Նոյեմբերի 17-ին ԱԺ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվեցին «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրինագծին վերաբերող ՀՀ կառավարության ներկայացրած առաջարկությունները, եւ օրենքի նախագիծը ԱԺ նստաշրջանի եւ եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար դրական եզրակացություն ստացավ:
Ազգային ժողովի եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկվելու համար հավանության արժանացան նաեւ երրորդ ընթերցման ներկայացված «Մշակութային արժեքների արտահանման եւ ներմուծման մասին» օրինագիծը եւ նախագծի հետ կապված այլ օրենքներում կատարված փոփոխությունները: