National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
03.11.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
1 / 16

ՀՀ արտաքին գործերի նախարարության գծով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել շուրջ 16 մլրդ 617 մլն դրամ, որը 504 մլնով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Միջոցներն ուղղվելու են 5 ծրագրերի իրականացմանը: Այս մասին նոյեմբերի 3-ի ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նշել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը:

Հանձնաժողովները քննարկել են ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները եւ ՀՀ միջազգային կազմակերպություններին նախատեսված վճարումների հարցը:

ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը Ֆինանսների նախարարից հետաքրքրվել է, թե որքան է եղել ԱԳՆ-ի բյուջետային նախնական հայտը:

Ի պատասխան նշվել է, որ ԱԳՆ նախնական հայտը եղել է շուրջ 1 մլրդով ավելի, սակայն քննարկումների եւ հաշվարկների արդյունքում համատեղ հանգել են 16 մլրդ 617 մլն դրամ հատկացմանը:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը նախ անդրադարձել է մեր երկրի վարած արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանային եւ այլ երկրների հետ հարաբերություններին:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների առնչությամբ Արարատ Միրզոյանը լավատեսություն է հայտնել եւ փաստել, որ մոտ ապագայում դիվանագիտական անձնագիր ունեցողների եւ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանը բացելու առումով գուցե լավ նորություն լինի:

Նա վստահեցրել է, որ Հայաստանը շահագրգիռ է իր 4 հարեւանների հետ առնվազն կարգավորված հարաբերություններ ունենալու հարցում:

Հայաստանն ու Թուրքիան այս տարի պայմանավորվածություն էին ձեռք բերել ցամաքային սահմանը երրորդ երկրների քաղաքացիների եւ դիվանագիտական անձնագիր ունեցողների համար բացել դեռ մինչեւ զբոսաշրջային սեզոնի սկիզբը, այսինքն՝ մինչեւ ամառ:

Արարատ Միրզոյանը հանգամանալի անդրադարձ է կատարել Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներին եւ ԼՂ բնակչության բռնի տեղահանությանը:

Արձանագրելով, որ ներկայում Հայաստանում առկա են 100 հազարից ավելի փախստականներ՝ նախարարը փաստել է, որ նրանց կարիքների երկարաժամկետ լուծում տալը նաեւ ԱԳՆ-ի ուսերին է ծանրանում, դառնում ԱԳՆ-ի նպատակներն ու խնդիրները:

Նշվել է, որ այդ նպատակով աշխատանքներ են տարվում միջազգային մեխանիզմների գործարկման ուղղությամբ:

«Ես կարող եմ վստահաբար պնդել, որ չկա աշխարհում մի կառավարություն, որը կարող է անցնցում եւ առանց որեւէ խնդրի 3-4 օրում ընդունել 100-ից ավելի փախստական, եւ այն որեւէ ալեկոծություններ չառաջացնի՝ սկսած ներքաղաքական կյանքից, մինչեւ տնտեսական, սոցիալական համակարգերը»,- ասել է գերատեսչության ղեկավարը:

Նա նշել է, որ շատ միջազգային գործընկերներ դրականորեն զարմացած են Հայաստանի արձագանքից եւ կազմակերպվածությունից, քանի որ անգամ վրանային ավաններ չեն ստեղծվել:

Անցնելով արտաքին քաղաքականության խնդիրներին՝ ՀՀ ԱԳ նախարարը նշել է. «Բռնագաղթը մեծ բարդություններ է առաջացնում հիմնական քաղաքական օրակարգի խնդրում՝ ապահովել կայուն անվտանգային միջավայր ՀՀ-ի շուրջ, այն է՝ խաղաղության օրակարգը եւ ՀՀ չորս հարեւանների հետ առնվազն խաղաղ, կայուն, իսկ լավագույն դեպքում՝ սերտ համագործակցային կամ բարեկամական հարաբերությունների ձեւավորմանը»:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը՝ ԱԳ նախարարն ասել է, որ հույս ունեին, թե խաղաղության հասնելու ուղղությամբ մի մեծ քայլ կկատարվի Գրանադայում. «Ցավոք, Ադրբեջանի նախագահն անհրաժեշտ, հարմար կամ նպատակահարմար չհամարեց մասնակցել այդ հանդիպմանը: Ինչեւէ, Գրանադայում քառակողմ հանդիպման արդյունքներով ի վերջո դուրս եկավ մի փաստաթուղթ, որը մեծ հաշվով արտացոլում է երկարատեւ, կայուն եւ արժանապատիվ խաղաղության հիմքերը: Ուղենիշ է այդ խաղաղության պայմանագրի համար: Այդ փաստաթղթում տեղ գտած սկզբունքներով է, որ մենք առաջնորդվում ենք խաղաղության մասին խոսելիս:

Գիտեք, որ արդեն 6-րդ ռաունդն է մեկնաբանություններով կամ խմբագրումներով փոխանակվելու կամ հանդիպելու, բանակցելու: Միշտ էլ սրանք են եղել մեր ուղենիշները: Առաջինը երկու երկրների տարածքային ամբողջականության փոխադարձաբար ճանաչումն է: Մենք այստեղ ուզում ենք կոնկրետություն ապահովել եւ այդ նպատակով է, որ նշվում են երկու երկրների տարածքների հանրագիտարանային մակերեսները»,- փաստել է Արարատ Միրզոյանը:

Երկրորդ սկզբունքն այն է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթաց. «Խոսվում է այն մասին, որ այդ գործընթացը պետք է տեղի ունենա Խորհրդային շրջանի ամենաթարմ օրինական, լեգիտիմ քարտեզների հիման վրա: Դա 1974-1988 թվականների քարտեզների խումբն է՝ մեծ հաշվով ԽՍՀՄ փլուզման պահին եղած սահմանների հիման վրա: Իմ տպավորությամբ նաեւ Ադրբեջանի ընկալմամբ այդպես է, որ պետք է տեղի ունենա սահմանազատման գործընթացը:

Երրորդ սկզբունքը տարածաշրջանի ապաշրջափակումն է: Հայաստանը ոչ միայն դեմ չէ, այլեւ շահագրգիռ է, Հայաստանն իրեն ամենահիմնական շահառուներից մեկն է համարում տարածաշրջանի տրանսպորտային, տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակման գործում: Բոլոր ենթակառուցվածքները պետք է շարունակեն գործել այն երկրների ինքնիշխանության եւ իրավազորության ներքո, որոնց տարածքով անցնում են: Ենթակառուցվածքները պետք է ապաշրջափակվեն փոխադարձության, հավասարության սկզբունքի հիման վրա»,- հայտարարել է Արարատ Միրզոյանը:

Նրա խոսքով 2024 թվականին «Խաղաղության խաչմերուկի» կայացումն ԱԳՆ-ի քաղաքական առաջնահերթություններից է լինելու:

Ըստ ԱԳ նախարարի՝ հայ-ռուսական հարաբերություններում կան որոշ խնդիրներ. «Մենք շատ բաներով բավարարված չենք, շատ բաներից զարմանում ենք»:

Նա նշել է, որ ՌԴ-ն էլ նույնպիսի վերաբերմունք ունի ՀՀ-ի նկատմամբ. «Մենք համոզված ենք, որ այն, ինչից ՌԴ գործընկերներն են զարմանում, հետեւանք է այն քաղաքականությանը, որը մենք տեսել ենք զանազան մեդիա եթերներում եւ այլ տեղերում: Մենք այստեղ որեւէ այլ դիրքորոշում չունենք, քան կառուցողական կերպով խնդիրները քննարկել, հասկանալ, հարթել եւ բարեկամաբար առաջ շարժվել այդ ուղղությամբ: Սա է մեր դիրքորոշումը»,- ասել է ԱԳ նախարարը՝ հույս հայտնելով, որ այս ամենը կհաջողվի:

Արարատ Միրզոյանը նկատել է նաեւ, որ այստեղ ամեն ինչ միայն մեկ կողմից չի կախված:

ԱԳ նախարարը խոսել է նաեւ Հնդկաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունների մասին, նկատել, որ Հնդկաստանի հետ հարաբերությունների զարգացումները հրապարակային են, իսկ Չինաստանի հետ Հայաստանը շահագրգռված է ուղիղ՝ չմիջնորդավորված գործընկերային հարաբերությունների զարգացմամբ:

«Մենք շարունակելու ենք բազմաոլորտ համագործակցությունը մեր բարեկամների՝ օրինակ՝ Ֆրանսիայի հետ: Տեղի են ունենում մշտապես փոխադարձ բարձրաստիճան պաշտոնյաների այցեր, խոսակցությունը շարունակական է, եւ այդպես էլ շարունակելու է մնալ: Մենք շարունակելու ենք խորացնել մեր հարաբերությունները ԵՄ-ի հետ: Ուզում եմ հատուկ ընդգծել ԵՄ դիտորդական առաքելության դերը մինչ այս պահը Հայաստանի սահմանային կայունության եւ անվտանգության գործում: Մենք բացահայտում ենք նոր հարթակներ, նոր ուղղություններ ԵՄ-ի հետ համագործակցության: Օրինակ՝ քաղաքական եւ անվտանգային երկխոսությունը: Կան նախկինում ՀԸԳՀ (CEPA) պայմանագրով ստանձնած պարտավորություններ ու հանձնառություններ, որոնք պետք է կյանքի կոչվեն ե՛ւ մեր կողմից, ե՛ւ ԵՄ-ի կողմից»,- ասել է Արարատ Միրզոյանը:

Նախարարն առանձնացրել է վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկը. «Կան ուղենիշային նախաձեռնություններ, հիշում եք՝ 2,6 մլրդ եվրոյի մասին հայտարարությունները եւ այլն»:

ԱԳ նախարարը նաեւ կարեւորել է հարաբերությունների զարգացումն ԱՄՆ-ի հետ:

Նշվել է, որ վերջերս Կորեայի Հանրապետությունը տեղեկացրել է՝ մտադիր է հաջորդ տարվա առաջին կիսամյակում ռեզիդենտ դեսպանություն հիմնել Երեւանում: Հայաստանը եւս ցանկություն ունի Սեուլում բացել ռեզիդենտ դիվանագիտական ներկայացուցչություն: Դիվանագիտական ներկայացուցչություն կունենանք նաեւ Լյուքսեմբուրգում:

Այնուհետեւ ԱԳ նախարարն անդրադարձել է իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերին եւ նշել, որ ՀՀ արտաքին գործերի նախարարությունն իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում ՀՀ կառավարության ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ինչպեu նաեւ կազմակերպում եւ ղեկավարում է դիվանագիտական ծառայությունն օտարերկրյա պետություններում եւ միջազգային կառույցներում:

Նշվել է, որ «Միջազգային հարաբերությունների եւ դիվանագիտության ոլորտում մասնագետների պատրաստում եւ վերապատրաստում» ծրագրի նպատակն է դիվանագիտական եւ պետական ծառայության արդյունավետության բարձրացում, դիվանագիտական ծառայության համալրումը նոր եւ որակյալ մասնագետներով: Ծրագրի իրականացման համար նախատեսվել է հատկացնել 314 մլն դրամ:

ԱԳ նախարարը կարեւորել է «Արտաքին գործերի ոլորտում Կառավարության քաղաքականության մշակում եւ իրականացում» ծրագիրը, որի իրականացման համար կհատկացվի 2 մլրդ 733 մլն դրամ:

«Համագործակցություն միջազգային կազմակերպությունների հետ» ծրագրին կհատկացվի շուրջ 1 մլրդ 744 մլն դրամ: Նշվել է, որ Հայաստանն անդամակցում է 110 միջազգային կազմակերպության, այդ թվում՝ մասնագիտացված մարմինների, ծրագրերի, կոնվենցիաների:

«Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում եւ իրականացում» ծրագրի համար նախատեսվել է շուրջ 11 մլրդ 639 մլն դրամ:

«Հայաստանի Հանրապետությունում եւ օտարերկրյա պետություններում արարողակարգային միջոցառումների իրականացում» ծրագրին կհատկացվի 187 մլն դրամ:

ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը պատասխանել է պատգամավորների հարցերին:

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի՝ ՀՀ-ի կողմից ձեռքբերվող զենքերի մասին հարցին ի պատասխան՝ ԱԳ նախարարը նշել է. «Հայաստանը կարողանում է անհամեմատ ավելի շատ զենք ձեռք բերել ու անհամեմատ ավելի շատ երկրներից, քան Ձեր քաղաքական կուսակցությունը կհանդգներ կամ կերազեր այդպիսի գործարքներ անել, գնալ տարբեր երկրներ եւ խնդրել»,- ասել է Արարատ Միրզոյանը եւ փաստել, որ կան լոգիստիկ խնդիրներ. «Մենք շատ ավելին կարող էինք անել եւ շատ ավելի զենք կարող էինք բերել, եթե չլինեին լոգիստիկ խնդիրներ: Խոսքը պաշտպանական զենքերի մասին է, մենք որեւէ հարձակողական նպատակ չունենք, յուրաքանչյուր երկրի ինքնիշխան իրավունքն է ձեռք բերել պաշտպանական զինատեսակներ, սպառազինություններ»:


03.11.2023
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում իրականացվելիք ծրագրերն ու 2024 թ. նախատեսված բյուջետային հատկացումները
Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջոցով երկու ուղղությամբ ծրագրեր ենք իրականացնում. ոռոգման համակարգի առողջացում եւ ճանապարհային ցանցի բարելավում: Հյուսիս-հարավ մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը վերջերս է կնքվել: Ընդհանուր առմամբ, ծրագրերը, որոնք իր...

03.11.2023
Սերգեյ Բագրատյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 3-ին խոհրդարանում հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ: Ներկայացնելով իր մասնագիտական ուղին, աշխատանքային անցած ճանապարհը՝ պատգամավորը խոսել է խորհրդարանի դերի, օրենսդիր մարմնի ներկայացուցչական...

03.11.2023
Եվրոպական ինտեգրման օրակարգի հետ կապված 2024 թ. պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը քննարկվել են մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
2024 թվականի ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականների դատին...

03.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների  ուղիղ հեռարձակումը:...

03.11.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 13.11.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 17.11.2023 - 14:00-16:00:   1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 06.11.2023 -10:00-12:00,   2. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հա...

03.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.11.2023
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am