National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
13.11.2023
Հայաստանում պետք է ձեւավորվի բարեգործություն իրականացնելու մշակույթ. աշխատանքային քննարկում ոլորտում առկա խնդիրների վերաբերյալ
1 / 11

Քննարկման հիմք է դարձել բարեգործության ոլորտում բարեփոխումների քաղաքականության մասին ՀԿ-ների կողմից հանձնաժողով ներկայացրած փաստաթուղթը, որտեղ մատնանշված են ոլորտի խնդիրներն ու ներկայացվել են մի շարք առաջարկություններ. ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիամ Պողոսյանը՝ իր նախաձեռնությամբ նոյեմբերի 13-ին տեղի ունեցած՝ բարեգործության ոլորտի բարեփոխումների անհրաժեշտության վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ:

Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Զարուհի Բաթոյանը, Գայանե Եղիազարյանը, «ՀԿ Կենտրոն» քաղաքացիական հասարակության զարգացման ՀԿ-ի, բարեգործական հիմնադրամների ներկայացուցիչներ, Հայկական կարմիր խաչ ընկերության   աշխատակիցներ:

Քննարկման մասնակիցների հավաստմամբ բարեգործությունն այն ոլորտն է, որն անհրաժեշտ է բոլորին: Կարեւորվել է Հայաստանում բարեգործության մշակույթի ձեւավորման եւ զարգացման, պետություն-բարեգործական կազմակերպություն, պետություն-անհատ բարեգործ փոխգործակցության, բարեգործության իրականացման թափանցիկության անհրաժեշտությունը: Առաջարկվել է պետություն-ՀԿ համագործակցության շնորհիվ բարեփոխել ՀՀ-ում «Բարեգործության մասին» օրենքը եւ համապատասխանեցնել այն ժամանակակից պահանջներին: Մասնավորապես առաջարկվում է ձեւավորել համատեղ գործընկերության հարթակ բարեգործության համալիր բարեփոխումներ իրականացնելու համար: Առաջարկվել է նաեւ պարզեցնել «Ծրագրերը՝ որպես բարեգործական» ճանաչելու նպատակով ներկայացված դիմումների ուսումնասիրման ընթացակարգը, ներդնել բարեգործական կազմակերպության որակավորման համակարգ, վերանայել օրենքով սահմանված ծախսեր/նվիրատվություններ հարաբերակցության 20/80 տոկոսի շեմը, որը գործնականում ստեղծում է անհարմարություններ եւ չի համապատասխանում բարեգործությամբ զբաղվող ՀԿ-երի ֆունկցիոնալ գործունեության ներկա պահանջներին:

ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը կարեւոր է համարել հասարակական կազմակերպությունների հետաքրքրվածությունն ու նպատակադրված լինելը ոլորտում առկա խնդիրների լուծման առնչությամբ:

Պատգամավոր Զարուհի Բաթոյանի հավաստմամբ ոլորտում առկա են խնդիրներ, եւ Կառավարությունն ամեն ինչ անում է դրանց լուծում տալու ուղղությամբ:

Նշվել է, որ առաջիկայում Ֆինանսների նախարարությունը հստակ կսահմանազատի եւ կտարանջատի «բարեգործական դրամաշնորհներ», «ծառայությունների մատուցում» հասկացությունները:

ՀԿ-ները նաեւ կարեւոր են համարել բարեգործությանը հարկային արտոնությունների տրամադրումը, ինչպես նաեւ օրենսդրորեն թույլատրել կազմակերպություններին իրականացնել բարեգործություն: Շեշտադրվել է նաեւ ճգնաժամային իրավիճակներում բարեգործության արագ արձագանքման գործիքակազմի ներդրման կարեւորությունը:

Նշվել է նաեւ բարեգործության անվան տակ զեղծարարությունների անթույլատրելիությունը, ընդգծվել է դրանց դեմ պայքարի խստացումն ու բարեգործության նկատմամբ վստահության բարձրացումը:

Նշվել է, որ բարեգործության ոլորտի բարեփոխումների վերաբերյալ քննարկումները շարունակական են:


13.11.2023
Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Համմուդահ Սաբբաղի հետ
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ ԱԺ Հայաստան-Սիրիա բարեկամական խմբի անդամներ Ռուստամ Բաքոյանը, Շիրակ Թորոսյանը եւ Արեն Մկրտչյանը, աշխատանքային այցով Սիրիայի Արաբական Հանրապետությունում է: Նոյեմբերի 13-ին պատվիրակության անդամները հանդիպել են ...

13.11.2023
Ի գիտություն լրատվամիջոցների
Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի նե...

13.11.2023
Տեղի է ունեցել խորհրդարանական աջակցություն իրականացնող գործընկերների համակարգող հերթական հանդիպումը
Աշխատանքների հաշվետվողականությունը եւ թափանցիկությունն այն կարեւոր անկյունաքարերն են, որոնց վրա հիմնված՝ մենք իրականացնում ենք մեր համատեղ ծրագրերը: Ինչպես եւ նախորդ տարիները, այս տարին եւս լի էր համատեղ աշխատանքային ձեռքբերումներով, որոնք հիմք են նախապատրաստում ապագա նոր ծրագրերի իրականացման համար:...

13.11.2023
Սարգիս Խանդանյանն ընդունել է լեհ փորձագետների
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 13-ին ընդունել է Լեհաստանից Հայաստան ժամանած մի շարք փորձագետների: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստանում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պյոտր Սքվեչինսկին, փոխդեսպան Մարչին Ռոզիցկին: Ողջունելով հ...

13.11.2023
ՀՀ ԱԺ խորհուրդը նիստ է գումարել
ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը նոյեմբերի 13-ին գումարել է նիստ: Այն վարել է ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանը: Քննարկվել եւ հաստատվել են Ազգային ժողովի ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ նոյեմբերի 1...

13.11.2023
ՀՀ Ազգային ժողովը կհյուրընկալի ԵԱՀԿ ԽՎ աշնանային նստաշրջանը
Նոյեմբերի 18-20-ը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը կհյուրընկալի Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանը՝ «ԵԱՀԿ-ն ճգնաժամի պահերին. Խորհրդարանական վեհաժողովի դերը ներքին եւ արտաքին մարտահրավերները հակազդելու գործում» խորագրի նե...

13.11.2023
Մամուլի ասուլիսի հրավեր
Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:30-ին, 314 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվի պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am