National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.11.2008
«Գիտությունը եւ կրթությունը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին գիտության եւ կրթության ոլորտների, օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Բացման խոսքում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ 2007 թ. ընդունված ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության փաստաթղթում բազմաթիվ ոլորտների շարքում վերլուծված են գիտության եւ կրթության խնդիրները ազգային անվտանգության համատեքստում: Հրավիրված խորհրդարանական լսումների նպատակն է քննարկել գիտության եւ կրթության խնդիրները` որպես ազգային անվտանգության բաղադրիչներ, վեր հանել այն ռազմավարական եւ մարտավարական մոտեցումները, որոնք պահանջում են օրենսդրական կարգավորում, կրթության հետ մեկտեղ դիտարկել նաեւ բարոյահոգեբանական եւ հայրենասիրական դաստիարակությունը: Պարոն Աշոտյանը տեղեկացրեց նաեւ, որ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հարգելի պատճառով չի մասնակցի այս քննարկումներին, ուստի ինքը ներկայացնում է այս ոլորտների հիմնախնդիրների լուծման վերաբերյալ ԱԺ նախագահի հետեւյալ առաջարկները` կրթական հայեցակարգերը համապատասխանեցնել ազգային անվտանգության ռազմավարությանը, կրթական համակարգում ուժեղացնել կոռուպցիոն դրսեւորումների դեմ պայքարը, ուժեղացնել կրթություն-գիտություն-արտադրություն օղակների միջեւ կապը, կանխել «ուղեղների» արտահոսքը մեր երկրից:

ՀՀ ՊՆ ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն Հայկ Քոթանջյանի կարծիքով` ազգային անվտանգության գերակայություն պետք է համարել հիմնարար գիտություններով զբաղվող գիտնականներին ֆինանսական, իրավական եւ սոցիալական աջակցությունը, ապահովել արտերկրում սովորող հայերի վերադարձը հայրենիք եւ կանխել մասնագետների արտահոսքը մեր երկրից: Գիտության եւ կրթության հիմնախնդիրները պետք է դիտարկել ազգային անվտանգության համատեքստում, մշակել դրանց զարգացման հեռահար ծրագրեր, հետեւողական աշխատանք տանել այս ոլորտներում կոռուպցիոն երեւույթների դեմ:

ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանի գնահատմամբ` պետության անվտանգությունն ապահովված է, եթե հզոր տնտեսություն ունի, որն ապահովելու համար անհրաժեշտ է ժամանակակից աշխարհի արագ զարգացման պահանջներին համապատասխանող գիտություն, որի համար ֆինանսական ներդրումներ են պետք: Պարոն Մարտիրոսյանի տեղեկացմամբ` վերջին երեք տարիներին բյուջեից գիտությանը հատկացվող միջոցները տոկոսային հարաբերությամբ անընդհատ նվազում են, որոնցից 87 տոկոսը աշխատավարձերի ֆոնդն է, եւ միայն 13 տոկոսն է հատկացվում գիտության ծախսերին: Նման ֆինանսական հատկացումների պայմաններում հնարավոր չէ լուծել ազգային անվտանգության խնդիրները`  պետք է սթափվել եւ առաջ նայել. տնտեսության զարգացումը ուղղակի եւ անուղղակի կերպով պայմանավորված է գիտության առաջընթացով, որի նկատմամբ դեռեւս բավարար չէ պետական հոգացությունը:
 
ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը նկատեց, որ ազգային անվտանգության տեսանկյունից առկա մարտահրավերների լուծման ճանապարհը գիտության եւ կրթության համակարգված ծրագրային զարգացումն է մեր երկրում: Հանրակրթության ոլորտում թեեւ հաջողություններ կան, բայց դրանց զուգընթաց պետք է զարգացնել մանկավարժական կրթությունը, անելիքները դեռ շատ են ընդհանրապես մասնագիտական կրթության ոլորտում: Գիտության եւ կրթության համաչափ զարգացումը միայն կարող է ապահովել կայուն զարգացում, ինչն էլ տնտեսության զարգացման հիմնական գրավականն է:

«Նորավանք» գիտակրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Գագիկ Հարությունյանի կարծիքով` պետք է պետական քաղաքականությամբ փոխել գիտության նկատմամբ վերաբերմունքը, այնինչ պետություն-գիտություն երկխոսությունը չի կայանում: Ազգային գիտությունը այն ոլորտն է, որը սպասարկում է ազգային շահերը. բանախոսը զուտ տնտեսական չափումներով, շահույթի տեսանկյունից գիտությանը մոտենալը եւ գիտությունների ակադեմիայի ու գիտական տարբեր հաստատությունների պահպանման հարցը կասկածի տակ դնելն անընդունելի համարեց:

Զեկուցողները պատասխանեցին նաեւ գիտության  զարգացման ուղիներին, դրանց ֆինանսավորմանը, կրթական բարեփոխումներին վերաբերող տարբեր հարցերի:

Թեմատիկ ելույթներում կրթական ու գիտական տարբեր կառույցների ներկայացուցիչներն ու պատգամավորները հնչեցրին ավագ դպրոցների, միջին մասնագիտական հաստատությունների ֆինանսավորմանը, կրթության ազգային նկարագրին ու դաստիարակությանը, այս ոլորտների օրենսդրական բարեփոխումներին վերաբերող հարցեր:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը շնորհակալություն հայտնեց շահագրգիռ քննարկումների համար` նշելով, որ քննարկված ոլորտների հիմնախնդիրների վերաբերյալ հնչած մտահոգությունները նաեւ հանձնաժողովի մտահոգություններն են: Առկա հիմնախնդիրների լուծումը նա կարեւորեց ազգային անվտանգության տեսանկյունից եւ խնդրեց դրանց վերաբերյալ իրենց առաջարկները ներկայացնել հանձնաժողով, որոնք  հաշվի կառնվեն համապատասխան օրենսդրական բարեփոխումների ժամանակ: Պարոն Աշոտյանը պատրաստակամություն հայտնեց թեմատիկ քննարկումներ կազմակերպել նաեւ առանձին կառույցների հետ, լսել նրանց հուզող խնդիրներն ու առաջարկները եւ փորձել գտնել հնարավոր լուծումներ:

05.11.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը
Նոյեմբերի 5-ին կայացան խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների նիստերը:ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումնե...

05.11.2008
Աշխատանքային խորհրդակցություն այցի նախօրեին
Նոյեմբերի 10-14-ը ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Շտե‎ֆեն Ռայխեի հրավերով Գերմանիայում է գտնվելու Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խումբը` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորությամբ, որ նաեւ խմբի ղեկավարն է: Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am