«Քաղաքացիների առաջարկությունները, դիմումները եւ բողոքները քննարկելու կարգի մասին» ՀՀ օրենքի համաձայն` ԱԺ աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժինը հրապարակում է 2004-ի երրորդ եռամսյակի նամակների քննարկման արդյունքներիհամառոտ տեղեկատվությունը:
Ընդունվել, գրանցվել, ԱԺ նախագահին եւ փոխնախագահներին է հանձնվել ՀՀ քաղաքացիների 2243 դիմում, բոլորն էլ պատասխանվել են: ԱԺ նախագահին կից խորհուրդներին է ուղղվել 191 նամակ, բոլորն էլ պատասխանվել են:
Աժ մշտական եւ ժամանակավոր հանձնաժողովներին է հանձնվել 312 նամակ. բոլորն էլ գրավոր կամ բանավոր պատասխանվել են:
ԱԺ խմբակցություններին եւ պատգամավորական խմբին է հանձնվել 201 նամակ, բոլորն էլ գրավոր կամ բանավոր պատասխանվել են:
Նամակներում բարձրացված են օրենսդրական, իրավական, առողջապահական, սոցիալական, կրթական, ֆինանսական, բնակարանային ապահովման, զբաղվածության, սեփականաշնորհման, կենցաղային խնդիրներ: