National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02
03 04 05 06 07 08 09
10 11 12 13 14 15 16
17 18 19 20 21 22 23
24 25 26 27 28 29 30
 
05.11.2008
ԱԺ մշտական հանձնաժողովների նիստերը

Նոյեմբերի 5-ին կայացան խորհրդարանական երկու մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ գյուղատնտեսական եւ բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովը, Խաչիկ Հարությունյանի նախագահությամբ, երկրորդ ընթերցմամբ քննարկեց «Բույսերի կարանտինի եւ բույսերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը: ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Ավետիսյանը տեղեկացրեց, որ պատգամավորների որոշ առաջարկներ ընդունվել են: Օրենսդրական նախաձեռնության առանձին հոդվածներ քննարկվեցին առաջին ընթերցման ընթացակարգով:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը երրորդ ընթերցման ներկայացրեց «Գյուղատնտեսական համատարած հաշվառման մասին» կառավարության օրինագիծը: Պարոն Մնացականյանը տեղեկացրեց, որ ընդունվել են պատգամավորների առաջարկները, նախագիծը խմբագրական փոփոխություններ է կրել:

Քննարկված նախագծերը հանձնաժողովի որոշմամբ կընդգրկվեն ԱԺ նոյեմբերի 10-13-ի չորսօրյա նիստերի օրակարգի նախագծում:

Հանձնաժողովը քննարկեց նաեւ «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկները, որոնք մինչեւ նոյեմբերի 6-ը պետք է ներկայացվեն ԱԺ աշխատակազմ:

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, Արա Բաբլոյանի նախագահությամբ,  քննարկվեցին «ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին» օրինագծի վերաբերյալ պատգամավորների առաջարկները, որոնք վերաբերում էին առողջապահության ոլորտի բյուջետային հատկացումներին:

\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\\ Հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանն առաջարկեց կառավարությանը մանկական բժշկական օգնության համար հատկացնել լրացուցիչ 549 մլն դրամ: Հանձնաժողովի անդամ Արմեն Մելիքյանն առաջարկեց  40 միլիոն 862 հազար դրամ տրամադրել էնդոսկոպիկ վիրաբուժության դպրոցին: Պատգամավորներ Մխիթար Մնացականյանն ու Կարեն Ավագյանը առաջարկեցին 60 մլն դրամ տրամադրել, որից 42 մլն դրամը կհատկացվի «Գրացիա»  հայկական կարմիր խաչի ընկերության միջազգային վերականգնողական կենտրոնի վերանորոգման համար, իսկ 18 միլիոնը` պրոֆ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնին:



05.11.2008
«Գիտությունը եւ կրթությունը ՀՀ ազգային անվտանգության համատեքստում» թեմայով խորհրդարանական լսումներ Ազգային ժողովում
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ Ազգային ժողովում տեղի ունեցան խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին գիտության եւ կրթության ոլորտների, օրենսդիր եւ գործադիր մարմինների, հասարակական կազմակերպությունների ...

05.11.2008
Աշխատանքային խորհրդակցություն այցի նախօրեին
Նոյեմբերի 10-14-ը ԳԴՀ Բունդեստագի Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Շտե‎ֆեն Ռայխեի հրավերով Գերմանիայում է գտնվելու Ազգային ժողովի Հայաստան-Գերմանիա բարեկամության պատգամավորական խումբը` ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանի գլխավորությամբ, որ նաեւ խմբի ղեկավարն է: Ա...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am