National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
1.11.2023

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
01.11.2023
Բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը ՄԻՊ գրասենյակի աշխատակազմի համար առաջնահերթ ուղղություններից է
1 / 9

ՄԻՊ գրասենյակի կողմից նախատեսվում է իրականացնել երկու հիմնական միջոցառում: Առաջինը «Մարդու իրավունքների հիմնարար ազատությունների պաշտպանության ծառայությունների տրամադրում» միջոցառումն է, որը հիմնական մասն է կազմում, մոտավորապես` 99 տոկոսը: Երկրորդը «ՄԻՊ աշխատակազմի տեխնիկական հագեցվածության բարելավում» միջոցառումն է, որը շատ փոքր տոկոս է կազմում, մոտավորապես` 3 մլն դրամ: ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում` նոյեմբերի 1-ին ասել է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` ներկայացնելով իր ղեկավարած կառույցի բյուջետային ծրագրերը:

Ֆինանսների նախարարի տեղակալ Վահան Սիրունյանի ներկայացմամբ 2024 թվականի պետական բյուջեով ՄԻՊ աշխատակազմի համար նախատեսված է 587 մլն 82 հազար դրամ: Ծախսերի 99,3 տոկոսը ընթացիկ ծախսերն են, եւ 0,6 տոկոսը կամ 3 մլն 981 հազար դրամը կապիտալ բնույթի ծախսերն են:

Անահիտ Մանասյանը նշել է, որ ՄԻՊ աշխատակազմի կարողությունների բարելավման տեսանկյունից երկու հիմնական հայեցակարգային լուծումներ պահանջող հարց կա: Առաջինը ՄԻՊ աշխատակազմին հատկացված շենքի պայմանների բարելավումն է կամ գուցե շենքի փոփոխությունը: Երկրորդը պատշաճ բարեփոխումներ իրականացնելն է հանրային ծառայության համակարգում` այն դարձնելով առավել մրցունակ:

Անդրադառնալով հաջորդ տարի իրականացվելիք մի քանի կարեւոր ուղղություններին` ՄԻՊ-ը, որպես առաջնահերթ ուղղություն, նշել է բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը: Նրա խոսքով մի քանի ամիսների ընթացքում շեշտակի ավելացել է գրասենյակի աշխատանքների ծավալը, քանի որ ներկա պահին ՀՀ-ում ունենք մեծ քանակությամբ բռնի տեղահանված անձինք, որոնց բոլոր իրավունքների հետ կապված հարցերն առաջնահերթություն են: Հաջորդ ուղղությունը, որ իրականացնում է գրասենյակը` բռնի տեղահանված անձանց հետ տեղի ունեցած դեպքերի վերաբերյալ փաստահավաք աշխատանքն է: Ըստ հիմնական զեկուցողի՝ ներկա փուլում բավականին տվյալներ են հավաքագրվել: Նախնական զեկույցի տեսքով այն ոչ միայն հրապարակային ներկայացվել է միջազգային գործընկերներին, այլեւ Արդարադատության միջազգային դատարանում որոշակի հարցերի հետ կապված ծառայել է որպես հիմնական ապացույց: Անահիտ Մանասյանը նշել է, որ զուգահեռաբար իրականացնում է մնացած բոլոր այլ ուղղություններով աշխատանքներ, որոնք պաշտպանի աշխատակազմի համար առաջնահերթություն են: Դրանք վերաբերելի են թե' քրեական արդարադատության բնագավառին, թե' քաղաքացիական, երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանը:

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հետաքրքրվել է` արդյո՞ք ռեսուրսների խնդիր չի ունենալու ՄԻՊ գրասենյակը, որպեսզի 2024 թվականին շարունակի զբաղվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների իրավունքների պաշտպանության հարցերով: Արթուր Հովհաննիսյանը մտահոգություն է հայտնել, որ այս համատեքստում կվատթարանա մյուս քաղաքացիների իրավունքների պաշտպանության որակը:

«Հաշվի առնելով հանրապետության` այս պահին եղած իրավիճակը` առաջնահերթ եմ համարել, որ կենտրոնանաք որակական չափանիշների բարելավման վրա: Եվ որպեսզի մեր մյուս քաղաքացիները չզգան, որ իրենց իրավունքների պաշտպանությունն ավելի ցածր մակարդակի վրա է, քան բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանությունը, ի սկզբանե փորձել եմ, որ մենք կարողանանք զուգահեռաբար իրականացնել բոլոր գործառույթները: Անկեղծ լինեմ` շատ բարդ է եղել»,- ասել է Մարդու իրավունքների պաշտպանը:

Անահիտ Մանասյանը պատասխանել է պատգամավորների հարցերին, ներկայացրել մանրամասներ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի, իրազեկման, ՄԻՊ առընթեր Երեխաների եւ երիտասարդների հարցերով հասարակական խորհրդի, մարզային գրասենյակների աշխատանքների վերաբերյալ:
 


01.11.2023
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում հյուրընկալել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատարի գլխավորած պատվիրակությանը
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, ԱԺ պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանը, Մարինա Ղազարյանը եւ Լիլիթ Ստեփանյանը նոյեմբերի 1-ին հանդիպել են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի ժամանակավոր պաշտոնակատար Նաննա Սկաուի գլխավորա...

01.11.2023
Քննարկվել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ ԵՄ պատվիրակությանը ներկայացվող առաջարկները
Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի է ունեցել աշխատանքային քննարկում: Առանցքում եղել են ԼՂ-ից բռնի տեղահանված հայերի աջակցության վերաբերյալ Եվրոպական միության պատվիրակությանը ներկայացվող առաջարկները: Քննարկմանը մասնակցել են պ...

01.11.2023
Շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի նախնական քննարկումները
ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 1-ին շարունակվել են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները: Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Սամվել Առաքելյանը հայտնել է, որ 202...

01.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: ...

01.11.2023
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը ներկայացրել է 2024 թ. բյուջետային հատկացումները եւ իրականացվելիք միջոցառումները
Նոյեմբերի 1-ին ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են 2024 թվականի պետական բյուջեով նախատեսվող հատկացումների վերաբերյալ նախնական քննարկումները: «ՀՀ Ազգային ժողովի լիազորությունների իրականացման ապահովում» ծախսային ծ...

01.11.2023
Նախորդ տարվա համեմատ ՀՀ նախագահի աշխատակազմի բյուջետային հայտն ավելացել է. Խաչատուր Պողոսյան
Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության ռազմավարական գերակայություններից է սահմանված երկրի իշխանության բոլոր ճյուղերի հետ արդյունավետ համագործակցությունը, ինչպես նաեւ հանրապետական ու համապետական գործունեություններում՝ լիազորությունների շրջանակում ակտիվ մասնակցություն ունենալը՝ հ...

01.11.2023
Արմենակ Խաչատրյանը ներկայացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի 2024 թ. բյուջետային հայտը
Եկող տարի նախատեսված է իրականացնել 24 մլրդ 572 մլն դրամի ծախսեր՝ 11 ծրագրերի եւ 51 միջոցառումների համար: 2023 թվականին հաստատված ծրագրերի համեմատ աշխատակազմի կողմից իրականացվող ծախսերը 2024 թվականին ավելի են 4,7 մլրդ դրամով: Հիմնական ավելացումները կապված են Պետական արդիականացման ծրագրի իրականացման հ...

01.11.2023
Քննարկվել են պետական եւ դատական, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման մարմինների` 2024 թ. պետբյուջեով նախատեսված բյուջետային ծրագրերն ու ֆինանսական հատկացումները
ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում Վլադիմիր Վարդանյանի եւ Գեւորգ Պապոյանի նախագահությամբ քննարկվել են պետական եւ դատական, պետական վերահսկողության եւ կոռուպցիայի կանխարգելման մարմինների` 2024 թվականի պետական բ...

01.11.2023
Բյուջետային քննարկումներ. ուղիղ հեռարձակում
Պետական-իրավական ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի ուղիղ հեռարձակումը: Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում ընթանում են «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումները:...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am