National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
10.11.2006
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը

Նոյեմբերի 10-ին արտահերթ նիստում ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել օրակարգային վերջին հարցը` «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը եւ դրան առնչվող Հողային եւ Քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները:

ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը անընդունելի համարեցառաջինընթերցումից հետո հապճեպ առաջարկներիամփոփաթերթ ներկայացնելու ընթացակարգը, որի պատճառով ամփոփաթերթից դուրս են մնացել նաեւ «Օրինաց երկիր» խմբակցության առաջարկները: Նրա գնահատմամբ` օրինագծում համակարգային փոփոխություններ չեն արվել, հանրային շահի բնորոշումը հստակ չէ, դրա վերաբերյալ մշակված  մեխանիզմները բացակայում են:

ԱԺ պատգամավոր Վարդան Մկրտչյանի կարծիքով` հանրային գերակա շահը ճանաչելու հարցը պետք է վերապահել Ազգային ժողովին եւ ոչ թե կառավարությանը, գերակա շահի սահմանումը հստակ չէ, անտեսված է հասարակական կարծիքը: Պետությունը ինքը պետք է քաղաքացիների հետ կնքի սեփականության օտարման մասին պայմանագիր եւ նոր միայն համագործակցի կազմակերպությունների հետ` պաշտպանելով քաղաքացու շահը: Այս եւ այլ հարցերին վերաբերող «Արդարություն» խմբակցության առաջարկները ոչ միայն հաշվի չեն առնված, այլեւ ներառված չեն ամփոփաթերթում:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանի գնահատմամբ` ներկայացված նախագիծը հակաժողովրդական է, նպատակ ունի պաշտպանել մի խումբ մարդկանց շահերը: Խախտված է մարդու եւ սեփականության իրավունքների սահմանադրական նորմը, ինչի համար 27 ստորագրությամբ կդիմեն Սահմանադրական դատարան:

«Արդարություն» խմբակցության տեսակետը օրինագծի վերաբերյալ ներկայացրեց խմբակցության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա տեղեկացմամբ` այս նախագիծը 5 անգամ ներկայացվել է Ազգային ժողովի քննարկմանը եւ 4 անգամ խորհրդարանը մերժել է. առանց էական փոփոխությունների օրինագիծը նորից Ազգային ժողով բերվելու փաստը, ըստ նրա, իրավունք է  տալիս ասելու, որ խորհրդարանը դարձել է կառավարության կցորդը:

ՀՀ արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը եզրափակիչ ելույթում տեղեկացրեց, որ առաջարկների մի մասը, որոնք հակասում են կառավարության այս հարցում որդեգրած սկզբունքներին, չեն ընդունվել, իսկ սեփականատիրոջ իրավունքներն ամրապնդող առաջարկները հաշվի են առնվել: Ըստ նրա` անընդունելի է, որ գերակա շահը որոշվի օրենքով. օրենքով պետք է կարգավորվի միայն օտարման կարգը. դա հնարավորություն կտա սեփականատիրոջը իր իրավունքները պաշտպանելու դատարանում: Սեփականատիրոջ շահերից չի բխի նաեւ, եթե պետությունը գնի քաղաքացու սեփականությունը եւ հետո օտարի կազմակերպությանը, քանի որ կազմակերպությունները ավելի բարձր վճար են առաջարկում քաղաքացուն: Եթե կազմակերպությունն է իրականացնում հանրային շահը եւ խախտվում է քաղաքացու շահը, փոխհատուցման համար պատասխանատու է պետությունը. քաղաքացին այս դեպքում էլ պաշտպանված է:  Արդարադատության փոխնախարարի գնահատմամբ հանրային շահի բնորոշումը հստակ է եւ ամբողջական:

Ազգային ժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը տեղեկացրեց, որ ՀՀ կառավարությունն առաջարկել է արտահերթ նիստում քննարկված օրինագծերը քվեարկել Ազգային ժողովի քառօրյա նիստում, ուստի սպառելով օրակարգը`Ազգային ժողովն ավարտեց արտահերթ նիստի աշխատանքը:


10.11.2006
ԱՊՀ ՄԽՎ 27-րդ նիստը Սանկտ Պետերբուրգում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ 27-րդ լիագումար նիստի եւ հանձնաժողովների աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալ...

10.11.2006
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, երրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ջր...

10.11.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման ութերորդնստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  նոյեմբերի13-16 -ի ԱԺ չորսօրյա նի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am