Նոյեմբերի 10-14-ը ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Շտեֆեն Ռայխեի
հրավերով Գերմանիայում է գտնվելու Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խումբը` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորությամբ, որ նաեւ խմբի ղեկավարն է:
Այցի ծրագրով նախատեսվում են հանդիպումներ Բեռլինում` խորհրդարանի երկու պալատներում, եւ Բրանդենբուրգի երկրամասի Լանտագում:
Կարեւորելով հայ-գերմանական միջխորհրդարանական
կապերի զարգացումը` նոյեմբերի 5-ին ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը հրավիրեց աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում ՀՀ ֆինանսների նախարար, Հայաստան-Գերմանիա միջկառավարական հանձնաժողովի նախագահ Տիգրան Դավթյանը եւ արտաքին գործերի փոխնախարար Արման Կիրակոսյանը բարեկամության խմբի անդամներին տեղեկություններ հաղորդեցին հայ-գերմանական ֆինանսատնտեսական, առեւտրական ու միջպետական հարաբերությունների մասին ու պատասխանեցին նրանց հարցերին:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաեւ պատգամավորական բարեկամության խմբի այցի կազմակերպմանն առնչվող հարցեր: