National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
2.12.2008

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
02.12.2008
Բուլղարիայի դեսպանն Ազգային ժողովում

Դեկտեմբերի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Թոդոր Ստայկովին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր. ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բարձր գնահատեց Բուլղարիայի Հանրապետության հետ բարեկամական դարավոր հարաբերությունների շարունակությունը դարձած քաղաքական երկխոսության առկայությունը, կարեւորվեց նաեւ տնտեսական կապերի զարգացումը: Նշվեց, որ այդ նպատակով 2008-ի փետրվարին առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողով է ստեղծվել: Մեծ նշանակություն տալով երկու երկրների խորհրդարանների միջեւ կապերի զարգացմանը, որոնք կնպաստեն նաեւ մյուս ոլորտներում հարաբերությունների առաջընթացին, ԱԺ նախագահը պաշտոնական այցով Հայաստան հրավիրեց Բուլղարիայի Հանրապետության Ժողովրդական Ժողովի նախագահ Գեորգի Պիրինսկուն, փոխադարձ օգտակար համարվեց նաեւ երկու խորհրդարաններում գործող պատգամավորական բարեկամության խմբերի ակտիվ աշխատանքը: Պարոն Աբրահամյանը կարեւորեց նաեւ միջազգային կառույցներում երկու երկրների պատվիրակությունների համագործակցությունը եւ Եվրամիության անդամակցության ճանապարհին Բուլղարիայի կուտակած օրենսդրական փորձի փոխանակումը: Նշվեց նաեւ Հայաստամի Ազգային Ժողովի եւ Բուլղարիայի Ժողովրդական Ժողովի  միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման կարեւորությունը:
 
Հայաստանում Բուլղարիայի Հանրապետության դեսպան Թոդոր Ստայկովը, արժեւորելով միջխորհրդարական համագործակցության անհրաժեշտությունը, նշեց, որ 2009-ի գարնանը Բուլղարիայում հերթական խորհրդարանական ընտրություններն են տեղի ունենալու, այնուհանդերձ` ինչ քաղաքական ուժ էլ ընտրվի, Հայաստանի խորհրդարանի հետ հարաբերությունների զարգացումը շարունակվելու է եւ մինչեւ ընտրությունները կարելի է համագործակցության համաձայնագիրը ստորագրելու քայլեր ձեռնարկել: Դեսպանի գնահատականով` Հայաստանը Բուլղարիայի համար ավանդական բարեկամ երկիր է, որի հետ կապերի զարգացումը մշտապես կարեւորվում է: Անդրադառնալով միջկառավարական հանձնաժողովի աշխատանքին` դեսպանը նշեց, որ երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի ձեւավորումը գրեթե ավարտված է, եւ հանձնաժողովի աշխատանքը կնպաստի տնտեսական համագործակցության ակտիվացմանը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան տարածաշրջանային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ խնդիրների:



02.12.2008
Քննարկվեց Հանրաքվեի մասին օրենքում փոփոխությունների նախագիծը
Դեկտեմբերի 2-ին ՀՀ Ազգային ժողովը շարունակեց աշխատանքը եւ քվեարկություններով ընդունեց նախորդ օրը քննարկված բոլոր օրինագծերը, որից հետո պատգամավորներն անդրադարձան նախորդ օրն սկսված «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» առաջին ընթերցմամբ քննարկվող օրինագծի շուրջ ...

02.12.2008
Քննարկումներ ԱԺ մշտական հանձնաժողովում
Ազգային ժողովի  գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանի, հանձնաժողովի փոխնախագահ Նաիրա Զոհրաբյանի, պատգամավորներ Անահիտ Բախշյանի ու Լիլիթ  Գալստյանի, ինչպես նաեւ Եվրախորհրդի անկախ փորձագետ Եվե Քուլտեր Սալամոնի ու Հայաստանում ԵԽ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am