Նոյեմբերի 14-ին՝ ժամը 11:30-ին, 314 սրահում տեղի կունենա ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի մամուլի ասուլիսը: Կներկայացվի պատգամավորի կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագիծը, որը հնարավորություն է տալու 27 տարին լրացած, սակայն պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ազատվել գործող օրենսդրությամբ սահմանված քրեական պատասխանատվությունից: