Դեկտեմբերի 26-ին ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այցելեց Նորքի տարեցների տուն-ինտերնատ, ծանոթացավ այնտեղ բնակվող 230 տարեցների պայմաններին, շնորհավորեց նրանց Ամանորն ու Սուրբ ծնունդը, մաղթեց
առողջություն եւ բարեկեցություն. «Ես այսօր ձեզ մոտ եմ եկել որպես հյուր եւ որպես ԱԺ նախագահ: Ձեր բոլոր խնդիրները մեր պետության ուշադրության կենտրոնում են: Շատ ուրախ եմ, որ դուք լավ եք, ձեր բոլորի դեմքից ժպիտը թող անպակաս լինի: 2008 թ-ը մեր պետության համար եղել է ձեռքբերումների եւ փորձությունների տարի: Մեր ժողովրդին մի բան է պակասում` հանդուրժողականություն, համերաշխություն եւ միասնություն: Իմ կարծիքով 2009-ին այդ ամենը մենք կունենանք: Մեր պետությունը տարեցտարի դառնում է ավելի բարեկեցիկ եւ մենք փորձում ենք ժողովրդի կյանքը բարելավել: Ցանկանում եմ բոլորին շնորհավորել Ամանորի եւ Սուրբ ծնունդի կապակցությամբ: Ես այսօր պատահական չէ, որ ձեր կողքին եմ: Ինձ համար շատ կարեւոր է ձեր ապրելակերպը, ձեր տրամադրությունը»:
ԱԺ նախագահը տուն - ինտերնատին նվիրեց 3 միլիոն դրամ, որը հաստատության
խորհուրդը կծախսի ըստ անհրաժեշտության: Նա հավելեց, որ իր այցելությունները պարբերական են լինելու: ԱԺ նախագահի նվերը մեծ խանդավառությամբ ընդունեցին տուն - ինտերնատի բնակիչները, շնորհակալությունն ու երախտագիտությունն արտահայտելով երգ ու պարով:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Համբարձումյանը եւս շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքեր ուղղեց տուն - ինտերնատի բնակիչներին եւ վստահեցերեց, որ նրանց բոլոր խնդիրներն ուշադրության կենտրոնում են: Որպես լավ աշխատանքի գնահատանք, նախարարը տուն-ինտերնատի տնօրեն Արամայիս Ալոյանին հանձնեց նախարարության 90-ամյակի հուշամեդալ: Հաստատության տնօրենն էլ իր հերթին, ծերանոցի եւ իր անունից հուշանվերներ հանձնեց ԱԺ նախագահին եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին:
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանը
Դեկտեմբերի 26-ին ԱԺ արտահերթ նստաշրջանի աշխատանքները սկսելով` պատգամավորները քվեարկությամբ ընդունեցին «Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փո...
Տարեմուտի ընդունելություն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 26-ին Ոսկեզօծ դահլիճում ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը տարեմուտի ընդունելության էր հրավիրել խորհրդարանում հավատարմագրված լրագրողներին եւ լրատվամիջոցների ղեկավարներին: Դիմելով նրանց` ԱԺ նախագահն ասաց. «Այսօր Ազգային ժողովի Ոսկեզօծ սրահում հավաքվելու նպատակը տարեմուտը միասին նշելն է: Ուզում ե...