Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ ս պորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանի, պատգամավորներ Անահիտ Բախշյանի ու Լիլիթ Գալստյանի, ինչպես նաեւ Եվրախորհրդի անկախ փորձագետ Եվե Քուլտեր Սալամոնի ու Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեի մասնակցությամբ դեկտեմբերի 1-ից խորհրդարանում մեկնարկեցին եռօրյա քննարկումներ: Քննարկման առանցքում հանձնաժողովի անդամների հեղինակած` «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթն է: