National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
6.10.2012

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
06.10.2012
ԱԺ փոխնախագահն ընդունեց Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին
1 / 1

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 6-ին ընդունեց Հայաստանում տեղի ունեցած «Կովկասյան-կասպյան շրջանի տեղաբնիկ ժողովուրդներ» խորագրով համաժողովին մասնակցած Կովկասի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչներին:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին պետականություն չունեցող էթնիկ փոքրամասնությունների ազգապահպանությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, ազատ տեղաշարժվելու, կրթության իրավունքներին ու էթնիկ զտումները կանխելուն առնչվող հարցեր:

Էդուարդ Շարմազանովի եւ կոնֆերանսի աշխատանքները համակարգող, ազգային փոքրամասնությունների հիմնախնդիրների գիտակ Լեւոն Մելիք-Շահնազարյանի գնահատմամբ` հայ ժողովուրդը շատ լավ է հասկանում   ազգային փոքրամասնությունների հիմնահարցերը, քանի որ աշխարհասփյուռ հայությունն էլ նման խնդիրների է բախվել ու շարունակում է բախվել աշխարհի մի շարք երկրներում: Հենց դա է պատճառը, որ Հայաստանի ազգային փոքրամասնություններն օգտվում են Հայաստանի եւ միջազգային օրենքներում ամրագրված, ազգային փոքրամասնություններին վերապահված իրավունքներից:

Ալբերտ Էսեդովը եւ Ֆեյզուդդին Նագիեւը տեղեկացրին, որ Ադրբեջանում ոչ միայն անտեսված են լեզգիների իրավունքները, այլեւ ամեն ինչ արվում է խթանելու էթնիկ զտումները. 1,5 մլն լեզգիները զրկված են տարրական իրավունքներից, նրանք մայրենի լեզվով կրթություն ստանալու իրավունք անգամ չունեն, քանի որ Ադրբեջանում չկա եւ ոչ մի լեզգիական դպրոց: Այդ երկրում ազգային փոքրամասնություններին ոչնչացնելու քաղաքականություն է վարվում: Պատվիրակները  պահանջում էին համամարդկային արժեքների վրա հիմնված ազգային իրավունքների պաշտպանություն, բայց քանի որ բարձրաձայնելու եւ միջազգային հանրությանը այդ խնդիրների մասին իրազեկելու հնարավորություն չունեն, նրանք խնդրեցին, որ հայ խորհրդարանականներն այդ մասին ահազանգեն միջազգային կառույցներում:

Ըստ Վագիֆ Կերիմովի` հայ ժողովրդի հետ իրենց փոխըմբռնումը պատմական ճակատագրով ու մատուցված անարդարություններով է պայմանավորված, ուստի իրենք շատ լավ են հասկանում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն ու ողջունում են Արցախի անկախությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերը:

ԱԺ փոխնախագահը բարձրացված հիմնախնդիրների լուծումը պայմանավորեց ակտիվ համագործակցությամբ եւ պատրաստակամություն հայտնեց Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների խտրականության աղաղակող փաստը բարձրաձայնելու միջազգային կառույցներում:


06.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել մեծանուն կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ մեր մշակույթի հենասյուներից մեկի` մեծանուն կոմպոզիտոր, ԽՍՀՄ եւ Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» եւ «Պատվո» շքանշանների ասպետ, պրոֆեսոր Էդվարդ Միրզոյանի մահվան կապակցությամբ:     Հայ ժողովուրդը կորցրեց տաղանդավոր արվեստագետի, ստ...

06.10.2012
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել ականավոր կենսաքիմիկոս Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ
Խորապես վշտացած եմ ականավոր կենսաքիմիկոս, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ, գիտության վաստակավոր գործիչ Արմեն Գալոյանի մահվան կապակցությամբ:   Հայ եւ համաշխարհային գիտությունը կոր...

06.10.2012
Ազգային ժողովում հյուրընկալվեցին սփյուռքահայ լրագրողները
Հոկտեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովում հյուրընկալվեցին «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ» լրագրողների համահայկական 6-րդ համաժողովի մասնակիցները: Խորհրդարանի նիստերի դահլիճում հյուրերը հանդիպում ունեցան ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ  Էդուարդ Շարմազանովի հետ: Ողջունելով սփյուռքահայ լրագր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am