National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
3.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
03.11.2023
Քննարկվել են ԵԱՏՄ շրջանակում իրականացվելիք ծրագրերն ու 2024 թ. նախատեսված բյուջետային հատկացումները
1 / 15

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության միջոցով երկու ուղղությամբ ծրագրեր ենք իրականացնում. ոռոգման համակարգի առողջացում եւ ճանապարհային ցանցի բարելավում: Հյուսիս-հարավ մայրուղու Քաջարան-Ագարակ հատվածի շինարարության պայմանագիրը վերջերս է կնքվել: Ընդհանուր առմամբ, ծրագրերը, որոնք իրականացվում են, 17 մլրդ 356 մլն դրամ են կազմում: Դրանք ներառում են ե'ւ վարկ, ե'ւ դրամաշնորհային մաս. վարկային մասը կազմում է 13 մլրդ 419 մլն դրամ, իսկ համաֆինանսավորումը` 3 մլրդ 937 մլն դրամ: Դրամաշնորհների ընդհանուր գումարը կազմում է 148 մլն դրամ: Այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` ներկայացնելով Եվրասիական զարգացման հիմնադրամի հետ իրականացվելիք` 2024 թվականի բյուջեով նախատեսված ծրագրերը: Քննարկումը տեղի է ունեցել ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների` նոյեմբերի 3-ի համատեղ նիստում:

Արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը նշել է, որ ընթացիկ տարում ԱԳ նախարարությունը շարունակել է ակտիվ մասնակցությունը ԵԱՏՄ շրջանակում իրականացվող բազմամակարդակ նիստերի օրակարգերի նախապատրաստման, շրջանառվող փաստաթղթերի նախագծերի մշակման, լրամշակման, համաձայնեցման աշխատանքներին: 2023 թվականին ԵԱՏՄ շրջանակում կայացել է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի 1, Եվրասիական միջկառավարական խորհրդի` 3 հերթական եւ 1 արտահերթ նիստ, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 10 նիստ` ՀՀ փոխվարչապետի մասնակցությամբ: Մշակվել եւ ընդունվել են մի շարք կարեւոր փաստաթղթեր:

ՀՀ ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վաղարշակ Հակոբյանը կարեւորել է հանձնաժողովում ԱԳ ներկայացուցչի մասնակցությունն ու ծավալված քննարկումը:

Պատգամավոր Շիրակ Թորոսյանը բարձրացրել է ԵԱՏՄ երկրների շրջանակում վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման հարցը` շեշտելով, որ վերջերս ՌԴ Պետական դումայում հետաձգվել է հայկական վարորդական վկայականների ճանաչման խնդիրը: Նա հետաքրքրվել է, թե ինչ քայլեր են ձեռնարկվում խնդրի շուտափույթ լուծման համար: «Մենք դեռեւս այս հարցով քննարկում չենք ունեցել: Փորձենք առաջիկա շփումների ընթացքում այս հարցը բարձրացնել եւ արձագանքել»,- պատասխանել է Մնացական Սաֆարյանը: «Այս խնդիրը գոյություն ունի մոտավորապես 10 տարի»,- նշել է Վաղարշակ Հակոբյանը` հավելելով. «Պետք է հասկանալ` վարորդական իրավունքների հետ կապված ո՞րն է դրդապատճառը եւ տեղեկացնել շահագրգիռ կողմերին»:

Պատգամավոր Միքայել Թումասյանը հետաքրքրվել է ԵԱՏՄ երկրներում ՀՀ դեսպանների գործունեությամբ, գործող դեսպանատների գույքային պայմանների հարցով` շեշտելով, որ, օրինակ, Ուզբեկստանում չկա դեսպանատուն: «Այս հարցը մեր օրակարգում է: Պետք է նշեմ, որ տարբեր երկրների հետ դեսպանատների բացման հարցն ունի փոխադարձության սկզբունքին հետեւելու գործոն: Գործընկեր երկրի կողմից պետք է լինի որոշակի պատրաստակամություն: Տարբեր երկրներ դեսպանատան բացման առաջնայնությունը պայմանավորում են տարբեր գործոններով»,- պատասխանել է ԱԳ փոխնախարարը:

ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, նշելով, որ Ստրասբուրգում վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկի» ծրագիրը, հետաքրքրվել է` ԵԱՏՄ շրջանակում արդյո՞ք ներկայացվել է կենտրոնական մարմնին «Խաղաղության խաչմերուկի» կոնցեպտը եւ նախատեսվո՞ւմ են քննարկումներ: ««Խաղաղության խաչմերուկի» հայեցակարգը բոլոր խողովակներով ներկայացվել է բոլոր գործընկեր երկրներին եւ կազմակերպություններին: Հանձնարարականը հստակ կա, եւ բոլոր առաքելությունները սկսել են աշխատանքներն այս ուղղությամբ: Կոնկրետ ԵԱՏՄ-ի առնչությամբ` երկրներին ներկայացնելու աշխատանքները սկսվել են»,- նշել է ԱԳ նախարարի տեղակալը:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշել է, որ 2023 թվականին ԵԱՏՄ անդամակցության տեսանկյունից մի շարք ոլորտներում կատարվել են դրական փոփոխություններ: ԵԱՏՄ երկրներից եկող զբոսաշրջիկների քանակն առաջանցիկ աճ ունի: ՌԴ-ից Հայաստան ֆիզիկական անձանց կողմից փոխանցված դրամական միջոցների` տրանսֆերների ներհոսի ծավալը եւս աճել է: 2023 թվականի հունվար-օգոստոս ամիսների առեւտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 55,8 տոկոսով: Էկոնոմիկայի նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին` ներկայացնելով պարզաբանումներ Իրան-Հայաստան գազատարին, ատոմակայանի գործունեությանը, ժամանակակից մոդուլային ատոմակայանների կառուցման հնարավորություններին, էներգետիկ անվտանգությանը վերաբերող հարցերի շուրջ:


03.11.2023
Սերգեյ Բագրատյանը հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը նոյեմբերի 3-ին խոհրդարանում հանդիպել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ուսանողների հետ: Ներկայացնելով իր մասնագիտական ուղին, աշխատանքային անցած ճանապարհը՝ պատգամավորը խոսել է խորհրդարանի դերի, օրենսդիր մարմնի ներկայացուցչական...

03.11.2023
Եվրոպական ինտեգրման օրակարգի հետ կապված 2024 թ. պետբյուջեի եկամուտներն ու ծախսերը քննարկվել են մշտական հանձնաժողովների համատեղ նիստում
2024 թվականի ծրագրով ԵՄ-ից ակնկալում ենք ստանալ 17,9 միլիոն եվրոյի դրամաշնորհային միջոցներ: Այս մասին նոյեմբերի 3-ին կայացած ԱԺ եվրոպական ինտեգրման ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ասել է Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը` խորհրդարանականների դատին...

03.11.2023
Հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
ՀՀ արտաքին գործերի նախարարության գծով 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվում է հատկացնել շուրջ 16 մլրդ 617 մլն դրամ, որը 504 մլնով ավելի է ընթացիկ տարվա հատկացումից: Միջոցներն ուղղվելու են 5 ծրագրերի իրականացմանը: Այս մասին նոյեմբերի 3-ի ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային եւ բյուջետ...

03.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների  ուղիղ հեռարձակումը:...

03.11.2023
Ազգային ժողովում քաղաքացիների ընդունելության ժամանակացույց
ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյան - 13.11.2023 - 14:00-16:00, ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյան - 17.11.2023 - 14:00-16:00:   1. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով - 06.11.2023 -10:00-12:00,   2. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հա...

03.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Եվրոպական ինտեգրման հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Արտաքին հարաբերությունների ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում բյուջետային քննարկումների ուղիղ հեռարձակումը:...

03.11.2023
Բյուջետային քննարկումների ժամկետացանկ
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում եւ դրանց համատեղ նիստերում «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների անցկացման, առաջարկների ներկայացման եւ Կառավարության կողմից փոփոխություններ կատարելու ժամկետացանկ: ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am