National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
17.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
17.11.2004
ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվում են 2005 թ. պետբյուջեի նախագծի քննարկումները

ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովներում նոյեմբերի 17-ին շարունակվեցին 2005 թ. ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկումները:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության եւ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացնելով սոցիալական ապահովության եւ սոցիալական ապահովագրության 2005 թվականի ծախսերը ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը տեղեկացրեց, որ հաջորդ տարվա թիվ մեկ ֆինանսական փասատաթղթի հիմնական կողմնորոշիչը սոցիալական ուղղվածությունն է եւ այդ առաջնահերթությունը ձեւավորվել է կառավարության ընդունած Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով եւ այս տարի ընդունված միջնաժամկետ ծախսային ծրագրով: Եթե Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագրով նախատեսված էր սոցիալական ապահովության եւ ապահովագրության տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ ներկայացնել 5,16 տոկոս, ապա արդեն բյուջեն կազմելիս պարզ է դարձել, որ 2005 թ-ին այդ ցուցանիշը կարող է լինել 5,5 տոկոս: Սա, ըստ Պավել Սաֆարյանի, նշանակում է առաջընթաց սոցիալական ոլորտում ավելին, քան նախատեսված էր  ԱՀՌԾ-ով: Եթե սոցիալական ապահովության ոլորտին 2004 թ-ին հատկացվել էր 35,8 միլիարդ դրամ, ապա 2005թ-ի պետական բյուջեի նախագծով նախատեսված է 45,6 միլարդ դրամ: Այստեղ աճը կազմում է շուրջ 27 տոկոս եւ ավելացված հատվածը բաժին է ընկնում ընթացիկ ծախսերին:

2005 թ-ին կառավարությունը կիրականացնի կենսաթոշակային ապահովան ծրագիրը, որը ներառում է նախ սպայական անձնակազմի եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակային ապահովումը: Այս հոդվածով 2004 թ-ի համեմատությամբ ծախսերն ավելացվելու են 1 միլիարդ 467 միլիոն դրամով: Շուրջ 20 տոկոսով բարձրացվել են 1990-94 թթ.-ի մարտական գործողություններին մասնակից զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների կենսաթոշակները, կազմելով շուրջ 274 միլիոն դրամ:

Կառավարության իրականացնելիք «Սոցիալական կենսաթոշակներ» ծրագրի ծախսերը 2004 թ-ի համեմատ ավելացել են 467 միլիոն դրամով: Սա պայմանավորված է բազային կենսաթոշակի նախատեսվող ավելացմամբ. 2005թ-իապրիլի 1-ից գործող 3000 դրամի դիմաց բազային կենսաթոշակը պետք է համարվի 400 0 դրամը:

2005 թ-ին կառավարությունը կիրականացնի նաեւ«Պետական բյուջեից պետական կենսաթոշակների մասին ապահովագրական ստաժի համար» ծրագիրը, որտեղ 2004 թ-ի համեմատ աճը կազմել է 119 միլիոն դրամ: Պատճառը նույնպես բազային կենսաթոշակի ավելացումն է:

Հաջորդ խոշոր ծրագիրը, որ 2005 թ-ին շարունակելու է իրականացնել կառավարությունը, Աղքատության ընտանեկան նպաստն է, որ նախատեսում է միանվագ դրամական օգնություն: 2004 թ-ին այս ծրագրի իրականացման համար նախատեսված էր 16 միլիարդ 93 միլիոն դրամ: 2005 թ-ի համար առաջարկվում է հաստատել 20 միլիարդ 166 միլիոն դրամ: Սա հնարավորություն կտա ոչ միայն պահպանել 139000 ամենաանապահով ընտանիքներին տրվող նպաստը, այլեւ նպաստի չափը 9300 դրամից հասցնել 12.100 դրամի:

Տարեցներին մատուցվող ծառայությունների ոլորտում եւս անցած տարվա համեմատությամբ 22,7 տոկոս աճ է նախատեսված: Այս տարվա677 միլիոնի դրամի դիմաց հաջորդ տարի նրանց նախատեսվում է մատուցել 830 միլիոն դրամի ծառայություն: Գումարային տարբերությունը պայմանավորված է խնամվող տարեցների միջին օրական պահպանման ծախսերի աճով` 14,2 տոկոս, նաեւ խնամվող տարեցների թվի ավելացմամբ եւ նրանց խնամքն իրականացնողների աշխատավարձի բարձրացմամբ: Եթե 2004 թ-ին տուն ինտերնատների եւ մանկատների աշխատողների միջին աշխատավարձը 19.970 դրամ էր, ապա 2005 թ-ին նախատեսվում է այդ թիվը հասցնել 39.600 դրամի:

2005 թ-ին կշարունակվի նաեւ «Նպաստ աշխատանքի դիմաց» ծրագիրը: Անցած տարի ծրագիրը հաստատվել էր 500 միլիոն դրամով, 2005թ-ի համար առաջարկվում է հաստատել 600 միլիոն դրամի չափով: Հաջորդ տարի փոփոխություններ են առաջարկվում նաեւ ծրագրի քաղաքականության մեջ` նպաստը կփոխարինվի աշխատավարձով, իսկ աշխատած ժամանակահատվածը կհամարվի աշխատանքային ստաժ:

Ըստ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Աղվան Վարդան յանի, եթե 2004 թ-ին նախարարությունը ֆինանսավորել էր 19 միլիարդ 8 միլիոն դրամընդհանուր արժողությամբ 16 ծրագիր, ապա 2005թ-ինկֆինանսավորվի 24 միլիարդ 600 միլիոն դրամ արժողությամբ 24 ծրագիր:

Սոցիալական համակարգում նորություն կլինի այլընտրանքային ծառայությունն անցնողների աշխատանքը ոլորտում: Նրանց համար նույնպես որոշակի ծախսեր են նախատեսված:

Նախատեսվում է, որ հաջորդ տարի կենսաթոշակային հիմնադրամըկհավաքագրի 65 միլիարդ 394 միլիոն դրամ:

Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի նախագահ Ֆրունզե Մուշեղյանը ներկայացրեց հիմնադրամի եկամտային եւ ծախսային մասերը: 2005թ-ի բյուջեի նախագծով սոցիալական ապահովության պետական հիմնադրամի ընդհանուր եկամուտները կազմում են 85 միլիարդ 103 միլիոն դրամ, նախորդ տարվա68 միլիարդ258 միլիոն դրամի փոխարեն: Հիմնադրամի ծախսերը կկազմեն 85 միլիարդ 103 միլիոն դրամ:

Բնապահպանության ոլորտի հաջորդ տարվա ծախսերը կկազմեն 2 միլիարդ 367 միլիոն դ րամ: Ինչպես տեղեկացրեց` բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը, նախորդ տարվա համեմատությամբ, այստեղ եւս ֆինանսավորումն ավելացվել է: Հատկացվող պետական միջոցների հաշվին նախտեսվում է մի շարք ծրագրերի իրականացում: 4,5 միլիոն դրամ, գումարած միջազգային որոշակի ֆինանսավորում 2005 թ-ին նախատեսված է «Որոտան» պարկի, «Ջերմուկ» Ազգային պարկի եւ «Արփի լիճ» արգելավայրի ստեղծման համար: 244 միլիոն դրամ նախատեսվել էՀիդրոօդերեւութաբանական եւ մոնիտորինգի պետական ծառայության համար:

Ինչպես տեղեկացրեց առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, առողջապահության ոլորտի 2005թ-ի պետական բյուջեն կազմվել է հաջորդ տարվա առողջապահական պետական ծրագրերին համապատասխան եւ ուղղված է բնակչության` բժշկական օգնությունից օգտվելու մատչելիությանը եւ ԱՀՌԾ-ի իրականացմանը: Հաջորդ տարի առողջապահության համակարգի համար նախատեսվել է 32,8 միլիարդ դրամ` 31 տոկոսով ավելին 2004 թ-ին նախատեսված բյուջետային միջոցներից: Առողջապահության ոլորտի ծախսերի տեսակարար կշիռը համախառն ներքին արդյունքի մեջ կազմում է 1,62 տոկոս: 2005-ին մեծ ուշադրություն է դարձվելու հիվանդանոցային բուժօգնությանը: Այս ենթախմբում նախատեսվում է մոտ 14 միլիարդ դրամ բյուջետային միջոց, նախորդ տարվա 12,5 միլիարդ դրամի փոխարեն: Հիվանդանոցային պայմաններում պետական պատվերի շրջանակներում մեկ հիվանդի բուժման միջին տեւողությունը կազմում է 11 օր: Մեկ հիվանդի մեկ օրվա բուժման համար նախատեսվում է 8700 դրամ կամ մեկ հիվանդի լիովին բուժման համար նախատեսվում է միջինը մոտ 96.000 դրամ` նախորդ տարվա 91.000 դրամի փոխարեն: Առաջնահերթ է համարվում առաջնային ամբուլատոր պոլիկլինիկական բժշկությունը, հետեւաբար հաջորդ տարվա համար կառավարությունըավելացրել է այս գծով ծախսերը, նախատեսելով 12,5 միլիարդ դրամ 2004թ-ի8,7 միլիարդ դրամի փոխարեն: 2005թ-ին նախատեսվում են նաեւ բուժաշխատողների աշխատավարձի բարձրացում, նրանց վերապատրաստում եւ ժամանակակից բուժտեխնիկայի ձեռքբերում:

ՀՀ կառավարո ւթյանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը տեղեկացրեց, որ 2005 թ-ի բյուջեի նախագծով նախատեսված է իրականացնել 5 շարունակական ծրագիր եւ դրանց իրականացման համար նախատեսված են համապատասխան միջոցներ: Ծրագրերից մեկը վերաբերում է կենտրոնական ապարատի պահպանմանը, որի համար նախատեսված գումարները տեղավորվում են ընդհանուր նորմատիվների շրջանակում:Մնացած 4 ծրագրերը պարոն Եգանյանը բաժանեց 2 խմբի: Առաջինը վերաբերում է Ադրբեջանից բռնագաղթած փախստականներին, երկրորդը ՀՀ իշխանություններից ապաստան խնդրող քաղաքացիների հետ տարվող աշխատանքին:

«ՀՀ 2005 թ- պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված գիտության, կրթության, մշակույթի, տեղեկատվության եւ սպորտի ոլորտների բյուջետային ֆինանսավորման հարցերը քննարկվեցին ԱԺ ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի եւ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում։

Մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Հովիկ Հովեյանը տեղեկացրեց, որ բնագավառի համար նախատեսվել է 4 մլրդ 323 մլն 700 հազար դրամ՝  2004-ի 3 մլրդ 60 մլն դրամի փոխարեն։

Ծախսերի աճը պայմանավորված է գրադարանների, թանգարանների, մշակույթի տների, կենտրոնների, թատերա-համերգային կազմակերպությունների աշխատողների աշխատավարձի 50 տոկոս բարձրացմամբ։ Միջին աշխատավարձը կկազմի 26 հազար դրամ։

Գրադարանային հավաքածուների պահպանությունն ապահովելու նպատակով կտրամադրվի պատճենահանման սարք, գրապահոցներում կտեղակայվեն օդակարգավորիչ սարքեր։

Թանգարանների համար նախատեսված միջոցները՝ 865,4 մլն դրամի չափով ուղղվելու են սարքավորումների եւ կապիտալ ծախսերի ձեռքբերմանը։

Մշակույթի տների, ակումբների, կենտրոնների համար նախատեսված միջոցները՝ 114,4 մլն դրամ ուղղվելու են մշակութային օբյեկտների եւ վերականգնման համալիր ծրագրի իրականացմանը։

Հուշարձանների եւ մշակութային արժեքների վերականգնման եւ պահպանման համար նախատեսվել է 136,2 մլն դրամ։

Արվեստի հ ամար նախատեսված միջոցները՝ 1590,8 մլն դրամ կուղղվեն 43 թատերա-համերգային կազմակերպությունների սուբսիդիաների հատկացմանը եւ մշակութային միջոցառումների կազմակերպմանը։

Ըստ կառավարությանն առընթեր ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի պետական կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Իսպիրյանի, սպորտի բնագավառի համար նախատեսված 1մլրդ 39 մլն դրամն ուղղվելու է Հայաստանի հավաքական թիմերի մասնակցության ապահովմանը միջազգային տարբեր միջոցառումներին, ուսումնամարզական հավաքներին, հանրապետական առաջնություններին, մարզերի միջեւ սպորտային խաղերի անցկացմանը։

Կրթության եւ գիտության նախարար Սերգո Երիցյանը տեղեկացրեց, որ ոլորտին 2005-ին կհատկացվի 59,5 մխրդ դրամ։ Առաջին անգամ ուսուցիչների աշխատավարձի չափը կհամապատասխանեցվի մեկ շնչին ընկնող ՀՆԱ- ի չափին։

Հատուկ կրթության համակարգում 2005- ին կշարունակվեն բնագավառում իրականացվող բարեփոխումներն՝ ուղղված կառավարման արդյունավետության բարձրացմանն ու ֆինանսական մեխանիզմների կատարելագործմանը։

«Միջին մասնագիտական կրթություն» ենթախմբով նախատեսվել է 1454,5 մլն դրամ։ Ֆինանսական միջոցները կնապատակաուղղվեն արհեստագործական դպրոցների վերականգմանը։


17.11.2004
ԵԽԽՎ քաղաքական հարցերի հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 17-ին Փարիզում տեղի ունեցավ ԵԽԽՎ քաղաքական հարցերիհանձնաժողովի նիստը, որի օրակարգում էր նաեւ Դեւիդ Ատկինսոնի ներկայացրած զեկույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ: Հայաստանից նիստին մասնակցում էր ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, հանձնաժողովի անդամ Տիգ...

17.11.2004
ԱԺ մշտական հանձնաժողովի նիստը
Նոյեմբերի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության  հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Բարձրագույն եւ  հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագծին վերաբերող ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկությունները, եւ օրենքի նախագիծը ԱԺ նստաշրջանի եւ եռօրյա...

17.11.2004
Խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի եւ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովների նախաձեռնությամբ նոյեմբերի 17-ին Ազգային ժողովում տեղի ունեցան ՀՀ-ում հակածխախոտային պայքարի հիմնախնդիրներին վերաբերող խորհրդարանական լսումներ, որին մա...

17.11.2004
Ստացվել է 2947 նամակ
«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2004-ի երրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքներիհամառոտ տեղեկատվությունը:Ընդունվել, գրանցվել, ԱԺ նախագահին եւ փոխնախագահներին է ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am