National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
24.6.2010

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
24.06.2010
Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը
1 / 1
Հունիսի 24-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց արտահերթ նստաշրջանի աշխատանքը եւ առաջին ընթերցմամբ ընդունեց նախորդ օրը քննարկումն ավարտած «Լեզվի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» կառավարության հեղինակած օրինագիծը:

Այնուհետեւ  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ նախորդ օրն առաջին ընթերցմամբ քննարկված «Պետական կենսաթոշակների մասին» եւ կից միշարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենսդրական փաթեթի վերաբերյալ պատգամավորների հնչեցրած մտահոգություններին եւ դիտողություններին:

Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ կառավարության հեղինակած «ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ մի խումբ այլ օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը, որը ներկայացրեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արա  Պետրոսյանը: Նա տեղեկացրեց, որ քննարկման է ներկայացվել ամբողջապես լրամշակված օրինագիծ, որում հաշվի են առնվել պատգամավորների, հասարակական կազմակերպությունների, Աշխատանքի միջազգային կազմակերպության, Հանրային խորհրդի, Մարդու իրավունքների պաշտպանի, այլ շահագրգիռ կազմակերպությունների   դիտողություններն ու առաջարկները: Ընդունվել է առաջարկների գերակշիռ մասը:

ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Գագիկ Մելիքյանը` նշելով, որ օրենսդրական փաթեթը բազմիցս քննարկվել է եւ լրամշակվել: Օրինագիծը բուռն քննարկվել է քսանից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, Աշխատանքի միջազգային կազմակերպության փորձագետների, Հանրային խորհրդի անդամների եւ շահագրգիռ այլ կազմակերպությունների հետ: Հարցի առնչությամբ ԱԺ գլխադասային հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ եվ հաշվի են առնվել մասնակիցների մտահոգությունները: Քննարկումների արդյունքում պատգամավորները հեղինակին են ներկայացրել 93 առաջարկ, որոնց մեծ մասն ընդունվել է:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացրեց «Հանրային ծաայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որով սահմանվում են ՀՀ-ում հանրային ծառայության սկզբունքները եւ կազմակերպման կարգը, կարգավորվում են պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատանք իրականացնող անձանց` հանրային ծառայողների իրավական վիճակի եւ դրա հետ կապված այլ հարաբերություններ: Օրինագիծը չի տարածվում պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններում քաղաքական, հայեցողական եւ քաղաքացիական պաշտոններ զբաղեցնող, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց վրա` բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը օրենսդրական փաթեթի վերաբերյալ ներկայացրել էր դրական եզրակացություն:

Արտահերթ ելույթով հանդես եկավ ԱԺ փոխնախագահ Արեւիկ Պետրոսյանը` նշելով, որ օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը առաջացել է սահմանադրական բարեփոխումների հետեւանքով: Նրա խոսքով` ներկայացված օրենսդրական փաթեթը հանրագումարի է բերում համակարգում գործող դրույթները: Տիկին Պետրոսյանը կարեւորեց առանցքային երկու դրույթներ, որոնք վերաբերում են հանրային ծառայողների էթիկայի կանոններին եւ շահերի բախմանը: ԱԺ փոխնախագահի կարծիքով` օրենսդրական փաթեթում օրենքը եւ կառավարության որոշումը երբեմն հավասար դաշտում են դիտարկվում,  ինչը, ըստ տիկին Պետրոսյանի, սխալ է: Նա անդրադարձավ նաեւ էթիկայի հանձնաժողովի կազմավորման առանձնահատկություններին:  Նա առաջարկեց հստակեցնել էթիկայի հանձնաժողովի կողմից կարգապահական տույժեր սահմանելու ընթացակարգը, գոնե ընտրովի պաշտոնյաների համար: ԱԺ փոխնախագահը առաջինից երկրորդ ընթերցում համագործակցելու պատրաստակամություն հայտնեց:

Եզրափակիչ ելույթում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը, համաձայնելով տիկին Պետրոսյանի հարցադրումների հետ, խոստացավ առաջինից երկրորդ ընթերցում ներկայացված առաջարկների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակել:

Առաջին ընթերցմամբ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արտեմ Ասատրյանը ներկայացրեց «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ու «Զինծառայողների եւ նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Օրենսդրական փոփոխություններով կհստակեցվեն ծնողի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի` իր երեխային կամ խնամակալին կենսաթոշակ նշանակելու համար դիմելու եւ նրա փոխարեն կենսաթոշակը ստանալու դրույթները, կկարգավորվի քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող անձին կենսաթոշակ նշանակելու, վճարելու կամ բժշկասոցիալական փորձաքննության ենթարկվելու հարցը, կենսաթոշակառուի կողմից 12 ամիս անձամբ կենսաթոշակ չստանալու դեպքում կենսաթոշակի վճարումը դադարեցնելու եւ դադարեցված կենսաթոշակի վճարումը վերսկսելու ընթացակարգը եւ այլն:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ ԿԲ մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Բանկերի եւ բանկային գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթները եւ «ՀՀ  վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ  վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերը:

Քննարկվեց նաեւ 2010 թ. հունիսի 11 -ին Երեւանում «ՀՀ կառավարության եւ Համաշխարհային բանկի միջեւ ստորագրված ծրագրի նախապատրաստման կանխավճար N P457- ԱՄ էլեկտրոնային հասարակության եւ ինովացիոն ծրագրի նախապատրաստման» նախնական համաձայնագիրը, որը ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը:

Օրվա վերջում խորհրդարանը ընդունեց նստաշրջանի ընթացքում քննարկված օրինագծերը, օրենսդրական փաթեթները եւ վավերացրեց մեկ համաձայնագիր:

ԱԺ արտահերթ նստաշրջանը, սպառելով օրակարգը, ավարտեց աշխատանքները:


24.06.2010
Հայտարարություն
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու մասին.     ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԻ ԱՆՎԱՆՈՒՄԸ՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողավի աշխատակազմի արարողակարգի վարչության այցերի եւ ընդունելությունների բաժնի առաջատար մասնագ...

24.06.2010
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցչին
Հունիսի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Բուշրա Հալեպոտային` նրա առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԺ նախագահը բարձր գնահատեց ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ցուցաբեր...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am