Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանը:
Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման ն ախագիծը եւ 2004 թ. նոյեմբերի 8-10-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի նախագիծը: ԱԺ երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծի լրացումներ բաժնում ընդգրկվել են 6 օրինագծեր : ԱԺ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել են 32 հարց, միջազգային 4 պայմանագիր:
Աժ երրորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագիծը կհաստատվի նոյեմբերի 8-իԱԺ նիստում: