National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.11.2004
Հանդիպումներ Փարիզում

Ֆրանսիայի Սենատի նախագահի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի խորհրդարանի եւ կառավարության անդամների հետ:

Արտաքին գործերի պետական քարտուղար Ռենե Մյուզլիեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական եւ տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող հարցեր: Անդրադարձ կատարվեց նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդրին, «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում կարեւորվեց Հայաստանի եվրոպական հետագա ինտեգրումը:Նշվեց, որ անդամակցությունը հնարավոր էտաս-տասնհինգ տարի անց, եւ ամենայն հավանականությամբ Ֆրանսիայի ժողովրդին հանրաքվեի միջոցով հնարավորություն կտրվի այդ հարցին պատասխանել: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը դեմ չլինելով այդ անդամակցությանը, գտնում է, որ բոլոր երկրների համար պետք է գործեն նույն չափանիշները եւ երկակի ստանդարտների կիրառումը պետք է բացառել: Հանդիպման ընթացքում քննարկվեց Հայաստանին տեխնիկական աջակցություն ցույց տալու խնդիրը, խոսվեցՀայաստանում Ֆրանսիայի բարեկամության տան ստեղծման հարցի մասին, որը կարող է դառնալ համակարգող օղակ երկու երկրների քսանից ավելի քույր քաղաքների համագործակցության, առեւտրատնտեսական, գիտամշակութային ծրագրերի իրականացման համար:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց նաեւ Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-ֆրանսիական միջխորհրդարանական կապերի խորացման խնդիրներ: Պարոն Ռոշբլուանը ԱԺ նախագահին հաղորդեց, որ երկու հազար վեց թվականին Ֆրանսիայում պետական մակարդակով նշվելու է Հայաստանի տարին, որի շրջանակներում նախատեսվում են մշակութային բազմաթիվ միոցառումներ, այդ թվում Փարիզի լավագույն ցուցասրահներում հայկական արվեստը ներկայացնող ցուցահանդեսներ, համերգներ: Դա հիանալի հնարավորություն կլինի աշխարհին ներկայացնել հայ մշակույթը: Բացի Փարիզից Ֆրանսիայի այլ քաղաքներում եւս նախատեսվում է համանման ծրագրերի իրականացում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` պարոն Ռոշբլուանը կարեւորեց Հայաստանի շրջափակման վերացումը Թուրքիայի կողմից` իբրեւ հարեւան երկրի տնտեսական զարգացումը խոչընդոտող գործոն: Նա նշեց, որ Թուրքիան չի կարող անդամակցել Եվրամիությանը, քանի դեռ չի ընդունել հայոց ցեղասպանությունը: Կողմերը անդրադարձան ԵԽԽՎ շրանակներում Հայաստանի եւ Ֆրանսիայի պատվիրակությունների համագործակցությանը,Հայաստանում ֆրանկոֆոնիայի զարգացման հեռանկարներին:

Ֆրանսիայի Սենատում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ սենատորներ Պիրասի, Գուռնակի, Դյուպոնի հետ: Նրանց հետ քննարկվեցին հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող, հետագա համագործակցությանը նպաստող հարցեր:

Այցի ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը մասնակցեց Իսի-լե Մուլինո քաղաքի Համագումարների պալատում «Հայաստան» հիմնադրամի ֆոնետոնի բացման արարողությանը: Խորհրդարանի նախագահը կարեւորեց Հայրենիք-սփյուռք ամուր կապերի առկայությունը եւ նշեց, որ դրանք պետք է նոր բովանդակությամբ հագեցնել` Հայաստանում սկսելով զարգացման ծրագրեր, նպաստելով աշխատատեղերի ստեղծմանը: Կարեւորվեց նաեւ լոբբիստական գործունեությունը, որով սփյուռքը մշտապես աջակցել է Հայաստանին: Աժ նախագահը շնորհակալություն հայտնեց հայրենակիցներին իրենց հայանպաստ ջանքերի համար եւ արժեւորելով նրանց ներդրումը Հայաստանի տնտեսության զարգացման գործում:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am