National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
24.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին
1 / 1

Հունիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային` նրա առաքելության ավարտի կապակցությամբ:

ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ցուցաբերած օժանդակությունը Ադրբեջանից գաղթած  հայ փախստականներին եւ    Իրաքից փախստականների նոր հոսքի` իրաքահայերի հանդեպ  հատկապես տիկին Հալեպոտայի կողմից դրսեւորած սրտացավ վերաբերմունքը եւ այն աննախադեպ օժանդակությունը, որ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակն  իրականացրեց  նրանց ամենաանապահով հատվածին կեցության հնարավորություններ տրամադրելով: Պարոն Աբրահամյանը շնորհակալություն հայտնեց  գրասենյակի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի  եւ այդ խոցելի խմբի ինտեգրմանն ուղղված բազմակողմանի աջակցության համար: ԱԺ նախագահը նշեց, որ փախստականների աջակցության եւ ինտեգրման գործընթացը շարունակական ու հետեւողական աշխատանքի կարիք ունի եւ Հայաստանի  իշխանությունները պատրաստակամ են իրենց կողմից անել հնարավորը` աջակցելու փախստականների ինտեգրմանը մեր հասարակությանը եւ նրանց լիարժեք անդամ դառնալուն, ինչպես նաեւ մեղմելու տնտեսական ճգնաժամի հնարավոր հետեւանքներն այս խոցելի խմբի վրա:

Տիկին Հալեպոտան շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին համագործակցության եւ  աջակցության, ինչպես նաեւ «Փախստականների եւ ապաստանի մասին» նոր օրենքի ընդունման համար, որը  հնարավորություն կտա Հայաստանին  միջազգային չափանիշներին համապատասխան ապաստան տրամադրել հայցողներին: Նա հույս հայտնեց, որ ՀՀ Ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի փախստականների գծով հանձնակատարի գրասենյակի փոխգործակցությունը  շարունակական կլինի եւ այսուհետ եւս կտա իր դրական արդյունքները:
 
 


24.06.2010
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.     ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողավի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի առաջատար մասնագ...

24.06.2010
Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկումն ավարտած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am