերքօգտագործման պայմանագրեր, լեռնահատկացման ակտ) հանքավայրերը շահագործելու համար նրանց նկատմամբ հարուցվել են վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթներ, եւ վերջիններս ենթարկվել են 150,000.0-ական դրամ վարչական տուգանքի,

«Մարտունի» ԲԲԸ եւ «Շինանյութ» ՍՊԸ-ի տնօրենների նկատմամբ հարուցվել է վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ, եւ դրանք ուղարկվել են բնապահպանական տարածքային բաժին` ընկերությունների տնօրեններին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով,

«Նոր Ակունք» ՓԲԸ-ի կողմից տարածքային հարկային տեսչությանը ոչ ճիշտ տեղեկություններ ներկայացնելու հետեւանքով կոմերցիոն տնօրենը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Դատախազության մարմինների կողմից հարուցվել է երեք քրեական գործ: Այսպես.

«Ագրինեքս» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 1-ին մասով եւ 3-րդ մասի 1-ին կետով («Յուրացնելը կամ վատնելը առանձնապես խոշոր չափերով») հարուցվել է քրեական գործ, խափանման միջոց ընտրվել է կալանք, եւ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան,

«Այրումի լեռնագործ» ԲԲԸ տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով («Ապօրինի ձեռնարկատիրություն») հարուցվել է քրեական գործ, որը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, կայացվել է մեղադրական դատավճիռ,

«Անեստի» ՍՊԸ-ի տնօրենի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով («Խարդախություն, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով») հարուցվել է քրեական գործ:

Կիրառված դատախազական ակտերի արդյունքում, արտադատական կարգով վերականգնվել է պետությանը պատճառված նյութական վնասը: Մասնավորապես, ՀՀ պետական բյուջե է վճարվել 79,559.5 հազար դրամի չափով գումար, միաժամանակ պետության նկատմամբ պարտավորությունների կատարումն ապահովելու համար հայցեր հարուցելու առաջարկությամբ միջնորդագրեր են ներկայացվել պետական իրավասու մարմիններին:

ՀՀ ԱԺ վերահսկիչ պալատի կողմից 2004թ. ընթացքում իրականացված վերահսկողության արդյունքներն ամփոփվել են Վերահսկիչ պալատի 2004թ. տարեկան հաշվետվության մեջ, որն արդեն ներկայացվել է ՀՀ Ազգային ժողով եւ կքննարկվի ՀՀ Ազգային ժողովի առաջիկա նիստում: Անհրաժեշտ եմ համարում նշել, որ վերահսկողությամբ ներառվել են այնպիսի կառույցներ, ինչպիսիք են` ՀՀ Սահմանադրական դատարանը, ՀՀ գլխավոր դատախազությունը, ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգությունը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանությունը:

Չնայած ՀՀ գլխավոր դատախազության կողմից ձեռնարկված միջոցառումներին, որոնց մասին նշեցի, 2004թ. ընթացքում նույնպես արձանագրվել են խախտումներ եւ թերացումներ: Կցանկանայի ներկայացնել դրանցից մի քանիսը:

ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի համակարգում իրականացված վերահսկողությունից.

- Խախտելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի «բ» ենթակետը եւ 23-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջները լրացուցիչ քանակի աշխատանքների եւ ծառայությունների գնման համար նոր ընթացակարգից խուսափելով, արհեստականորեն ավելացել է նախկինում մեկ աղբյուրից գնման ձեւով կնքված պայմանագրերի քանակը եւ արժեքը` 24,700.0 հազ. դրամ:

- Ջրտնտպետկոմի ենթակայության «Ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի ծրագրերի իրականացում» պետական հիմնարկի լուծարման ժամանակ հաշվարկված պարտքերը զուրկ են հիմքերից եւ ՀՀ կառավարություն ներկայացրած առաջարկության հիման վրա պահուստային ֆոնդից ստացված 52,508.8 հազ. դրամը ծախսվել է առանց հիմնավոր փաստաթղթերի:

- ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից ջրտնտպետկոմին հեղուկ քլորի գնման համար հատկացված 128.0 մլն դրամը օգտագործվել է ոչ նպատակային եւ ոչ արդյունավետ, արդյունքում` հեղուկ քլոր ձեռք չի բերվել: Գումարը ենթակա է վերականգնման եւ պետական բյուջե վճարման:

«Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» վարկային ծրագրի իրականացման ընթացքի մասին վերահսկողությունից.

Ծրագրի շրջանակներում «Վարկավորում» բաղադրիչով բանկերին տրամադրվել է մոտ 7.5 մլն ԱՄՆ դոլար` ՀՀ մարզերում գյուղացիական վարկեր տրամադրելու նպատակով, սակայն վարկավորումն ըստ մարզերի համաչափորեն չի իրականացվել: Այսպես, եթե Արմավիրի մարզին տրամադրվել է վարկերի 35.6%-ը, ապա Վայոց Ձորի մարզին` 0.4%‑ը, Շիրակի մարզին` 1.8%-ը, Տավուշի մարզին` 2.3%ը:

Ծրագրի շրջանակներում մասնակից 8 բանկերից 5-ը գտնվում են անվճարունակության կամ լուծարային գործընթացում:

Վարկային ծրագրերը նախատեսված ժամանակացույցերի շեղումներով իրականացնելու հետեւանքով, 2004թ. ընթացքում ՀՀ կառավարությունը վարկատուներին վճարել է պարտավճարներ` 646.5 հազ. ԱՄՆ դոլարի չափով, այդ թվում` Համաշխարհային բանկին` 524.1 հազ. ԱՄՆ դոլար, եւ Գերմանական Զարգացման վարկերի բանկին` 122.4 հազ. ԱՄՆ դոլար:

ՀՀ 2003թ. պետական բյուջեով տուբերկուլյոզի բժշկական օգնության գծով առողջապահական պետական նպատակային ծրագրերով հատկացված միջոցների օգտագործման վերաբերյալ

Ուսումնասիրություններով պարզվել է, որ վերջին 10 տարվա ընթացքում, ըստ վիճակագրական տվյալների, Հայաստանում առաջին անգամ ախտորոշված տուբերկուլյոզային հիմնարկներում գրանցված ակտիվ տուբերկուլյոզով հիվանդների թվաքանակն աճել է 2.5 անգամ:

Պետպատվերի շրջանակներում մեկ հիվանդի մեկ օրվա բուժման ծախսը` ըստ 2003թ. պետական բյուջեի օրենքի նախագծի բացատրագրի, ներառում է`

« աշխատավարձ եւ աշխատավարձի վրաեկ, տնտեսական այլ բնույթի ծախսեր` 52.0%,

« լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծախսեր, դեղորայքի եւ բժշկական պարագաների ծախսեր` 48%:

Ընտրանքային կարգով ուսումնասիրություններ են իրականացվել թվով հինգ բուժհիմնարկներում: Վերը նշված ծախսային հոդվածների նախանշված եւ փաստացի համամասնությունների համադրումից պարզորոշ երեւում է, որ պետպատվեր իրականացնող բուժհաստատությունները չեն ապահովել պետության կողմից նախանշված ծախսերի լիարժեք կատարումը: Ստացված ֆինանսական միջոցների 73.9%-ը օգատգործվել է աշխատանքի վարձատրության եւ տնտեսական ծախսերը հոգալու նպատակով, որը 21.9%-ով գերազանցում է նախանշված ցուցանիշը: Փոխարենը պլանավորվածից 22.0%-ով պակաս են կատարվել դեղորայքի, բժշկական պարագաների, լաբորատոր-գործիքային ախտորոշիչ ծախսերը (Սլայդ 6): Նշվածը վկայում է այն մասին, որ պետական բյուջեից հատկացված միջոցների մի մասը օգատգործվել է ոչ նպատակային:

2003թ. ընթացքում առողջարանային բուժում ստացած տուբերկուլյոզով հիվանդների թիվը կազմել է 226 մարդ, այդ թվում` երեխաներ (մինչեւ 14 տարեկանը ներառյալ)` 216: Բուժծառայության այս տեսակով նախկինում զբաղվել են երկու հաստատություն` Դիլիջանի մանկական առողջարանը եւ Դիլիջանի Գյանջեցյանի անվան հակատուբերկուլյոզային առողջարանը: Վերջինս ՀՀ կառավարության 15.05.2003թ. թիվ 693-Ն որոշմամբ օտարվել է, չի գործում եւ քանդված է, որն իր բացասական ազդեցությունն է ունեցել տուբերկուլյոզով հիվանդների լիարժեք, արդյունավետ բուժման գործում:

Նշված որոշմամբ օտարման ձեւով, փաստորեն, կատարվել է սեփականաշնորհման ծրագրում չընդգրկված պետական գույքի մասնավորեցում, որը հակասում է ՀՀ կառավարության 27.07.2000թ-ին ընդունված` «ՀՀ-ում առողջապահական հաստատությունների մասնավորեցման ռազմավարության հայեցակարգի» երրորդ կետի պահանջին, ըստ որի մասնավորեցման ենթակա չեն մասնավորապես` առողջապահական այն հաստատությունները, որոնց գործունեությունն ունի համապետական նշանակություն:

Հիշեցնենք, որ 2003թ. պետական բյուջեով նախատեսվել էր տուբերկուլյոզով հիվանդների առողջարանային բուժման 400 դեպք` փաստացի 226-ի դիմաց (56.5%):

Ասուլիսից հետո Աժ նախագահը պատասխանեց լրագրողների հարցերին.

Դիանա Մարկոսյան - «Այբ Ֆե»

Ինչպե՞ս կբացատրեք այն հանգամանքը, որ նաեւ դատաիրավական ոլորտում են խախտումներ հայտնաբերվել, բայց դատախազությունն այդ ուղղությամբ ինչ-որ քայլեր չի ձեռնարկել: Պաշտպանության ոլորտի մասին ի՞նչ կասեք, այնտեղ խախտումներ եղե՞լ են, եւ եթե այո, ինչ չափի:

-Պարտադիր չէ, որ բոլոր 19 ուղղությունների հետ կապված, հարուցվեն քրեական գործեր: Եղել են թերություններ, եւ այդ թերությունները մատնանշված են այն պատասխանների մեջ, որոնք մենք ստացել ենք:  Վերահսկիչ պալատը պաշտպանության նախարարությունում ստուգումներ չի իրականացրել: Դուք գիտեք, որ Վերահսկիչ պալատն առաջին անգամ  ստուգումներ իրականացրեց ՀՀ դատախազությունում, ազգային անվտանգության մարմիններում, ոստիկանությունում: Առաջիկայում, սահմանված կարգով ուսումնասիրություններ կիրականացվեն նաեւ պաշտպանության նախարարությունում, որովհետեւ բյուջետային միջոցները վերահսկման ենթական են բոլոր պետական կառույցներում:

Մարգարիտ Եսայան-«Առավոտ» օրաթերթ

-Դուք նշեցիք այն ոլորտները, որոնց պատասխանատուները քաղաքական կոալիցիայի ներկայացուցիչներն են, նույնիսկ վարչության պետերը ընտրվում են կուսակցական սկզբունքներով: Արդյո՞ք այս բացահայտումները քննարկել եք կոալիցիայի խորհրդում, ի՞նչ վերաբերմունք է դրսեւորվել եւ եթե չեք քննարկել, պատրաստվու՞մ եք արդյոք հարցը Ձեր քաղաքական գործընկերների հետ քննարկել:

-Նախ. ես չեմ կիսում այն տեսակետը, որ վարչության պետերը նշանակվում են կուսակցական սկզբունքով: Վարչության պետերը քաղաքացիական ծառայողներ են եւ  աշխատանքի են անցնում մրցույթով: Նախարարներն, այո, նշանակվում են կոալիցիոն սկզբունքով եւ 30-ից ավելի երկրներում գործում է այդ սկզբունքը: Քաղաքական ուժերը մասնակցում են ընտրությունների, ձեւավորում են կառավարություն եւ այդ կառավարության գործունեության համար կրում են քաղաքական եւ իրավական պատասխանատվություն: Նշված թերությունները վերաբերում են նաեւ կոալիցոն կառավարություն կազմած կուսակցություններին եւ, ես նորից կրկնում եմ, մենք չենք ապրում բրեժնեւյան ժամանակներում, եթե կան թերություններ, ապա այդ թերությունների մասին պետք է ասել, որպեսզի դրանք վերացվեն: Իսկ եթե կան մեղավոր անձինք, ապա պետք է ենթարկվեն պատասխանատվության: Դատախազության ուղարկած պատասխանների մի մասը վերաբերում է 2003թ-ին, մի մասը` 2004թ-ին: Բոլոր այն թերությունները, որոնք ներկայացված են,  բնականաբար կդառնան կամ արդեն դարձել են մանրամասն քննարկման նյութ տվյալ նախարարություններում: Խնդիրն անհարկի քաղաքականացնելու, կամ կոալիցիայում հատուկ քննարկման առարկա դարձնելու անհրաժեշտություն չեմ տեսնում, որովհետեեւ,  օրենքով, Սահմանադրությամբ նախատեսված մարմինը, տվյալ դեպքում Վբերահսկիչ պալատը կատարել է ուսումնասիրություն, ստուգում, ես, որպես Ազգային ժողովի նախագահ, օգտվելով իմ իրավունքից, այդ թերությունների հետ կապված նյութերն ուղարկել եմ Դատախազություն, ստացել եմ պատասխան եւ այն հրապարակում եմ: Ես նաեւ հասկանում եմ, որ այդ հրապարակումները ոչ բոլորի սրտով են լինելու, հնչելու են քաղաքական եւ այլ բնույթի գնահատականներ, բայց ես մի անգամ հայտարարել եմ, որ արդեն ձեռք եմ բերել իմունիտետ: Թող ով ինչ ուզում է ասի, խոսքը փաստի մասին է, կապ  չունի, որ կուսակցությունից է: Եթե մեկը «Օրինաց երկրից» չարաշահում է կատարել կամ թերացել է, ուրեմն թող գնա պատասխան տա: Ինձ թվում է, բոլոր կուսակցություններն էլ պետք է ըմբռնումով մոտենան: Կա՞ սխալ, կա՞ մեղավոր, ուրեմն պետք է սխալը շտկել, մեղավորներին ենթարկել պատասխանատվության, որպեսզի Հայաստանում ոչ թե իշխանությամբ սահմանափակենք մարդկանց իրավունքը, այլ իրավունքով սահմանափակենք իշխանությունը:

Մարիետա Մակարյան. «Ազգ» օրաթերթ

-Քաղաքակապետարանում կատարվում են ուսումնասիրություններ, ե՞րբ դրանք կավարտվեն եւ արդեն կա՞ն արդյոք աղմկահարույց բացահայտումներ:

-Ստուգումները Երեւանի քաղաքապետարանում  մոտ ապագայում կավարտվեն եւ սահմանված կարգով կներառնվեն Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Ես կարող եմ խիստ արտառոց եւ ինձ համար խիստ մտահոգիչ փաստի մասին ասել` խախտելով ՀՀ օրենքները, Անօրգանական քիմիայի ինստիտուտից 3000 քառ. մետր շենք, հողատարածք օտարել են արտոնյալ կարգավիճակում գտնվող  ինչ որ սուբյեկտի, որն էլ այդ ամենը ձեռք բերելով չնչին գնով, ընդամենը երկու ամիս անց վերավաճառել է մեկ այլ կազմակերպության: Երբ ես հանդիպեցի գիտնականների հետ, նրանք այդ հարցը բարձրացրին: Ես պաշտոնապես դիմել եմ եւ քաղաքապետին, եւ մյուս իրավասու մարմիններին այս խնդիրն ուսումնասիրելու համար: Անթույլատրելի է հատկապես գիտական հիմնարկներին պատկանող եւ քաղաքի լավ հատվածներում գտնվող հողամասերը օտարել: Մի փաստ ներկայացնեմ: Երեւան քաղաքում վերջին 10 տարիների ընթացքում օտարվել է 57 մանկապարտեզի շենք: Երբ ես օրեր առաջ հանդիպում էի նախադպրոցական հաստատությունների տնօրենների հետ, Արաբկիրի թաղապետարանի կրթության վարչության պետն ասաց, որ Արաբկիրում անհրաժեշտ են շենքեր, մանկապարտեզներ բացելու համար: 10 տարվա ընթացքում 11 շենք միայն Արաբկիրում է օտարվել: Բայց այսօր, նույն համայնքի ղեկավարը, կամ թաղապետարանը մտահոգված է շենք ձեռքբերելու հարցով: Դրա համար մենք պետք է ժամանակին կարողանանք ահազանգել, մեր մտահոգությունը հնչեցնել, որպեսզի վաղը չկանգնենք կոտրած տաշտակի առաջ:

Կարինե Դանիելյան. «Ազգ» օրաթերթ

-Հրապարակվել է, որ 24 վարկային ծրագրերից 18-ը անարդյունավետ են աշխատել: Դուք նշեցիք մեկ-երկուսի մասին, ինչպե՞ս պետք է լուծվի մյուսների հարցը եւ առողջապահության ոլորտի բացթողումների մասին ի՞նչ կասեք, կա՞ն հիմնարկներ, որոնց ղեկավարները պատասխանատվության են ենթարկվել:       

  -19 վարկային ծրագրերի ուսումնասիրությունների արդյունքներ ես  ուղարկել եմ ՀՀ դատախազություն: Այդ 19 ստուգումների արդյունքներն ամփոփված են եղել Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվության մեջ: 19 ուսումնասիրությունների արդյունքներով էլ կիրառվել են դատախազական հակազդման միջոցներ` սկսած քրեական գործերից մինչեւ միջնորդագրերի ներկայացում: Ես այսօր չէի հավակնում ամբողջ նյութը ներկայացնել, որովհետեւ դա կարող է ժամեր տեւել: Առողջապահության համակարգում պետական պատվերի հետ կապված Վերահսկիչ պալատի ստուգումները ցույց են տալիս, որ կան բազմաթիվ թերություններ եւ այդ մասին կան  համապատասխան արձանագրություններ: Ինչ վերաբերում է ավելի մանրամասն տեղեկությանը, ես առաջարկում եմ դա ստանալ ՎՊ նախագահ Գագիկ Ոսկանյանից, որովհետեւ ես այսօր խնդիր չէի դրել հրապարակել բոլոր մանրամասները, այլ` ներկայացնել հիմնական ուղղությունները: 40 համայնքի ղեկավարի եւ 5 նախարարի միջնորդություն է ներկայացվել, բայց ես չմանրամասնեցի, թե որին ինչի համար է դա ներկայացվել:

Արմեն Զաքարյան. «Ազատություն» ռադիոկայան

-Գո՞հ եք արդյոք Գլխավոր դատախազության կատարած աշխատանքից: Եվ երկրորդը, անցած տարի այս ժամանակահատվածում աղմուկ բարձրացավ դատարանների շենքների վերանորոգման ընթացքում տեղի ունեցած չարաշահումների շուրջ: Տեղյա՞կ եք արդյոք, թե ինչ եղավ դրա ավարտը:

-Այդ 19 ծրագրերից մեկն էլ վերաբերում է  արդարադատության համակարգին: Բոլոր նյութերի հետ կապված մենք կոնկրետ  պատասխաններ ստացել ենք: Ինչ վերաբերում է նրան, թե պատասխաններից ես գոհ եմ, թե ոչ, ապա ես համարում եմ, որ ձեզ հետ միասին  շատ կարեւոր քայլ ենք կատարում: Ես 12 տարի է ԱԺ պատգամավոր եմ, բայց առաջին անգամ է, որ Վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների նյութերն ուղարկվել են դատախազություն, ստացվել է պատասխան, այդ պատասխանը հրապարակվում է եւ տեսնում ենք, որ կիրառվել են իրավական ներգործության միջոցներ: Գուցե կուզենայինք ավելի կոշտ գնահատականներ լսել, բայց ես կարծում եմ, որ առաջին շատ կարեւոր քայլն արված է եւ հետագա հետեւողականության շնորհիվ, ես համոզված եմ, որ կլինեն մեծ արդյունքներ: Պետք է պատասխան տան, 128 միլիոն դրամը, որ կերել են ու քլորը չեն առել, ի՞նչ են արել այդ գումարը: Ջրային համակարգում 205 միլիոն դրամը կամ մոտավորապես 450 000 ԱՄՆ դոլարը ու՞ր է, կամ 250 միլիոն դրամի, որ հավասար է 130 000 ԱՄՆ դոլարի` անարդյունավետ  ծախսը… Այս ամենն արձանագրված է եւ մեր իրավասությունների շրջանակներում մինչեւ վերջ հետեւողական ենք լինելու, որպեսզի մեղավորները  ենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության: Խոսքով հնարավոր չէ կոռուպցիայի դեմ պայքարել, պետք է գործնական քայլեր կատարել, իսկ խորհրդարանը ունի մեկ գործիք` Վերահսկիչ պալատը, եւ այս ուսումնասիրություները ՎՊ-ն կատարել է, մենք էլ սահմանված կարգով ընթացք ենք տվել:

Նաիրա Զոհրաբյան.«Հայկական ժամանակ» օրաթերթ

-Երեկ նախագահն անդրադարձավ 34 կուսակցությունների համատեղ հայտարարությանը եւ ասաց, այն կուսակցությունները, որոնք ստորագրել են, իրենց անհարմար վիճակի մեջ են դրել: Ստորագրելով «Նոր ժամանակներ» կուսակցության հայտարարության տակ, «Օրինաց երկիրը» համարու՞մ է, որ հայտնվել է անհարմար վիճակում:

–Նախ պետք է ընթերցել նախագահի հայտարարության այն մասը, որտեղ ասվում է, որ անթույլատրելի է քրեական տարրերի ներգործությունը քաղաքական գործընթացների վրա: Պետք է սպասել քննության ավարտին: «Օրինաց երկիրը» ստորագրել է այդ հայտարարության տակ, համարում է, որ ճիշտ է ստորագրել եւ մենք այսուհետ դատապարտելու ենք քաղաքական գործընթացների վրա ցանկացած քրեական տարրի ներգործության փորձ, ում կողմից էլ այն կատարված լինի: Տեսնենք, թե քննությունը ինչ գնահատական կտա այս ամենին:

Դիանա Մարկոսյան. «Այբ Ֆե»

-Ինչու՞ նման հայտարարություն չարվեց Հայկ Բաբուխանյանին դանակահարելուց հետո եւ ապրիլի 12-13-ի դեպքերի կապակցությամբ:

–Հայկ Բաբուխանյանի հետ տեղի ունեցածը ես ինքս շատ խիստ դատապարտել եմ, եւ «Օրինաց երկիրը» նույնպես: Ապրիլի 12-13-ի հետ կապված էլ յուրաքանչյուր քաղաքական ուժ կամ գործիչ իր համոզմունքներից ելնելով տվել է իր հստակ գնահատականը: Հայաստանի քաղաքական դաշտը բաժանված է եւ յուրաքանչյուրը կարող է ունենալ իր համոզմունքը:

Արտակ Բարսեղյան.«Մեդիամաքս»

-Ինչպե՞ս եք գնահատում Վրաստան կատարած Ձեր պաշտոնական այցի արդյունքները եւ պատրիարք Իլիա Երկրորդի հետ քննարկվե՞ց արդյոք Վրաստանի տարածքում գտնվող հայկական եկեղեցիների հարցը:

- Այցի հետ կապված ուզում եմ 4 կարեւոր կետ առանձնացնել` բավական լրջորեն բարձրացվել են Ջավախքի հայությանը հուզող խնդիրները եւ ստացվել են բավարար հավաստիացումներ կոնկրետ ու գործնական քայլեր իրականացնելու ուղղությամբ, քաղաքական մակարդակով քննարկվել է աբխազական երկաթուղու վերագործարկման խնդիրը, քննարկվել է մեր եկեղեցիների եւ եկեղեցապատկան հողերի խնդիրը, քննարկվել է Վրաստանում գործող 150 հայակական դպրոցների հարցը: Մայիսի 15-ին Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը կմեկնի Վրաստան, իսկ մինչեւ մայիսի վերջ Հայաստան կայցելեն Ջավախքի եւ մյուս հայաշատ վայրերի 30 դպրոցների տնօրեններ, խնդիրները տեղում քննարկելու եւ լուծումներ գտնելու նպատակով:

Ռիտա Կարապետյան. «Նոյան տապան»

-Տեսակետ է հնչել, որ կոալիցիան ցանկանում է երկրի կառավարումը հեռու պահել քրեական տարրեից, բայց ի զորու չէ: Դուք համամի՞տ եք:

           -Կարծում եմ` բոլորն էլ, ոչ միայն կոալիցիա կազմող քաղաքական ուժերը, շահագրգիռ են, որ կրիմինալը չներթափանցի քաղաքական դաշտ: Սա, կարծում եմ, բոլորի քաղաքական տեսակետն է: Ինչ վերաբերում է ի զորու լինել չլինելուն,  քաղաքական ուժերն ունեն իրենց իրավունքներն ու պատասխանատվությունը: 

Օֆելյա Քոչարյան. «Ամբիոն»

-Խոսակցություններ են պտտվում, որ դպրոցի տնօրեն նշանակելու համար, կամ  հատկապես ԱԺ-ում աշխատանքի անցնելու համար ստիպում են դառնալ «Օրինաց երկրի» անդամ: Կարո՞ղ եք ասել, այսօր ԱԺ աշխատակիցներից քանի՞սն են «Օրինց երկրի» անդամ:

-  Ասելով հո չէ՞, իհարկե փաստեր չկան, եթե կան ներկայացրեք, խոսեք փաստերով: Դպրոցի տնօրենը նշանակովի չէ, դպրոցի ընօրենն ընտրովի պաշտոն է եւ դուք որպես լրագրող պետք է դա իմանաք: 

Վաղուց անցել են այն ժամանակները, երբ մարդուն հնարավոր է հարկադրել դառնալու որեւէ կուսակցության անդամ: Ինչ-որ բան եթե արվում է պարտադրանքով, դրանից լավ բան չի կարող լինել: Ինչ վերաբերում է ԱԺ-ին: ԱԺ-ում ես որեւէ մեկին առ այսօր աշխատանքից չեմ ազատել, որպեսզի փոխարենն ուրիշին ընդունեմ: Եղել են թափուր պաշտոններ, հայտարարվել են մրցույթներ, օրենքով սահմանված կարգով մարդիկ մասնակցել են եւ ընդունվել աշխատանքի: Ազգային ժողովը բազմակուսակցական մարմին է, այդ թվում նաեւ ԱԺ-ի աշխատակազմը: Մարդ կա ՀՀՇ-ի ժամանակներից այստեղ աշխատում է եւ այսօր էլ համոզված ՀՀՇ-ական է: Ի՞նչ է պատահել, պետք է հարգենք մարդկանց քաղաքական համոզմունքը:


23.12.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ասուլիսը
Դեկտեմբերի 23-ին հրավիրած մամլո ասուլիսում ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նախ շնորհակալություն հայտնեց այն  բոլոր լրագրողներին, ովքեր 2005 թվական...

22.12.2005
Արթուր Բաղդասարյան. «Երբեմն կոալիցիան նմանվում է ամուսնության, որտեղ խանդը սիրուց ուժեղ է»
Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատասխանեց«Ազգ»-ի կայքէջի ընթերցողներիեւ մեր հարցերին: Աժ նախագահին հարցեր էին եկել աշխարհի տարբեր ծայ...

22.11.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Ուկրաինայի անկախության տոնի առիթով Կիեւի Մայդանում
Մայդանում դիմելով տոնակատարության հազարավոր մասնակիցներին` ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ասաց. «Թույլ տվեք շնորհավորել ձեզ տոնի առիթով եւ մաղթել հ...

12.11.2005
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-ՕԵԿ-ը եւ անձամբ Արթուր Բաղդասարյանը մտավախություն չունե՞ն, որ «կրակն իրենց վրա են վերցնում» Մհեր Շահգելդյանին կոալիցիայի կողմից նշանակելով շտաբի պետ:...

01.11.2005
«Խորհրդարանը հասարակության հայելին է»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Ինչպե՞ս եք գնահատում խորհրդարանի 15-ամյա գործունեությունը նախ որպես նախկին պատգամավոր, ապա որպես հան...

13.10.2005
«Ավանդների փոխհատուցումը կլինի շարունակական եւ բարձր ինդեքսացիայով»
ասում է ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը-Պարոն Բաղդասարյան, ինչպե՞ս եք գնահատում կոալիցիայի խորհրդի գիշերային որոշումը` ավանդների վերանայման ինդեքսավորմ...

12.10.2005
«Ով այսուհետ խոսի ավանդների վերադարձի դեմ, կխոսի ինքն իր դեմ»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ-Պարոն Բաղդասարյան, Ձեր կարծիքով` ավանդների վերադարձը թեկուզ առայժմ միայն նպաստառուներին ռեա՞լ փաստ է եւ մի քանի...

04.10.2005
«Հազար քայլը սկսվում է առաջին քայլից, պետք է առաջ գնալ»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՃԵՊԱԶՐՈՒՅՑԸՀոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ճեպազրույց ունեցավ լրագրողների համար: Աժ նախագահը ասաց....

01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներՀոկտեմբեր...

20.09.2005
«Գործերը ավելի բարձր են խոսում, քան բառերը»
ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Իսկապե՞ս այսօր ԱՄՆ-ը Ձեզ տեսնում է իբրեւ այլընտրանքային լիդեր, Ձեր կարծիքով` ավելի շատ Ձե՞զ, թե՞ Արամ Սարգսյան...

15.09.2005
«Քվեն փամփուշտից զորեղ է»
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ելույթը Խորհրդարանների նախագահների երկրորդ համաշխարհային համաժողովումԽորհրդարանների մասնակցությունը գլոբալխնդիրների ...

12.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի մամլո ասուլիսը` աշնանային նստաշրջանի նախօրեին
Սեպտեմբերի 12-ին` ԱԺ երրորդ գումարման վեցերորդ նստաշրջանից առաջ,ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը լրագրողների համար հանդես եկավ ավանդական մամլո ասուլի...

02.09.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը Լեռնային Ղարաբաղի անկախության 14-ամյակի առիթով շնորհավորական ուղերձներ է հղել ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանին, ԼՂՀ ԱԺ...

23.08.2005
ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆԸ ՀՐԱՎԻՐՈՒՄ Է ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ
ԼՈՒՅՍ ՏԱՐԱԾԵԼՈՒ ԵՐԿՈՒ Ձեւ ԿԱ` գտնում էԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ -Պարոն Բաղդասարյան, օգոստոսի 29-ին հրավիրված է ԱԺ արտահերթ նստաշրջան` Սահմանադրության փոփոխո...

19.08.2005
Սահմանադրական բարեփոխումները երաշխիք են ժողովրդավարական պետության
Օգոստոսի 19-ին կայացավ ԵԽԽՎ նախագահ Ռենե վան դեր Լինդենի եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի համատեղ մամլո ասուլիսը:ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ողջու...

17.07.2005
«AEPLAC» ամսագրի հարցազրույցը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Կարծում եք` Հայաստանը կարո՞ղ է ապագայում անդամակցել Եվրամիությանը: -Հայաստանի Եվրոպական Միությանն անդամակցության խնդիրը պետք է լինի մեր երկրի ներկայի...

16.07.2005
«ՀԱԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ»`
-Պարոն Բաղդասարյան, բավականին հակասական կարծիքներ են հնչում Վենետիկի հանձնաժողովին ուղարկված Սահմանադրական տարբերակի վերաբերյալ: Դո՞ւք ինչպես եք ...

14.07.2005
«ՎԱՏ ՕՐԵՆՔՆԵՐԸ ԼԱՎ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԵՆ ՍՏԵՂԾՈՒՄ ՉԱՐԱՇԱՀՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՐ»,-
    ԱՍՈՒՄ Է ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ    -Ինչպե՞ս եք գնահատում Սահմանադրական փոփոխությունների գործընթացը: Ինչու՞ են Հայա...

12.07.2005
«168 ԺԱՄ» ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ
  -Պարոն Բաղդասարյան, կոալիցիայի անդամ կուսակցությունների միջեւ պարբերաբար լուրջ սրացումներ են տեղի ունենում, եւ որպես կանոն, կողմերից մեկը ...

14.06.2005
«Ժողովրդավարությունն ինձ համար ավելի շատ օրենք է, քան բացառություն»
ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԻՐ ԵՎ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ԵՐԿԱՄՅԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Երրորդ գումարման Ազգային ժողովի գործունեության երկու տարին...

04.06.2005
«Գալու է թացը չորից սահմանազատելու ժամանակը»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ-Պարոն Բաղդասարյան, սահմանադրական բարեփոխումների առաջին ընթերցմամբ ընդունված նախագծին Վենետիկի հանձնա...

10.05.2005
Պատասխաններ «Երրորդ ուժ» թերթի հարցերին
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ -Շուտով կլրանա Աժ-ի գործունեության երկու տարին:  Որպես Աժ նախագահ` այս ժամանակահատվածի համ...

06.05.2005
Առաջընթացի հույսը ինձ համար ավելի կարեւոր է , քան անցյալի տխուր հիշողությունը
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -Պա՟րոն Բաղ՟դա՟սա՟րյան, բա՟վա՟կա՟նին ժա՟մա՟նակ է ան՟ցել այն պա՟հից, երբ հան՟րա՟պե՟տու՟թյան թեր՟թե՟րո...

23.04.2005
«Ոչ ոք չի կարող մեր մեջ անլիարժեքության զգացում առաջացնել, առանց մեր համաձայնության»,-ասում է ԱԺ նախագահ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ
-Դուք գո՞հ եք ՕԵԿ-ի նախարարների աշխատանքային գործունեությունից, արդյո՞ք կոնկրետ ոլորտներից, որ վստահված են, իրենք կարողանում են «գլուխ հանել»: Իրենցից...

05.04.2005
Բելգիայի եւ Հայաստանի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսը
Ապրիլի 5-ինխորհրդարանում տեղի ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչներ...

01.04.2005
Արթուր Բաղդասարյան. «Ապագայի ընտրություն, կամ` հանուն հասարակական համաձայնության»
ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԵՍՆԵՆՔ ԱՊԱԳԱՅԻ ԵՎ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ԻՐԱԿԱՆ ՀՈՒՅՍԸ Հայտնություն արած չեմ լինի, եթե հայտարարեմ, որ Հայաստանում ազատ, արդար եւ թափանցիկ ընտրություն...

24.03.2005
«Մենք պիտի առաջնորդվենք համաշխարհային հանրության մեջ ընդունված չափանիշներով»
ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ ՀՀ ԱԺ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԵՏ -2005 թ. ապրիլին առաջավոր մարդկությունը կնշի Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության 90-ամյակ...

24.03.2005
Պատասխաններ «Ազգ» օրաթերթի հարցերին
-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում եղած ընթացքում ի՞նչն եք առավել կարեւորում:-Ազգային ժողովի նախագահի պաշտոնում նախեւառաջ կարեւորում եմ Ազգային ժողովի...

24.03.2005
Հարցազրույց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ
-Վերջերս քաղաքական տարբեր ուժերի ներկայացուցիչներ՝ «Ի պաշտպանություն Լեռնային Ղարաբաղի» խորագրով համաժողովի ընթացքում կոչ արեցին «ոչ մի թիզ հող» չզիջե...

08.03.2005
ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդրեի մամուլի ասուլիսը
Մարտի8-ին Ազգային ժողովում տեղի ունեցավ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի եւ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա ՈՒդ...

28.02.2005
Ժողովուրդը լավ գիտի` ով ով է
   «ԻՐԱՎՈՒՆՔԻ» ՀԱՐՑԵՐԻՆ ՊԱՏԱՍԽԱՆՈՒՄ Է ...

18.02.2005
Կայծից բոց չի՞ բռնկվի
Գար՟նան մո՟տա՟լուտ շուն՟չը մարդ՟կանց հետզ՟հե՟տե թո՟թա՟փում է ձմ՟ռան թմ՟բի՟րից ու նո՟րից ար՟դիա՟կան է դառ՟նում ար՟դեն քա՟նի՜ տա՟րի թե՟ւա՟ծող հար՟ցադ՟րո...

12.02.2005
«Ինձ ոչինչ պարտադրել հնարավոր չէ»
Հարցազրույց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ-Գարնանային նստաշրջանի մեկնարկի «պռավալը» կարելի՞ է համարել դիտավորություն: Եթե ոչ, ապա կարո՞ղ ենք աս...

04.02.2005
ՀՀ ԱԺ նախագահի ասուլիսը գարնանային նստաշրջանից առաջ
Փետրվարի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը գարնանային նստաշրջանի նախօրեին հանդիպեց լրագրողների հետ` խորհրդարանում հաստատված ավանդույթով: Նախ խորհ...


ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am