National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
5.11.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30
 
05.11.2004
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերում

Նոյեմբերի 5-ին տեղի ունեցան Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստերը:

ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նիստում, որը նախագահում էր հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը, որոշվեց դրական եզրակացությամբ նոյեմբերի 8-10-ի ԱԺ եռօրյա նիստերի օրակարգի նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ընդգրկել Վահան Հովհաննիսյանի հեղինակած «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելումասին» օրինագիծը: Օրինագծով հստակեցվել է «այլընտրանքային ծառայություն» հասկացությունը, տարանջատվել են այլընտրանքային ծառայության երկու` զինվորական եւ աշխատանքային ձեւերը, ճշգրտվել են պատասխանատվության դեպքերը եւ հստակեցվել են այլընտրանքային ծառայության ենթակա անձանց որոշող հանձնաժողովների կազմավորման մեխանիզմները:

Հանձնաժողովի մեկ այլ որոշմամբ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգի նախագծում կընդգրկվեն կառավարության ներկայացրած «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ազգային անվտանգության մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ներքին զորքերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ զինված ուժերի կայազորային պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի հավերժացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Ձերբակալված եւ կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծերի փաթեթը:

Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նի ստում քննարկվեցին եւ դրական եզրակացություն ստացան 6 օրինագիծ եւ 1 միջազգային պայմանագիր:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանն առաջին ընթերցման ներկայացրեց կառավարության հեղինակած «Հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքի նախագիծը, որը նպատակունի հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների օրինականացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդելու իրավական մեխանիզմների սահմանման միջոցով պաշտպանել քաղաքացիների իրավունքները, ազատությունները եւ օրինական շահերը, հասարակությանը եւ պետությանը ` ապահովելով հանրապետության տնտեսական համակարգի կայունության համար անհրաժեշտ իրավական մեխանիզմները:

«Էլեկտրոնային փաստաթղթի եւ էլեկտրոնային թվային ստորագրության մասին» կառավարության նախագիծն առաջին ընթերցման ներկայացրեց առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը: Օրինագիծը կարգավոր ում է էլեկտրոնային փաստաթղթերի եւ էլեկտրոնային թվային ստորագրությունների կիրառման ընթացքում ծագող հարաբերությունները:

Առաջին ընթերցմամբ քննարկվեցին նաեւ «Գնումների մասին» եւ «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Գույքահարկի մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Վարչատարածքային բաժանման մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «ՀՀ քրեակատարողական օրենսգիրք», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը, որի հիմնական զեկուցող Նիկոլայ Առուստամյանը նշեց, որ ընդունվել են բոլոր սկզբունքային դիտողություններն ու առաջարկությունները:

Քննարկվեց նաեւ «Քաղաքացիական, ընտանեկան եւ քրեական գործերով իրավական օգնության եւ իրավական հարաբերությունների մասին» միջազգային պայմանագիրը: Քննարկված օրինագծերը կընդգրկվեն ԱԺ նստաշրջանի եւ առաջիկա եռօրյա նիստերի օրակարգերի նախագծերում:

Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերիմշտական հանձնաժողովի նիստում կառավարությունն առաջարկեց կրկին եռօրյայի օրակարգում ներառել «Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքի նախագիծը` զուգահեռաբար փոփոխություն կատարելով «Հարկերի մասին օրենքում». այն նախորդ եռօրյայում, երկրորդ ընթերցման ժամանակ, չէր ստացել անհրաժեշտ թվով ձայներ: Կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը պատգամավորներին մեկ անգամ եւս ներկայացրեց օրենքի նախագիծը, որը չի տարբերվում առաջին ընթերցումից հետո պատգամավորների առաջարկությունների հիման վրա լրամշակված տարբերակից: Հիշեցնենք, որ օրինագիծն օրենք դառնալու դեպքում ՀԴՄ-ներ կկիրառվեն ոչ միայն առեւտրի, այլ նաեւ ծառայությունների մատուցման ոլորտում: Զուգահեռաբար նախագծով առաջարկվում է ՀԴՄ-ների կիրառման ժամկետների տարբերակված մոտեցում: Պրն. Ալավերդյանը ներկաների ուշադրությունը հրավիրեց նաեւ կառավարության որդեգրած առավել մեղմ մոտեցման վրա`  հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու հարցում. առաջարկվում է նախնական նախատեսված տուգանքի չափը նվազեցնել կիսով չափ: Հարկային ծառայության պետի տեղակալը տեղեկացրեց, որ հանրապետությունում այսօր ներդրված է շուրջ 15 հազար հսկիչ դրամարկղային մեքենա:

Կառավարությունն առաջարկում է նախագծերն ընդունել հատուկ կարգով: Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց թե այս, թե նախագծերը նստաշրջանի եւ եռօրյա նիստերի օրակարգում ընդգրկելու մասին առաջարկներին:

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը հանձնաժողովի անդամներին ներկայացրեց «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցման երաշխավորման մասին» օրինագիծը եւ յոթ օրենքներում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին օրինագծերը, որոնք կներկայացավեն երկրորդ ընթերցմամբ ընդունելու համար: Առաջին ընթերցումից հետո ստացվել են 56 առաջարկություններ, որոնց զգալի մասն արտացոլվել է լրամշակված տարբերակում: Մասնավորապես չեն ընդունվել երաշխավորված ավանդի չափը փոփոխելու վերաբերյալ առաջարկները: ԿԲ նախագահի հիմնավորմամբ, նախագծում ամրագրված` դրամով մինչեւ 2 մլն. եւ արտարժույթով մինչեւ 1 մլն.ավանդները կազմում են ընդհանուր ավանդների 94 տոկոսը: Երաշխավորված ավանդի շեմը բարձրացնելու արդյունքում բազան էականորեն չի փոխվի, մինչդեռ կհետաձգվիոլորտը կարգավորող հիմնադրամի գործունեությանսկիզբը: Օրենադրական այս փաթեթը ստացավ հանձնաժողովի դրական եզրակացությունը` եռօրյայի օրակարգի նախագծում ներառվելու համար:

Նիստում քննարկվեցին այլ հարցեր եւս:

ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովինիստում առաջին ընթերցմամբ քննարկվեց կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծը։ Ըստ հիմնական զեկուցող,  գլուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի, առաջարկվող փոփոխությունները կնպաստեն «Անասնաբուժության մասին» օրենքի պահանջների կատարման եւ խախտումների կանխման գործում ֆիզիկական ու պաշտոնատար անձանց պատասխանատվության բարձրացմանը, կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելմանն ու անասնաբուժասանիտարական տեսակետից կենդանական ծագման մթերքի եւ հումքի անվտանգության ապահովմանը։ Դրույթներից մեկով խստացվում են խախտումների համար նախատեսված տուգանքները։

Առաջին ընթերցման ներկայացված «ՀՀ ջրային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծով կարգավորվում են ջրաէկոհամակարգերի, ստորերկրյա ջրերի պահպանմանն առնչվող հարցերը։

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագծով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը հնարավորություն է ընձեռվում վերահսկողություն իրականացնել կենսաթոշակների նշանակման, վերահաշվարկման եւ վճարման նկատմամբ։ Նախարարությունը ստուգումներ կիրականացնի նաեւ կենսաթոշակ նշանակող ստորաբաժանումներում։

«Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով հստակեցվում են քաղաքացիական ավիացիայի աշխատակիցների կենսաթոշակների նշանակման հարցերը։

«Ծխախոտի իրացման, սպառման եւ օգտագործման սահմանափակումների մասին» եւ «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթով կարգավորվում են ծխ ախոտի իրացման, սպառման, օգտագործման եւ արտադրության ոլորտում ծագած իրավահարաբերությունները։

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագրի իրականացման շրջանակներում Շիրակի եւ Լոռու մարզերում արտոնություններ տրամադրելու մասին» օրինագիծը, որով կարգավորվում են Շիրակի եւ Լոռու մարզերի քաղաքացիների բնակարանային հարցերը։

Քննարկված օրինագծերը դրական եզրակացությամբ երաշխավորվեցին առաջիկա եռօրյայի եւ նստաշրջանի օրակարգերի նախագծերումընդգրկվելու համար։

Բացասական եզրակացություն տրվեց երկրորդ ընթերցման ներկայացված «Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի նախագծին։


05.11.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
Նոյեմբերի 5-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահի տեղակալ Վահան Հովհաննիսյանը:Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման չորրորդ ...

05.11.2004
Հանդիպումներ Փարիզում
Ֆրանսիայի Սենատի նախագահի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպումներ ունեցավ Ֆրանսիայի խորհրդարանի եւ կառավարության անդամների հետ: Արտաքին գործերի պետական քարտուղար Ռենե Մյուզլիեի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական եւ տարածաշրջանային քաղաքականությանն առնչվող ...

05.11.2004
ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում «Հայաստանի Հանրապետության 2005թ. պետական բյուջեի մասին» ՀՀօրենքի նախագծի քննարկումների ժամանակացույց
1.Երկուշաբթի, 15 նոյեմբերի 2004թ., ժ. 11.00.ՀՀ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստՕրակարգը ՝1.«Հայաստանի Հանրապետության2005թ. պետական բյուջեի մասին»ՀՀ օրենքի նախագծի քննարկում.-օրենքի նախագծի մշակման սկզբունքները եւ նախագծի հիմքում դրվածհիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (սղաճի սցե...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am