National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.10.2013

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
02.10.2013
ԱԺ փոխնախագահն ընդունեց Իրաքի եզդիների պատվիրակությանը
1 / 2

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 2-ին ընդունեց Իրաքի Հանրապետությունից եւ Քուրդիստանի Ինքնավար Հանրապետությունից ժամանած եզդիների պատվիրակությանը, որի կազմում էին Քուրդիստանի Ինքնավար Հանրապետության պատգամավոր Միր Հազըմ Թահսին Սայիդը, Իրաքի քաղաքացիական հասարակության կապերի նախարար դոկտոր Մամո Օթլանը, Քուրդիստանի գյուղնախարար Ջեմիլ Սլեման Հայդարը, Քուրդիստանի վարչապետի խորհրդական Միրզա Հասան Ալին, փաստաբան Քերիմ Սլեմանը, հոգեւորական Իդո Հաջին եւ «Միրզա Շանգալ» հասարակական կազմակերպության խորհրդի նախագահ Ամո Շարոյանը:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին Հայաստանում եզդիական համայնքի եւ Իրաքում ու Քուրդիստանում հայ համայնքի մշակութային, կրոնական, լեզվական եւ ընդհանրապես ազգապահպանությանն առնչվող խնդիրներ:

Էդուարդ Շարմազանովը հավաստիացրեց, որ Հայաստանում ազգային փոքրամասնությունների, մասնավորապես եզդիների ազգային-մշակութային հիմնախնդիրների հանդեպ պետական հոգածությունը բարձր մակարդակի վրա է, իսկ հայ ժողովրդի վերաբերմունքը դարերի խորքից եկող բարեկամությամբ ու հայ ժողովրդի արժեհամակարգով է պայմանավորված: Այդ մասին են վկայում եզդիների լեզվի, մշակույթի, սովորությունների պահմանման ու զարգացման համար ստեղծված լավագույն հնարավորությունները, դրա վառ ապացույցն է նաեւ Արմավիրի մարզում գործող եզդիների կրոնական սրբատեղին: Երկու երկրների ու ժողովուրդների բարեկամական հարաբերությունները առավել ակտիվացնելու նպատակով Էդուարդ Շարմազանովն առաջարկեց զարգացնել նաեւ խորհրդարանական հարաբերությունները՝ ավելի հաճախակի դարձնելով պատգամավորների փոխայցերը:

Պատվիրակության անդամները շնորհակալություն հայտնեցին եզդի համայնքի նկատմամբ Հայաստանի իշխանությունների ցուցաբերած պետական հոգածության, իրենց ժողովրդի ինքնության պահպանմանն ուղղված քայլերի համար՝ տեղեկացնելով, որ Քուրդիստանի կառավարությունը նույնպես ջանք չի խնայում երկրի կառավարման տարբեր օղակներում հայկական համայնքի ներգրավվածությունն ապահովելու, հայ եւ եզդի ժողովուրդների բարեկամությունը ամրապնդելու գործում:

Հանդիպման ժամանակ քննարկվեցին նաեւ երկու ժողովուրդների համագործակցության ամրապնդմանն ու տարբեր հիմնախնդիրների համատեղ լուծմանն առնչվող այլ հարցեր:


02.10.2013
Ազգային ժողովի քառօրյա նիստում
Խորհրդարանը հոկտեմբերի 2-ի նիստում շարունակեց «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ԱԺ որոշման նախագծի քննարկումը: Հարցի վերաբերյալ արտահերթ ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 22-րդ տարեդարձի ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am