National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
10.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
10.11.2006
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 10-ին տեղի ունեցան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում` Մնացական Պետրոսյանի նախագահությամբ, ե րրորդ ընթերցման ընթացակարգով քննարկվեցին կառավարության հեղինակած «Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագրի մասին», «Օզոնային շերտը քայքայող նյութերի մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» եւ «Ագրարային պետական տեսչությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրինագծերը:

«Արդարություն» խմբակցության պատգամավորների հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Գրիգոր Հարությունյանը: Նա խիստ անհրաժեշտ է համարում առաջարկվող լրացումները` հիմք ընդունելով բազմաթիվ ազատամարտիկների հետ հանդիպումները եւ  նրանց նամակները, որտեղ բարձրացվում են սոցիալական խնդիրներ:

Հարակից զեկուցմամբ հանդես եկավ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Արծվիկ Մինասյանը: Նա նշեց, որ «Արդարություն» խմբակցության հեղինակած օրինագիծը ընդունելի կհամարվի կառավարության ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ ընդգրկվեց նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը որոշեց հետաձգել «Պատգամավորի կենսաթոշակային ապահովության եւ նրանց ընտանիքի անդամների սոցիալական պաշտպանության մասին», «Գյումրի քաղաքի վերականգնման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Առողջապահության մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին», «Կենսապահովության նվազագույն զամբյուղի կազմի եւ կառուցվածքի մասին», «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Մարդու իմունային անբավարարության վիրուսից առաջացած հիվանդության կանխարգելման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին»,  «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի քննարկումը մինչեւ 30 օրով:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստը, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Արամայիս Գրիգորյանը, քննարկեց եւ որոշեց դրական եզրակացությամբԱզգային ժողովի առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծում երկրորդ ընթերցումով ընդգրկել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀօրենքում փոփոխություններ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագծերը, որոնք ներկայացրեց պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը:Հանձնաժողովի դրական եզրակացությամբ նոյեմբերի 13-16-ի ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի նախագծում երկրորդ ընթերցումովկընդգրկվի  « Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծը, որը ներկայացրեց գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանը:

«Զինվորական ծառայության անցնելու մասին»ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը առաջին ընթերցումով հանձնաժողովի քննարկմանըներկայացրեց ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը: Փոխոստիկանապետը նշեց, որ «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի համաձայն պայմանագրային զինծառայողները թողնվում են պետական լիազոր մարմնի կադրերի տրամադրության տակ զինծառայողի նկատմամբ քրեական գործ հարուցվելիս եւ կալանքը որպես խափանման միջոց ընտրվելիս, ինչպես նաեւ նրա պաշտոնավարության ժամանակավոր դադարեցման որոշում կայացնելիս` մինչեւ տվյալ գործով վերջնական որոշման կայացվելը:Նրա խոսքով` գործնականում առաջանում են դեպքեր, երբ զինծառայողը թողնվում է կադրերի տրամադրության տակ` անձի նկատմամբ քրեական գործ հարուցվելու կապակցությամբ, զինծառայողի նկատմամբ հետախուզում հայտարարելու դեպքում քրեական գործը կասեցվում է եւ զինծառայողը մնում է կադրերի տրամադրության տակ: Օրենքում նշված չէ կադրերի տրամադրության տակ պահելու առավելագույն ժամկետը: Ներակայացվող նախագծով առաջարկվում է  կադրերի տրամադրության տակ պահելու ժամկետ նշված դեպքերի համար սահմանել վեց ամիսը: Հանձնաժողովը քննարկեց եւ որոշեց դրական եզրակացությամբ օրինագիծը ընդգրկել ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի նախագծումերկրորդ ընթերցումով քննարկելու համար կընդգրկվեն «Սահմանապահ զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» օրինագծերը, որոնք ներկայացրեց ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոմիկ Հարությունյանը:

«Արդարություն» խմբակցության հեղինակած «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագիծը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց համահեղինակ  Գրիգոր Հարությունյանը:Հեղինակներըառաջարկում են գործող  օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ պարբերությունից հետո ավելացնել երկու նոր պարբերություններ, որոնցով արցախյան եւ հայրենական մեծ պատերազմի վետերանները  օգտվում են տարեկան երկու անգամ անվճար բժշկական զննում անցնելու եւ տարվա ընթացքում մեկ անգամ  20 օր տեւողությամբ  հանրապետության առողջարաններում անվճար բուժում  ստանալու արտոնությունից:Առաջարկվում է նաեւ արցախյան ազատամարտիկների երեխաներին, մինչեւ չափահաս դառնալը,  տրամադրել   անվճար բուժսպասարկումից օգտվելու հնարավորություն: Օրինագիծը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը Արմեն Ռուստամյանի նախագահությամբ քննարկեց եւ որոշեց դրական եզրակացությամբ նոյեմբերի 13-16-ի ԱԺչորսօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկել 2006 թվականի փետրվարի 1-ին Թեհրանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության միջեւ կրթական եւ մշակութային կենտրոնների հիմնման եւ գործունեության պայմանների մասին» փոխըմբռնման հուշագիրը եւ2006 թվականի մայիսի 25-ին Դուշանբեում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների մարդասիրական համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագիրը, որոնք ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը:

2005 թվականի հունիսի 29-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Սիրիայի Արաբական Հանրապետության կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումից խուսափելու մասին» կոնվենցիան հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը: Նշվեց, որ կոնվենցիայի նպատակը երկու պայմանավորվող պետություններից մեկի կամ երկուսի ռեզիդենտ հանդիսացող անձանց եկամուտների կրկնակի հարկումից խուսափելն է. Հայաստանի դեպքում` շահութահարկ եւ եկամտահարկ, Սիրիայի դեպքում` եկամտահարկ առեւտրային, արդյունաբերական եւ ոչ առեւտրային շահույթից, շարժական եւ անշարժ գույքից ստացվող եկամտից, ինչպես նաեւ աշխատավարձից եւ ոչ ռեզիդենտներից, սահմանված կամ հետագայում սահմանվելիք լրացուցիչ գանձումներից:

Ոստիկանության պետի տեղակալ Արարատ Մահտեսյանը հանձնաժողովի քննարկմանը ներկայացրեց 2006 թվականի հունիսի 2-ին Թբիլիսիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Վրաստանի կառավարության միջեւ ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության դեմ պայքարում եւ դրանց վերադարձն ապահովելու գործում համագործակցության մասին» համաձայնագիրը,ըստ որի նախատեսվում է կողմերի համագործակցությունն ավտոտրանսպորտային միջոցների հափշտակության հետ կապված հանցագործությունները կանխելու, հայտնաբերելու, բացահայտելու, քննելու, հափշտակած ավտոտրանսպորտային միջոցները հետախուզելու եւ դրանց վերադարձնելու գործում: Համագործակցությունն իրականացվելու է երկու երկրների իրավասու մարմինների, ինչպես նաեւ Ինտերպոլի միջոցներով:

Պատգամավորները քննարկեցիննաեւ2005 թվականի հոկտեմբերի 7-ին Երեւանում ստորագրված «ՀՀ կառավարության եւ Լատվիայի Հանրապետության կառավարության միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, որը ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Քննարկված բոլոր միջազգային պայմանագրերը հանձնաժողովի դրական եզրակացությամբ կներկայացվեն խորհրդարանի վավերացմանը:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի հանձնաժողովը` Գագիկ Մինասյանի նախագահությամբ, դրական եզրակացություն տվեց քննարկված բոլոր օրինագծերին` նստաշրջանի եւ քառօրյա նիստերի օրակարգերում ընդգրկելու համար:

Այդ նախագծերից էր ՄԱԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Ղոնջեյանի հեղինակածը` «Փոստային կապի մասին» եւ «Պետական տուրքի մասին» օրենքներում փոփոխությունների մասին:Պատգամավորն առաջարկում է դիֆերենցված պետական տուրք սահմանել փոստային կապի ոլորտում ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար: Գործող օրենքով` փոստային կապի ծառայություններ իրականացնելու լիցենզիա ձեռքբերելու համար սահմանված է պետական տուրքի միասնական դրույքաչափ` 5 մլն. դրամ, մինչդեռ կան ընկերություններ, որոնք զբաղվում են միայն պարբերականների բաժանորդագրությամբ եւ այլ ծառայություններ չեն մատուցում: Պատգամավորն առաջարկում է բաժանորդագրված տպագիր հրատարակությունների առաքումը լիցենզավորելու համար սահմանել 500 հազար դրամ պետական տուրք եւ 50 հազար դրամ, եթե առաքումն իրականացնում է հրատարակիչը:Գրիգոր Ղոնջեյանը 5 մլն. դրամի միասնական կիրառումը գնահատում էորպես տեղեկատվության ազատության անուղղակի սահմանափակում, ինչպես նաեւ միջին եւ փոքր բիզնեսի զարգացման խոչընդոտ: Նախագծերի վերաբերյալ տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը ներկայացրեց կառավարության դրական եզրակացությունը: Նախարարը նշեց, որ շուտով խորհրդարան կներկայացվի փոստային կապի ոլորտում փոփոխությունների համապարփակ օրենսդրական փաթեթ:

ՄԱԿ խմբակցության մեկ այլ պատգամավոր` Հռիփսիմե Ավետիսյանը, ներկայացրեց «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքում փոփոխության առաջարկ: Օրենքով նախատեսված է, որ հանրային սննդիօբյեկտների աշխատողները 2007 թ. հունվարի մեկից պետք է ունենան մասնագիտական պատրաստվածությունը հավաստող փաստաթուղթ: Հաշվի առնելով, որ կրթական հաստատություններում այսօր դեռ հնարավոր չէապահովել այդ պահանջը` պատգամավորն առաջարկում է երկարաձգել նախատեսված ժամկետը եւ փաստաթղթի պարտադիր լինելու նորմը կիրառել 2008 թ. հուլիսի 1-ից` մայրաքաղաքում եւ մարզկենտրոններում եւ 2010 թ. հուլիսի 1-ից ` մյուս բնակավայրերում:Գործադիրը համաձայն է այս մոտեցման հետ:

Պաշտպանության փոխնախարար Արթուր Աղաբեկյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Չարենցավանի հաստոցաշինական գտործարան» ԲԲԸ-ին հարկայինեւ պարտադիր սոցիալականապահովագրության վճարների գծով արտոնություններ տալու մասին» կառավարության առաջարկը: Ընկերությանպետական բաժնեմասը 1998 թ. փոխանցվել է պաշտպանության նախարարությանը: Այսօրընկերությունն է կատարում զրահատեխնիկայի նորոգումը եւ զորքերի տեխսպասարկումը:Փոխնախարարն առաջարկում է ընկերությաննազատել շուրջ1,2 մլրդ. դրամ հարկային ապառքներից եւ տույժերից` ասելով, որհարկային պարտավորություններն այսօր «Չարենցավանի հաստոցաշինական գտործարանը» կատարում է ամբողջությամբ:

Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Պավել Սաֆարյանը պատգամավորներին ներկայացրեց «ՀՀ օրենսդիր, գործադիր եւ դատական մարմինների ղեկավարաշխատողների պաշտոնային դրույքաչափերի մասին» նոր օրենքի նախագիծ, ինչպես նաեւ  «Դատախազության մասին» եւ «Դատավորի կարգավիճակի մասին» օրենքներում փոփոխությունների առաջարկություն: Հուլիսի 1-ից նախատեսվում է 40 տոկոսով բարձրացնել նրանց աշխատավարձը, ինչի համար կպահանջվի լրացուցիչ 710 մլն. դրամ: Փոխնախարարն ընդգծեց, որ 2002 թ. իր վեր այս խմբի պաշտոնական դրույքաչափերը չեն փոփոխվել, մինչդեռ քաղծառողներինն ավելացել է այդ ընթացքում 70 տոկոսով:

Նվազագույն ամսական աշխատավարձը գործադիրը 2007-ին ծրագրում է դարձնել 20 հազար դրամ` 15 հազարի փոխարեն: Այս հաշվարկն է պետական բյուջեի նախագծի հիմքում:Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արծվիկ Մինասյանը ներկայացրեց այս մասին օրենսդրական նախաձեռնություն: «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, սակայն, առաջարկում է նվազագույն աշխատավարձը դարձնել25 հազար դրամ` ստվերային տնտեսության կրճատումը մատնանշելովորպես պահանջվող գումարի աղբյուր:Գործադիր եւ օրենսդիր թեւի ներկայացուցիչներն այս հարցին առաջիկայում կրկին կանդրադառնան` ուսումնասիրելով լրացուցիչ տեղեկանքներ:

Գործադիրն առաջարկում է փոփոխություններ կատարել «Պարզեցված հարկի» եւ «Գույքահարկի մասին» օրենքներում: Ֆինանսների եւ էկոնոմիկայի փոխնախարար Սուրեն Ղարայանը նշեց, որ նախատեսում են պարզեցված հարկի դաշտից դուրս բերել այն տնտեսավարողներին, որոնք գործունեության լիցենզիայիհամար տարեկան վճարում են 1 մլն. դրամից ավելի պետական տուրք: Այսպիսի տուրք, ըստ փոխնախարարի, վճարում են խոշոր հարկատուները, մինչդեռ պարզեցված հարկը նախատեսված է առավել փոքր ծավալների բիզնեսի համար: Գույքահարկի վերաբերյալ փոխնախարարը նշեց, որ կառավարությունը սահմանել է դրա հարկումը դադարեցնելու դեպքեր, եթե ֆիզիկական անձանց պատկանող փոխադրամիջոցները խոտանվել են կամ չեն շահագործվում:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԱԺ վերահսկիչ պալատի 2007 թ. գործունեության ծրագրին, «ՀՀ 2007-2009 թթ. պետական վիճակագրական աշխատանքների եռամյա ծրագիրը հաստատելու մասին» առաջարկությանը: Հանձնաժողովը երաշխավորեց մի շարք օրենքների նախագծեր եւս ընդգրկել առաջիկա քառօրյա նիստերի օրակարգում ` երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը Ռաֆիկ Պետրոսյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկեց «Առեւտրային արբիտրաժի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Հիմնական զեկուցող արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը պատգամավորներին տեղեկացրեց, որ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Միջազգային առեւտրային արբիտրաժի մասին» ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՍՏՐԱԼԻ մոդելային օրենքի եւ «ՀՀ կառավարության 2006 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» ծրագրերի պահանջներից: Պարոն Մալխասյանն ընդգծեց, որ միջնորդ դատարանները, դառնալով առեւտրային արբիտրաժներ, լուծելու են տնտեսական վեճեր:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանն առաջին ընթերցման ներկայացրեց նաեւ «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` տեղեկացնելով, որ հանրային պաշտպանի գրասենյակի եւ հանրային պաշտպանների ֆինանսավորումը իրականացվում է պետական բյուջեի միջոցների հաշվին: Հանրային պաշտպանի պաշտոնային դրույքաչափը հավասարեցվում է Երեւանի համայնքային դատախազի պաշտոնային դրույքաչափին:

ԱԺ պատգամավորներ Մհեր Շահգելդյանի եւ Հովհաննես Մարգարյանի հեղինակած «Դատավորի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Արդարադատության խորհրդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերն առաջին ընթերցման ներկայացրեց Հովհաննես Մարգարյանը: Նշվեց, որ օրենքների ընդունումը նպատակ ունի օրենքով երաշխավորել դատարանների անկախության սկզբունքը եւ ապահովել իշխանությունների բաժանումն ու հավասարակշռությունը: Ըստ զեկուցողի` դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու իրավունքը պետք է վերապահվի Արդարադատության խորհրդին, ոչ թե կառավարության անդամ արդարադատության նախարարին կամ Վճռաբեկ դատարանի նախագահին: Վերջիններիս պետք է վերապահվի դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու համար արդարադատության խորհրդին միջնորդություն ներկայացնելու իրավունքը:

Հարակից զեկուցող Ռաֆիկ Պետրոսյանի համոզմամբ` Վճռաբեկ դատարանը, ի տարբերություն արդարադատության նախարարության, դատական իշխանություն է, կարող է դատավորների նկատմամբ վարույթ հարուցելու հարցը մտցնել կարգապահական հանձնաժողով, հետո կարգապահական վարույթ հարուցել: Այս տեսակետի հետ համաձայն էր նաեւ օրինագծի համահեղինակ Հովհաննես Մարգարյանը:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը նշեց, որ կառավարությունը դեմ է օրենսդրական նախաձեռնությանը. Սահմանադրությամբ Արդարադատության խորհուրդը դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն չունի:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ քննարկված օրինագծերը կընդգրկվեն ԱԺ աշնանային նստաշրջանի եւ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

ԱԺ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը ներկայացրեց նաեւ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը` տեղեկացնելով, որ օրենքի ընդունումը պայմանավորված է Սահմանադրության փոփոխություններով:

Արդարադատության փոխնախարար Գեւորգ Մալխասյանը, ներկայացնելով կառավարության եզրակացությունը, նշեց, որ օրինագծի որոշ հոդվածներ վերանայման կարիք ունեն: Կառավարությունը դեմ չէ օրինագծի ընդունմանը:

Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ աշնանային նստաշրջանի օրակարգի նախագծում:

Երկրորդ ընթերցմամբ քննարկված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծերը հա նձնաժողովի դրական եզրակացությամբ կընդգրկվեն ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում :

Մինչեւ 30 օրով հետաձգվեց «Կանանց եւ տղամարդկանց հավասար իրավունքների եւ հավասար հնարավորությունների ապահովման պետական երաշխիքների մասին» օրենքի նախագիծը:


10.11.2006
ԱՊՀ ՄԽՎ 27-րդ նիստը Սանկտ Պետերբուրգում
Նոյեմբերի 14-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սանկտ Պետերբուրգ` մասնակցելու ԱՊՀ ՄԽՎ 27-րդ լիագումար նիստի եւ հանձնաժողովների աշխատանքներին: Պատվիրակության կազմում են ԱՊՀ ՄԽՎ սոցիալական քաղաքականության եւ մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի անդամ Հերմինե Նաղդալ...

10.11.2006
Ավարտվեց Ազգային ժողովի արտահերթ նիստը
Նոյեմբերի 10-ին արտահերթ նիստում ԱԺ պատգամավորները շարունակեցին քննարկել օրակարգային վերջին հարցը` «Հասարակության եւ պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» օրինագիծը եւ դրան առնչվող Հողային եւ Քաղաքացիական օրենսգրքերում առաջարկվող փոփոխությունները:ԱԺ պատգամավոր Մհեր Շահգելդյանը անընդ...

10.11.2006
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Նոյեմբերի 10-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման ութերորդնստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ  նոյեմբերի13-16 -ի ԱԺ չորսօրյա նի...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am