National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.12.2008
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Նորքի տարեցների տուն-ինտերնատում

Դեկտեմբերի 26-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Նորքի տարեցների տուն-ինտերնատ,  ծանոթացավ այնտեղ բնակվող 230 տարեցների պայմաններին, շնորհավորեց նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթեց առողջություն եւ բարեկեցություն. «Ես այսօր ձեզ մոտ եմ եկել որպես հյուր եւ որպես ԱԺ նախագահ: Ձեր բոլոր խնդիրները մեր պետության ուշադրության կենտրոնում են: Շատ ուրախ եմ, որ դուք լավ եք, ձեր բոլորի դեմքից ժպիտը թող անպակաս լինի: 2008 թ-ը մեր պետության համար եղել է ձեռքբերումների եւ փորձությունների տարի: Մեր ժողովրդին մի բան է պակասում` հանդուրժողականություն, համերաշխություն եւ միասնություն:  Իմ կարծիքով 2009-ին այդ ամենը մենք կունենանք: Մեր պետությունը տարեցտարի դառնում է ավելի բարեկեցիկ եւ մենք փորձում ենք ժողովրդի կյանքը բարելավել: Ցանկանում եմ բոլորին շնորհավորել Ամանորի եւ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Ես այսօր պատահական չէ, որ ձեր կողքին եմ: Ինձ համար շատ կարեւոր է ձեր ապրելակերպը, ձեր տրամադրությունը»:
 
ԱԺ նախագահը տուն - ինտերնատին նվիրեց 3 միլիոն դրամ, որը հաստատության խորհուրդը  կծախսի ըստ անհրաժեշտության: Նա հավելեց, որ իր այցելությունները պարբերական են լինելու:  ԱԺ նախագահի նվերը մեծ խանդավառությամբ ընդունեցին  տուն - ինտերնատի բնակիչները, շնորհակալությունն ու երախտագիտությունն արտահայտելով երգ ու պարով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը եւս շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր ուղղեց տուն - ինտերնատի բնակիչներին եւ վստահեցերեց, որ նրանց բոլոր խնդիրներն  ուշադրության կենտրոնում են: Որպես լավ աշխատանքի գնահատանք, նախարարը տուն-ինտերնատի տնօրեն Արամայիս Ալոյանին հանձնեց նախարարության 90-ամյակի հուշամեդալ:  Հաստատության տնօրենն էլ իր հերթին, ծերանոցի եւ իր անունից հուշանվերներ հանձնեց ԱԺ նախագահին եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին:
 


26.12.2008
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը
Դեկտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները սկսելով` պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փո...

26.12.2008
Տարեմուտի ընդունելություն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 26-ին Ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տարեմուտի ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարներին: Դիմելով նրանց` ԱԺ նախագահն ասաց. «Այսօր Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում հավաքվելու նպատակը տարեմուտը միասին նշելն է: Ուզում ե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am