National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
26.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
26.12.2008
Տարեմուտի ընդունելություն Ազգային ժողովում

Դեկտեմբերի 26-ին Ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տարեմուտի ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարներին: Դիմելով նրանց` ԱԺ նախագահն ասաց.

«Այսօր Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում հավաքվելու նպատակը տարեմուտը միասին նշելն է: Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ` Ազգային ժողովի գործունեությունը լայնորեն լուսաբանելու համար: Ձեր ամենօրյա աշխատանքի շնորհիվ Ազգային ժողովը ամենաբաց եւ հրապարակային, թափանցիկ գործող պետական կառույցն է, որտեղ ոչ մի գաղտնիք լրագրողներից չի կարող լինել ու չկա:

Շնորհավորում եմ բոլորիդ ամանորը, մաղթում եմ համերաշխություն, հանդուրժողականություն, հաջողություններ ու երջանկություն: Ուզում եմ հավատալ, որ 2009-ին ձեր ռեպորտաժներն ու հրապարակումները խորհրդարանից կլինեն իսկապես օբյեկտիվ, հետաքրքիր, ժողովրդի համար կարեւոր եւ անհրաժեշտ: 

Թող 2009-ը բոլորիս բերի հաջողություններ, խաղաղություն ու բարեկեցություն մեր երկրին, առողջություն ու երջանկություն մեր մերձավորներին: 
Շնորհավոր ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

Այնուհետեւ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ լրագրողների միջեւ ծավալվեց անկաշկանդ զրույց եւ պարոն Աբրահամյանը պատասխանեց նրանց բազում հարցերին:

«Ի՞նչ փոփոխություններ են եղել Ազգային ժողովում եւ ի՞նչ փոփոխություններ են սպասվում» հարցին ի պատասխան պարոն Աբրահամյանը նշեց, որ փոփոխություններն ակնառու ու տեսանելի են, եւ դրանք ժամանակի որոշակի հատվածի հետ պետք չէ կապել, որովհետեւ շարունակական գործընթաց են ենթադրում: «Խորհրդարանը քաղաքական մարմին է, իսկ խորհրդարանի նախագահը` քաղաքական մարմնի ղեկավարը, եւ նախաձեռնված ու կատարված լուրջ քայլերն ուղղված են եղել հանդուրժողականության, միասնականության, համերաշխության հաստատմանը: Առաջիկայում նախատեսում ենք  Ազգային ժողով-ժողովուրդ բազմաթիվ շփումներ»,- ասաց ԱԺ նախագահը եւ հավելեց, որ այդ շրջագծում կլինեն պարբերական այցեր Հայաստանի մարզեր: Նախ` համայնքներ կայցելեն տվյալ տարածքից ընտրված պատգամավորները, տեղում կծանոթանան  համայնքի բոլոր խնդիրներին, անհրաժեշտության դեպքում խորհրդարանական լսումներ կկազմակերպվեն`  կառավարության հետ համատեղ լուծումներ գտնելու նպատակով: ԱԺ նախագահի հավաստիացմամբ` փոփոխություններ կլինեն նաեւ օրենսդրական նախաձեռնությունների հարցում. եթե հիմա օրինագծերի 92 տոկոսը ներկայացնում է կառավարությունը եւ  միայն 8 տոկոսը պատգամավորները, ապա առաջիկայում ավելի շատ նախաձեռնություններ կլինեն պատգամավորների կողմից: Պարոն Աբրահամյանը իրազեկեց նաեւ, որ ստեղծվել է աշխատանքային խումբ` զբաղվելու այն 21 օրենքների փոփոխությամբ, որոնք ՀՀ Սահմանադրական դատարանը  ճանաչել է երկրի Սահմանադրությանը հակասող: 

Ընդունելով նաեւ լրագրողների ու լրատվամիջոցների ղեկավարների բարեմաղթանքները ու տարեմուտի շնորհավորանքները` ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը հաջողություններ մաղթեց նրանց աշխատանքում ու անձնական կյանքում: 



26.12.2008
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը
Դեկտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները սկսելով` պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փո...

26.12.2008
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը Նորքի տարեցների տուն-ինտերնատում
Դեկտեմբերի 26-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Նորքի տարեցների տուն-ինտերնատ,  ծանոթացավ այնտեղ բնակվող 230 տարեցների պայմաններին, շնորհավորեց նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթեց առողջություն եւ բարեկեցություն. «Ես այսօր ձեզ մոտ եմ եկել որպես հյուր եւ որպես ԱԺ նախագահ: Ձեր բոլոր խնդիր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am