National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
24.06.2010
Հայտարարություն

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.
 
 

ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողավի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի առաջատար մասնագետ (ծածկագիր`1-3.2.-25) 
  
 Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` 
  
  * բարձրագույն կրթություն, պետական ծառա՟յու՟թյան պաշ՟՟՟՟տոններում կամ համայնքային ծառայության պաշտոններում առն՟վազն երկու տարվա ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում քա՟ղա՟քական կամ հայեցո՟ղա՟կան, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղա՟՟կալ՟ների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների, ռեֆերենտ՟ների եւ Երեւանի վարչական շրջանների ղեկավարների եւ նրանց տեղակալների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշ՟տոն՟նե՟րում առնվազն մեկ տարվա աշխա՟տանքային ստաժ, կամ առն՟վազն երեք տար՟վա մասնա՟՟գի՟տա՟կան աշխատան՟քա՟յին ստաժ, կամ մինչեւ 2015 թվա՟կանի հուն՟վարի 1-ը պե՟տական կա՟ռա՟՟վար՟՟ման ոլորտի առնվազն մեկ տարվա աշ՟խա՟տան՟քա՟յին ստաժ.

* իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` Հայաստանի Հանրապետության Սահմա՟նա՟դրության, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի, «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի, Հայաստանի Հանրապետության Նախագահի 2002 թվականի մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական արարողակարգի ծառայության մասին» թիվ 1067 հրամանագրի, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի 2009 թվականի հոկտեմբերի 5-ի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատա՟կազմի կանոնադրության եւ կառուցվածքը հաստատելու մասին» ՆՈ-005-Ն որոշման եւ իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաեւ տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակու՟թյուն.

* ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում.

* համակարգչով եւ ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխա՟տելու ունակություն.

* առնվազն մեկ օտար լեզվի (կարդում եւ կարող է բացատրվել) տիրապետում.

* անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների, ունակությունների, ինչպես նաեւ պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների եւ ունակությունների տիրապետում:

*        *        *


Դիմումների ընդունման վերջին ժամկետն է` «8» հուլիսի 2010թ.:

Մրցույթը կկայանա 2010թ. հուլիսի 26-ին, ժամը 1400:

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր ժամը 1000-ից մինչեւ 1300-ը,  բացի շաբաթ եւ կիրակի օրերից:

Մրցույթին մասնակցել ցանկացողները տվյալ պաշտոնի անձնագրով սահմանված հիմնական գործառույթներին ծանոթանալու, լրացուցիչ այլ տեղեկու՟թյուններ ստանալու, ինչպես նաեւ հարցաշարերին ծանոթանալու համար կարող են դիմել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչություն (Երեւան, Մ.Բաղրամյան 19,  հեռ. 588-460):

*        *        *

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը`

    * դիմում` մրցույթային հանձնաժողովի անունով` (ձեւը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս).

    * պետական ծառայության տվյալ պաշտոնի անձնագրով այդ պաշտոնը զբաղեցնելու համար մաuնագիտական գիտելիքների եւ աշխատանքային ունակությունների տիրապետման տեuանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաuտող փաuտաթղթերի` դիպլոմի(ների), վկայականի(ների), աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) պատճենները` բնօրինակների հետ միասին.

     * արական uեռի անձինք` նաեւ զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր  զորակոչային տեղամաuին կցագրման վկայականի պատճենը` բնօրինակի հետ միասին.

     * մեկ լուuանկար` 3x4 uմ չափի.

     * անձնագրի պատճենը:

ՀՀ քաղաքացին  մրցույթին մասնակցելու համար փաuտաթղթերը հանձնում է անձամբ` ներկայացնելով անձնագիր:
 


24.06.2010
Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկումն ավարտած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հ...

24.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին
Հունիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային` նրա առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ցուցաբեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am